Что было дальше?

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Что было дальше?
Chtobylodalshe-logo.jpg
Ժանրսև հումոր
Ստեղծող«Medium Quality»
ՆերկայացնողՆուրլան Սաբուրով
Գլխավոր դերերումՆուրլան Սաբուրով
Ալեքսեյ Շերբակով
Տամբի Մասաև
Ռուստամ Սաիդահմեդով
Սերգեյ Դետկով
Արտադրող երկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզու(ներ)ռուսերեն
Սեզոնների քանակ3
Էպիզոդների քանակ7 (առաջին եթերաշրջան)
9 (երկրորդ եթերաշրջան)
2 (երրորդ եթերաշրջան)
Ստեղծում
Գործողության վայրՄոսկվա
Տևողություն24-102 րոպե
Հեռարձակում
ԱլիքYouTube
ТНТ4
Սկզբնական եթեր2019 թվականի ապրիլի 25այժմ
Պաշտոնական կայք

«Что было дальше?» (թարգմ.՝ «Ի՞նչ եղավ հետո»)[1], ռուսալեզու հումորային ինտերնետ շոու, որտեղ կատակերգուները լսում են հրավիրված հյուրի պատմությունը, իսկ հետո փորձում գուշակել՝ թե ինչպես է այն վերջացել։ Այս պահին նկարահանված է երկու լիարժեք եթերաշրջան, սկսվել են երրորդ եթերաշրջանի նկարականումները։ Շոուի ստեղծմամբ զբաղվում է «Medium Quality» խումբը և հրապարակվում է «LabelCom» YouTube-ալիքում։

Շոուի սխեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված հայտնի հյուրը պատմում է պատմություն, իսկ շոուի մասնակիցները կարծես «վիրավորում են» նրան և ծաղրում (միայն շոուի շրջանակներում և կատակների համար)։ Արդյունքում հյուրի 15 րոպեանոց պատմությունը ձգվում է մինչև 40 րոպե։ Հետո մասնակիցները կատակում են՝ պատմելով պատմության վերջաբանի տարբերակները։

Շոուի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուի գաղափարը պատկանում է «Medium Quality» ընկերությանը[2]։ Առաջին հրավիրված մասնակիցները Տամբի Մասաևը և Ռուստամ Ռեպտիլոիդն էին, որից հետո հրավիրվեցին Նուրլան Սաբուրովը՝ հաղորդավարը, Ալեքսեյ Շերբակովը և Արթուր Չափարյանը[3][4]։ Մինչև շոուի լիարժեք պատրաստումը «Stand Up Store Moscow»-ում անցկացվել են մի քանի տեխնիկական երեկույթներ, մասնակիցները հասկացան, որ նախագիծը լավ է ստացվել և որոշեցին հրապարակել այն։ Առաջին տեխնիկական շոուների հյուրերը Դենիս Կոսյակովը, Ալեքանդր Շպակը, Ազամատ Մուսագալիևը և Սերգեիչն էին։ Ինչպես հայտարարել է Նուրլան Սաբուրովը՝ շոուն 100% օրիգինալ է և չունի անալոգներ[3][4]։ Չնայած իրար վիրավորելու գաղափարը օնլայն շոուում նոր չէ։

2019 թվականի ապրիլի 25-ին հրապարակվել էր «Что было дальше?» շոուի պիլոտային թողարկումը՝ հյուրեր Գարիկ Խառլամովի և Միգելի մասնակցությամբ։ Մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը հրապարակվել են առաջին եթերաշրջանի 7 էպիզոդները։

2019 թվականի սեպտեմբերի 25-ին սկսվել է երկրորդ եթերաշրջանը, որի առաջին էպիզոդի հյուրերը Գարիկ Մարտիրոսյանը և Օլեգ Մայամին էին[2]։ Երկրորդ եթերշրջանում մասնակիցները շարքերը լքել է Արթուր Չափարյանը, ում փոխարինեց «Открытый микрофон» և ТНТ հեռուստաալիքի «Stand Up» նախագծերի մասնակից Սերգեյ Դետկովը։ Այն հարցին, թե ինչու է հեռացել Արթուրը, Նորրլան Սաբուրովը «вДудь» շոուում իր հարցազրույցում ասել է, որ նա պարզապես չէր ուզում մասնակցել շոուին[3][4]։

2019 թվականի դեկտեմբերի 12-ին հյուրը դիզայներ Արտեմիյ Լեբեդևն է, ով շոուի պատվերով պատրաստել էր «Что было дальше?» շոուի համար պատկերանիշների տարբերակներ[5][6], որոնք տեղ են գտել նաև իր պաշտոնական կայքում[7]։

2019 թվականի դեկտեմբերի 18-ին «Что было дальше?» շոուի անձնակազմը «Первый канал» հեռուստաալիքի «Вечерний Ургант» շոուում ներկայացել է որպես հյուր[8][9]։

2020 թվականի ապրիլի 2-ին սկսվել է շոուի երրորդ եթերաշրջանը, որի առաջին հյուրերը Լոլիտա Միլյավսկայան և լրագրող Յուրի Դուդն են[10]։

2020 թվականի ապրիլի 13-ից «Что было дальше?» շոուն հեռարձակվում է ТНТ4 հեռուստաաիքով[11]։

