Նիկոլայ Ռաստորգուև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Ռաստորգուև
Nikolay Rastorguyev.jpeg
Ծնվել էփետրվարի 21, 1957(1957-02-21) (62 տարեկան)
Lytkarino, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերփոփ ռոք և ֆոլկ ռոք
Մասնագիտությունքաղաքական գործիչ, երգիչ, կիթառահար, բաս կիթառ, հաղորդավար, դերասան, կինոպրոդյուսեր, bass-guitarist և հեռուստահաղորդավար
Երգչաձայնբարիտոն
ԳործիքներԱկուստիկ կիթառ, Էլեկտրակիթառ, դափ, վոկալ, բաս կիթառ և հարվածային գործիք
ՊարգևներՊատվո շքանշան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, ՌԴ նախագահի պատվոգիր և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մրցանակ
Nikolay Rastorguyev Վիքիպահեստում

Նիկոլայ Վյաչեսլավի Ռաստորգուև (ռուս.՝ Николай Вячеславович Расторгуев, ծնվ. փետրվարի 21, 1957(1957-02-21), Lytkarino, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուս երգիչ, «Լյուբե» երաժշտական խմբի մենակատար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2002): 2006 թվականից սկսած՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Վյաչեսլավ Նիկոլայի Ռաստորգուևը (ծնվ. 1932), մայրը՝ Մարիա Ալեքսանդրի Կալմիկովան (ծնվ. 1932), որ աշխատել են համապատասխանաբար որպես վարորդ և դերձակուհի, մինչ օրս դստեր հետ բնակվում են Լիտկարինո քաղաքում: Ռաստորգուևների ընտանիքը եկել է Տամբովի մարզից. երգչի պապը՝ Նիկոլայը, եղել է տոհմական դարբին, նրա կինն է դարձել Աննա Պետուխովան՝ հարուստ ջրաղացպանի դուստրը. ամուսնանալով նրանք սկսեցին բնակվել Մերձմոսկովյան շրջանում: Մորական գծով նրա պապը՝ Ալեքսանդր Նիկոլայի Կալմիկովը, ողջ կյանքն աշխատել է որպես հաշվապահ: Տատիկը՝ Զինաիդա Վասիլի Կալմիկովան (ի ծնե՝ Օռլովա), հոգևորականի թոռնուհի է եղել, ամուսնանալուց հետո դարձել է բազմազավակ մայր և ստացել Հերոս Մոր կոչում[2]:

Մանուկ տարիներին Նիկոլայը չնայած ոչ այնքան լավ էր սովորում Լիտկարինո քաղաքի № 3 դպրոցում,[3] սակայն կարդում էր, նկարում, հետաքրքրվում The Beatles խմբով: Նիկոլայի խոսքերով՝ նրանք են դրդել իրեն երաժշտությամբ զբաղվել: «Լիվերպուլյան քառյակով» հետաքրքրվածությունը մեծ դեր խաղաց երգչի՝ ստեղծագործական ուղի փնտրելու հարցում: Ավելի ուշ, երբ հետաքրքրվածությունը վերաճեց կյանքի իմաստի և գիտակցված զբաղմունքի, Ռաստորգուևը երգեց «Բիթլզի» սիրելի հիթերը, որոնք նույնիսկ 1996 թվականին թողարկվեցին առանձին «Четыре ночи в Москве» ձայնասկավառակով[4]:

Դպրոցից հետո Նիկոլայը սովորել է Մոսկվայի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական համալսարանում, սակայն այն չի ավարտել, քանի որ եհռացվել է համալսարանից: Ապա սկսել է աշխատել քաղաք Լիտկարինոյի Ավիացիոն մեքենաշինության կենտրոնական ինստիտուտում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase Data DumpsGoogle.
  2. Телепередача Моя родословная, вып. 5 («Николай Расторгуев»)
  3. Николай Расторгуев биография
  4. Николай Расторгуев — Четыре ночи в Москве

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]