Jump to content

Прохожий (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Прохожий (երգ)»
Կինոի երգը
Ժանրփանկ-ռոք և Պոստ փանկ
Տևողություն220 s
ԼեյբլMoroz Records?
ՀեղինակՎիկտոր Ցոյ

Прохожий, «Կինո» ռոք խմբի երգը, որի խոսքերի հեղինակը Վիկտոր Ցոյն է։ Երգը 1988 թվականին ներառվել է «Группа крови» ալբոմում։ Զբաղեցնում է ալբոմի երգացանկի 9-րդ հորիզոնականը։

Երգի պրեմիերան կայացել է 1987 թվականի հունիսի 3-ին լենինգրադյան ռոք-ակումբի V փառատոնի ժամանակ։ Փառատոնի ելույթի ժամանակ «Կինո» խմբի կազմում չորս երաժիշտների հետ են եղել Սերգեյ Բուգաևը (հարվածային գործիքներ) և Անդրեյ Կրիսանովը (բաս կիթառ

Երգը գրված է փանկ ռոք ոճում։ Մինչ այդ «Կինո» խումբը միևնույն ոճում կատարել է «Գիշեր» ալբոմի «Մամա՝ անարխիա» երգը։

Երգի վերջաբանի մեկ րոպեի ընթացքում հնչում է հատված՝ բաղկացած զանազան ձայներից և մեղեդիներից։ Վերջինս Իգոր Վերիչևի և «Նոր կոմպոզիտորներ» խմբի ձայնային նյութերի հավաքածուն է[1][2]։ Ստեղծագործության հիմնական մասի ավարտից հետո հնչում են մեղեդիներ 1959 թվականի խորհրդային գեղարվեստական կինոհեքիաթներից[3]։

Ինքը՝ Ցոյը, «Прохожий» երգն անկեղծորեն համարում էր թույլ երգ։ Սակայն, Ցոյը կարծում էր, որ ամեն ալբոմում պիտի լինի միջանցիկ երգ («թուք») և կարծում էր, որ «Группа крови» ալբոմի միջանցիկ երգը «Прохожий»-ն է։ Ի սկզբանե երգը չեն ցանկացել ներառել ալբոմում, քանի որ ալբոմը չէր տեղավորվում 45 րոպե տևողությամբ ձայնասկավառակի վրա, բայց քանի որ ալբոմի մյուս երգերը չունեին վերջինիս նշանակությունը, այն, այնուամենայնիվ, ներառել են ալբոմում[1][2]։

«Группы крови» ալբոմի ձայնապնակը, որը թողարկվել էր ԱՄՆ-ում, ներառում էր «Прохожий» երգը։ ԽՍՀՄ-ում ալբոմն ի սկզբանե տարածվել է միայն կոմպակտ-կասետաների տեսքով։ Հիմնական պատճեններից մեկում երգը չի տեղավորվել 45 տևողությամբ ձայնասկավառակի վրա և ալբոմը տիրաժավորվել է առանց նրա։ 1991 թվականին ալբոմը վերաթողարկվել է ձայնապնակով[1]։

Ձայնագրության մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քավեր-տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Чичерина» խումբը ձայնագրել է Վիկտոր Ցոյի «КИНОпробы» ալբոմի քավեր-տարբերակը։ Ձայնագրությունն արվել է մեկ օրվա ընթացքում[4]։ Խումբը նաև ձայնագրության համար տեսահոլովակ է նկարահանել, որը հիմնված է նրա համերգային ելույթների վրա։ Յուլիա Չիչերինան հարցազրույցում ասել է․ «Երգը մեր մասին է․․․ Այն անհեթեթ և մեծախոսական է, այն ընդհանրապես նման չէ «Կինո»-ին»[5]։
  • «Էլեկտրիչկա» մուլտֆիլմում Մասյանան կատարում է այս երգը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Источник: Программа «Летопись», посвященная альбому «Группа крови», архив программы доступен по адресу «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 Кушнир А. И. 100 магнитоальбомов советского рока. 1977—1991: 15 лет подпольной звукозаписи. — М.: Аграф, 2003
  3. Александр Роу (1959). ««Марья-искусница»». «YouTube». Киностудия имени М. Горького.
  4. Источник: Новости Արխիվացված 2009-09-14 Wayback Machine
  5. Источник: КИНОпробы: ПРЯМАЯ РЕЧЬ
  6. Источник: Масяня «Электричка» Արխիվացված 2007-09-28 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]