Քեթա Թոփուրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեթա Թոփուրիա
A`Studio 2.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունქეთა (ქეთევან) თოფურია
Ի ծնե անունՔեթևան Անդրեևնա Թոփուրիա
Ծնվել էսեպտեմբերի 9, 1986 (35 տարեկան)
Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թբիլիսի, Վրացական ԽՍՀ
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան և Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերփոփ, փոփ ռոք
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
Գործունեություն2005 - այժմ
ԱնդամակցությունԱ-Ստուդիո
Keti Topuria Վիքիպահեստում

Քեթա Թոփուրիա (Քեթևան Անդրեևնա Թոփուրիա, վրացերեն՝ ქეთა (ქეთევან) თოფურია, սեպտեմբերի 9, 1986(1986-09-09)[1], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2]), վրացի և ռուս երգչուհի, «Ա-Ստուդիո» (ռուս.՝ «А-Студио») խմբի վոկալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթա Թոփուրիան երաժշտությամբ զբաղվել է մանկուց։ Նրա երաժշտության ուսուցչուհին, որն ապրում էր նրանց հարևանությամբ, Քեթայի ծնողների ուշադրությունը հրավիրում է երեխայի ընդունակությունների վրա և աղջկան խորհուրդ տալիս լրջությամբ զբաղվել վոկալով։ 12 տարեկանում ստացել է առաջին մրցանակը. «Բարեկամության ծով» (ռուս.՝ «Море дружбы») միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը։ 14 տարեկանում արժանացել է «Ճանապարհ դեպի աստղերը» (ռուս.՝ «Путь к звёздам») միջազգայի մրցույթի գրան-պրիին։ 1998 թվականին ավարտել է Թբիլիսիի Գոգի Սուրաձեի անվան երաժշտական դպրոցը, իսկ 2003 թվականին երաժշտական ուսումնարանի վոկալի դասավանդման բաժինը։

2003 թվականին Քեթևանն ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի հոգեբանության բաժինը, սակայն ուսումը կիսատ է թողել և ընդունելով «Ա-Ստուդիո» խմբում Պոլինա Գրիֆֆիտսին փոխարինելու առաջարկը՝ տեղափոխվել է Մոսկվա։ «Ա-Ստուդիո» խմբում Քեթայի թեկնածությունն առաջարկել էր վրացի պրոդյուսեր Նատո Դումբաձեն, երբ երաժիշտները հյուրախաղերի էին մեկնել Թբիլիսի։ 2005 թվականի մարտին Քեթա Թոփուրիան ներկայացվեց որպես «Ա-Ստուդիո» խմբի նոր վոկալիստ։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին Քեթան ամուսնացավ բիզնեսմեն Լև Գեյխմանի հետ (ծն. 1974), որի հետ հանդիպում էր 4 տարի[3]։ 2014 թվականին հայտի դարձավ, որ Քեթա Թոփուրիան և Լև Գեյխմանը սպասում են իրենց առաջնեկին[4]։ 2015 թվականի փետրվարին Քեթա Թոփուրիայի մտերիմ ընկերը՝ երգիչ և բիզնեսմեն Էմին Ագալարովը, պաշտոնապես հաստատեց Քեթայի հղիության մասին լուրը[5]։

2014 թվականից Քեթան հրապուրվում է հագուստի դիզայնով։ 2015 թվականի հոկտեմբերին կայանում է նրա ստեղծած հագուստների առաջին ցուցադրությունը՝ «Kati One» անվանումով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]