Կատակերգուների կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նուրլան Սաբուրով — մասնակից, հաղորդավար
  • Ալեքսեյ Շերբակով— մասնակից
  • Արսենուկո «Տամբի» Մասաև — մասնակից
  • Ռուստամ «Ռեպտիլոիդ» Սաիդահմեդով — մասնակից
  • Սերգեյ Դետկով — մասնակից (երկրորդ եթերաշրջանից սկսած)

Նախկին

  • Արթուր Չափարյան — մասնակից (առաջին եթերարջան)

Թողարկումների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդների քանակ Թողարկման ամսաթիվ
1 7 2019 թվականի ապրիլի 25 — 2019 թվականի օգոստոսի 1
2[12] 9 2019 թվականի սեպտեմբերի 25 — 2020 թվականի հունվարի 14
3[13] TBA 2020 թվականի ապրիլի 2 — այժմ
Առաջին եթերաշրջան
Թողարկման համար Հյուրեր Թողարկման ամսաթիվ
1 Գարիկ Խառլամով և Միգել 2019 թվականի ապրիլի 25
2 Բաստա և Պրոխոր Անդրեևիչ Շալյապկին 2019 թվականի մայիսի 10
3 Jah Khalib և Իոսիֆ Իգորևիչ Պրիգոժին 2019 թվականի մայիսի 23
4 Նիկոլայ Սոբոլև և Տարզան 2019 թվականի հունիսի 7
5 Տիմուր Բատրուտդինով և Տիմուր Կարգինոր 2019 թվականի հունիսի 20
6 Kyivstoner և Միխաիլ Շաց 2019 թվականի հուլիսի 11
7 Եգոր Կրիդ, Ազամատ Մուսագալիև, Ռուսլան Բելիյ և Սերգեիչ 2019 թվականի օգոստոսի 1


Երկրորդ եթերաշրջան
Թողարկման համար Հյուրեր Թողարկման ամսաթիվ
1 Գարիկ Մարտիրոսյան և Օլեգ Մայամի 2019 թվականի սեպտեմբերի 20
2 Ստանիսլավ Կոստյուշկին և Սեմյոն Սլեպակով 2019 թվականի հոկտեմբերի 3
3 Իլյա Սոբոլև և Դավիդիչ 2019 թվականի հոկտեմբերի 17
4 Ալեքսանդր Շպակ և Սերգեյ Մինիև 2019 թվականի հոկտեմբերի
5 Անատոլիյ Ցոյ և Կրասավա 2019 թվականի նոյմբերի 14
6 Վադիմ Գալիգին և Ջիգան 2019 թվականի նոյմբերի 28
7 Մորգենշտերն և Արտեմի Լեբեդև 2019 թվականի դեկտեմբերի 12
8 Շուրա, Ազամատ Մուսագալիև և Դմիտրի Գուբերնիև 2019 թվականի դեկտեմբերի 26
9 Միգել, Սարիկ Անդրեասյան և Արթուր Չափարյան 2020 թվականի հունվարի 14
Երրորդ եթերաշրջան
Թողարկման համար Հյուրեր Թողարկման ամսաթիվ
1 Յուրի Դուդ և Լոլիտա Միլյավսկայա 2020 թվականի ապրիլի 2
2 Ալեքսանդր Նեզլոբին և Անատոլի Վասերման 2020 թվականի ապրիլի 23

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Подписывайтесь — @_yellowbluebusforever_ — Medium Quality
  2. 2,0 2,1 Нурлан Сабуров — герой нового выпуска шоу "вДудь". Стендап-комик и ведущий популярного шоу "Что было дальше", в котором звезд кроют трехэтажным матом.Нурлан Сабуров: вДудь — The Flow
  3. 3,0 3,1 3,2 Юрий Дудь взял интервью у Нурлана Сабурова — Tengrinews
  4. 4,0 4,1 4,2 Нурлан Сабуров: вДудь — Tricolor TV Mag
  5. «Вышло "Что было дальше" с Лебедевым и Моргенштерном» (ռուսերեն)։ The-Flow.ru։ Վերցված է 2020-01-08 
  6. «Моргенштерн и Артемий Лебедев в шоу «Что было дальше»» (ռուսերեն)։ VSRAP։ Վերցված է 2020-01-08 
  7. «Логотип шоу «Что было дальше?»» (ռուսերեն)։ Студия Артемия Лебедева։ Վերցված է 2020-01-08 
  8. Команда шоу «Что было дальше?» «выбрала путь эксцентрики» на «Вечернем Урганте»Афиша Daily
  9. Резиденты YouTube шоу «Что было дальше?». Вечерний Ургант. 1219 выпуск от 18.12.2019Первый канал
  10. Youtube-канал Labelcom։ «Юрий Дудь х Лолита - ЧТО БЫЛО ДАЛЬШЕ?» 
  11. «ТНТ4 покажет популярные комедийные шоу рунета»։ ТНТ4 
  12. «На официальном канале популярного youtube-шоу "Что было дальше?" вышел тизер второго сезона» 
  13. «На официальном канале популярного youtube-шоу "Что было дальше?" вышел тизер третьего сезона»