Արտեմի Լեբեդև
Արտեմի Լեբեդև ռուս.՝ Артемий Андреевич Лебедев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 13, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Parkville High School, Մոսկվայի թիվ 57 պետական դպրոց և ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | դիզայներ, անվանի անձ, գործարար, գյուտարար, ձեռնարկատեր, յություբեր և ճանապարհորդ |
Աշխատավայր | Արտեմի Լեբեդևի ստուդիա |
Ամուսին | Մարինա Լիտվինովիչ |
Ծնողներ | հայր՝ Անդրեյ Լեբեդև, մայր՝ Տատյանա Տոլստայա |
Զբաղեցրած պաշտոններ | գեղարվեստական ղեկավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | SUP Media |
Երեխաներ | 4 դուստրեր և 6 որդիներ |
Կայք | tema.ru |
![]() |
Արտեմի Անդրեյի Լեբեդև (փետրվարի 13, 1975, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիզայներ, գյուտարար, գործարար, բլոգեր, ճանապարհորդ և «Կոդովստվո» վեբ դիզայնի ուղեցույցի հեղինակ։ «Վեբ դիզայն» ստուդիայի հիմնադիր, համասեփականատեր և գլխավոր տնօրեն։ Հետագայում «Վեբ դիզայն»-ը վերանվանվեց «Արտեմի Լեբեդևի Ստուդիա»-ի։ «Ա-Կվադրատ» և «Արտոգրաֆիկա» դիզայն ստուդիաների հիմնադիր։ «Գովազդ.ռու» ինտերնետ-գովազդի գործակալության հիմնադիր։ 2008 թվականից Լեբեդեևը «SUP Media» ընկերության բաժնետերերի ներկայացուցիչն է, որը տիրապետում է ռուսալեզու «կենդանի Ամսագիր» նախագծին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնունդ, վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտեմին ծնվել է 1975 թվականի փետրվարի 13-ին Մոսկվայում, գրող Տատյանա Տոլստայի և գեներալ-գնդապետ Վ.Յ. Լեբեդևի որդու՝ բանասեր-դասական Անդրեյ Լեբեդևի ընտանիքում։
Մսուր և մանկապարտեզ չի այցելել։ Սովորել է Մոսկվայի № 274, 583 դպրոցներում, սակայն 1989 թվականին ծնողների հետ տեղափոխվել է ամերիկյան Բալթիմոր քաղաքը, որտեղ Տատյանա Տոլստայան դասավանդում էր ռուսական գրականություն։ Այնտեղ նա մեկ տարի սովորել է Փարքվիլլի միջնակարգ դպրոցում և հետո, Ամերիկան ատկատելով, վերադարձավ ԽՍՀՄ՝ թողնելով ծնողներին։ Ավարտել է Մոսկվայի թիվ 57 դպրոցի հումանիտար դասը։
16 տարեկանից Լեբեդևը մենակ էր ապրում։ Դպրոցից հետո ընդունվել Է Մոսկվայի պետական համալսարանի լրագրողական ֆակուլտետ։ Լեբեդևն ընտրեց լրագրողական ֆակուլտետը, քանի որ այնտեղ ցածր անցողիկ միավոր էր։ Սակայն դասախոսություններին չգնալու պատճառով նա դուրս է մղվել երկրորդ կուրսից։
Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեբեդևի խոսքով՝ դիզայնը նա սովորել է Արկադի Տրոյանկերից, (ինքը Տրոյանքերը Լեբեդևին համարում էր իր լավագույն աշակերտը)։
Մի շարք հարցազրույցներում Արտեմին հայտարարում է, որ իրեն դուր չի գալիս դիզայնի պատճառով Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, և նա շատ է աշխատում այդ դիրքը շտկելու համար։ Աշխատապիղծն իրեն չի համարում, այլ ասում է, որ «ալարում է աշխատանքից տուն գնալ»
1992 թվականի ամռանը գործընկերոջ հետ հիմնադրել է «Ա-Կվադրատ» ստուդիան, որտեղ աշխատել է մինչև տարեվերջ։ 1993 թվականի հունվարին հիմնադրել է ինքնուրույն «Արտոգրաֆիկա» ստուդիան, որտեղ մասնակցել է գրքերի և ամսագրերի ստեղծմանը։ Համատեղությամբ աշխատել է որպես «Մակցենտրոն» ընկերության արտ-տնօրեն։
