Жить (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Жить, #Жить»
Գրիգորի Լեպս, Պոլինա Գագարինա, Տիմատի, Մոտ, Գարիկ Սուկաչև, Վլադիմիր Կրիստովսկի (Uma2rmaH խումբ), Վալերի Սյուտկին, Հիբլա Գերզմավա, Իլդար Աբդրազակով, Սերգեյ Գալանին (СерьГа խումբ), Ալեքսանդր Սկլյար, Եվգենի Մարգուլիս, Դանիիլ Խարիտոնով, Սվետլանա Նազարենկո (Այա, Город 312 խումբ), Վիկտորյա Դայնեկո, Յուլիա Սամոյլովա, Ալեքսանդր Մարշալ, Տատյանա Տկաչուկ (Моя Мишель խումբ), Սերգեյ Մազաև, Նիկոլայ Ռաստորգուև, Դանիլ Պլուժնիկով («Մանուկների ձայնը» նախագծի մասնակից), Բայգալի Սերկեբաև (Ա-Ստուդիո խումբ), Քեթա Թոփուրիա (Ա-Ստուդիո խումբ), Օլգա Կորմուխինա, Ալեքսեյ Բելով, DJ Smash, Վլադիմիր Շախրին (Чайф խումբ)ի երգը
Թողարկված2016
Ձայնագրված2016
Ժանրփոփ
Տևողություն06:45
Հեղինակերաժշտություն՝ Իգոր Մատվիենկո, խոսքեր՝ Վ. Սելեզնյով, Ի. Մատվիենկո, Ա. Շագանով, Դ. Պոլիեվա, Տիմատի
 «Жить»

«Жить» (#Жить) (հայերեն՝ «Ապրել»), երգ ու տեսահոլովակ, որն ստեղծվել է կոմպոզիտոր Իգոր Մատվիենկոյի գաղափարի հիման վրա։ Մատվիենկոյի խոսքերով՝ երաժշտությունը գրվել է Սինայի թերակղզու երկնքում տեղի ունեցած ավիավթարից հետո ապրած հույզերի ազդեցության ներքո[1]։ Տեքստի հեղինակներն են Վալերի Սելեզնյովը, Իգոր Մատվիենկոն, Ալեքսանդր Շագանովը, Ջահան Պոլիևան և Տիմատին։

Երգը նկարահանվել է ավելի քան 27 արտիստների մասնակցությամբ։ Առաջին անգամ այն ցուցադրվել է 2016 թվականի հոկտեմբերին՝ «Ձայնը» ծրագրի թողարկումներից մեկի վերջում։ Համացանցում իր հրապարակումից հետո՝ առաջին օրերին, այն առաջին տեղն է զբաղեցրել YouTube-ի «Ժողովրդականություն վայելող» բաժնում։

Հոլովակը ցուցադրվել է, մասնավորապես, «Առաջին ալիքի» եթերում՝ հաջորդ համազգային սգո օրերին լրատվական ծրագրերից առաջ.

Երգը «Жить» սոցիալական նախագծի (жить.рф կայք) մի մասն է, որի էությունը կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված և կյանքի ու մահվան եզրին բառացիորեն հավասարակշռող մարդկանց աջակցելն է։

2016 թվականի վերջին երգը կատարվել է «Ձայնը» շոուի հինգերորդ եթերաշրջանի մասնակիցների եզրափակչում[2]։

2020 թվականի օգոստոսի դրությամբ YouTube-ում տեսահոլովակն ունի ավելի քան 31 միլիոն դիտում։

Կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը կատարել է 27 արտիստ։

Արտիստների ցանկն ըստ տեսահոլովակում հայտնվելու հերթականության.

  1. Գրիգորի Լեպս
  2. Ալեքսանդր Սկլյառ
  3. Պոլինա Գագարինա
  4. Եվգենի Մարգուլիս
  5. Յուլիա Սամոյլովա
  6. Գարիկ Սուկաչյով
  7. Օլգա Կորմուխինա
  8. Վլադիմիր Կրիստովսկի (Uma2rmaH խումբ)
  9. Տատյանա Տկաչուկ (Моя Мишель խումբ)[3]
  10. Ալեքսանդր Մարշալ (Парк Горького նախկին խումբ)
  11. Սվետլանա Նազարենկո (առավել հայտնի է որպես Այա, Город 312 խումբ)
  12. Քեթա Թոփուրիա (Ա-Ստուդիո խումբ)
  13. դաշնակահար Դանիիլ Խարիտոնով
  14. օպերային երգչուհի Հիբլա Գերզմավա
  15. օպերային երգիչ Իլդար Աբդրազակով
  16. Նիկոլայ Ռաստորգուև (Любэ խումբ)
  17. Սերգեյ Գալանին (СерьГа խումբ)
  18. Վիկտորյա Դայնեկո
  19. DJ Smash
  20. Սերգեյ Մազաև (Моральный Кодекс խումբ)
  21. Վլադիմիր Շախրին (Чайф խումբ)
  22. Երգչախումբ, ձախից՝ Վարվառա Վիզբոր (4:12), աջից՝ Բայգալի Սերկեբաև (Ա-Ստուդիո խումբ)
  23. Դանիլ Պլուժնիկով («Մանուկների ձայնը» նախագծի հաղթող)
  24. Տիմատի
  25. Մոտ
  26. Ալեքսեյ Բելով (Парк Горького նախկին խմբի մենակատար/առաջնորդ)
  27. Վալերի Սյուտկին (մասնակցել է երգի ձայնագրությանը, տեսահոլովակում բացակայում է)։

Եվ շատ ուրիշներ[4]՝ ցուցադրված երգի նկարագրության հատվածում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В России стартовал социальный проект «Жить»». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Голос 5 (2016 թ․ դեկտեմբերի 30). «Финал. - Жить». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «10 фактов о солистке группы "Моя Мишель" Тане Ткачук». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. Игорь Матвиенко. «Песня Жить».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]