1995 թվականին հիմնադրել է «Web Design» ստուդիան (1998 թվականին վերանվանվել է «Արտեմի Լեբեդևի ստուդիա»), որը հանդիսանում է վեբ-դիզայնի առաջին և խոշորագույն ստուդիան Ռունետում[1]։
2019 թվականի մայիսի 29-ին իր Facebook-ի էջով գրագողության մեջ մեղադրել Է Միխայիլ Խոդորկովսկու «Յոշկին կրոտ» նոր նախագիծը[2][3][4][5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր պնդմամբ՝ 10 երեխաների հայր է՝ չորս դուստրերի և վեց որդիների[6], նրանցից մեկի՝ Սավվա Լեբեդևի (ծնված 2001) մայրը՝ լրագրող Մարինա Լիտվինովիչն է։
Հիացած է լուսանկարով և շատ է ճանապարհորդում։ Այցելել է աշխարհի բոլոր երկրները և արժանացել է 22-րդ վարկանիշին (thebesttravelled.com) ճանապարհորդների հեղինակավոր կայքում[7]։
Բազմիցս խաղացել եմ «Գոտեմարտում», ինչպես խաղադաշտում, այնպես էլ շտաբում։
Ոչ կոմերցիոն ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- metro.ru — Մոսկվայի մետրոպոլիտենին նվիրված կայք
- sokr.ru — հապավումների բառարան
- akunin.ru — Ակունինի ստեղծագործությունների հավաքածու
- tema.ru/rrr/ — «ՆԺՄԴ» հրահանգների հավաքածու
- aquarium.ru — «Ակվարիում» խմբի կայք
- pelevin.ru — Վիկտոր Պելևինի կայք
- theatre.ru — Մոսկվայի թատերական կյանքի կայք
- cultu.ru — կողմնակի նախագիծ Մոսկվայի թատերական կյանքի կայքից
- vavilon.ru — սամիզդատի միություն
- top.artlebedev.ru —բլոգերի վարկանիշը, Yandex-ի փակ ծառայության փոխարեն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Телеграм-канал Артемия Лебедева, сообщение от 14 июля 2019
- ↑ Вдова генерала Михалицына отсудила у Артемия Лебедева полмиллиона за «хенде хох»
- ↑ «Артемий Лебедев обвинил проект Ходорковского в плагиате» (ռուսերեն)։ vz.ru։ Վերցված է 2019-06-10
- ↑ «Артемий Лебедев» (ռուսերեն)։ www.facebook.com։ Վերցված է 2019-06-10
- ↑ «Артемий Лебедев завел влог на YouTube» (ռուսերեն)։ www.sostav.ru։ Վերցված է 2019-04-26
- ↑ Артемий Лебедев (2017-08-16 19:00:00)։ «Самое большое достижение»
- ↑ «Travellers · The Best Travelled - Best Travelled People - Best Travel Forum - Exploradores - самостоятельные путешествия»։ thebesttravelled.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-19-ին։ Վերցված է 2019-02-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտեմի Լեբեդև։ «Գլխավոր Էջ»։ Վերցված է 2014-02-22
- «Արտեմի Լեբեդևի ստուդիա»։ Վերցված է 2014-02-22
- «Ինչպես է ամեն ինչ սկսվել, Արտեմի Լեբեդև 2005թ»։ Վերցված է 2014-02-22
- Արտեմի Լեբեդևի 50 գաղտնիքները
- Արտեմի Լեբեդևը և բիզնես գաղտնիքները
|
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գյուտարարներ
- Ռուս գործարարներ
- Ռուս ճանապարհորդներ
- Յություբերներ
- Բլոգերներ
- Ռուս դիզայներներ
- Գյուտարարներ
- Բիզնեսմեններ
- Ռուս բլոգերներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս հրատարակիչներ
- Ռուս ազգագրագետներ