Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը
Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը ռուս.՝ Дворец для Путина | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | վավերագրական ֆիլմ-հետաքննություն |
Թեմա | Putin's Palace? և Վլադիմիր Պուտին |
Թվական | 2021 |
Պրեմիերա | 2021 թվականի հունվարի 19 |
Լեզու | ռուսերեն (անգլերեն ենթավերնագրեր) |
Ռեժիսոր | Ալեքսեյ Նավալնի |
Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Նավալնի, Մարիա Պևշիխ, Գեորգի Ալբուրով |
Դերակատարներ | Ալեքսեյ Նավալնի և Georgy Alburov? |
Երաժշտություն | Ռաֆաել Կրուկս, Անտոնիո Վիվալդի և ուրիշեր |
Կարդում են | Ալեքսեյ Նավալնի |
Պատմվածքի վայր | Արևելյան Գերմանիա և Ռուսաստան |
Նկարահանման վայր | Կիրխցարտեն, Դրեզդեն[1] և Cape Idokopas?[1] |
Կինոընկերություն | Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ |
Տևողություն | 1:52:51 |
IMDb | ID 13875460 |
Պաշտոնական կայքէջ | |
A Palace for Putin. The Story of the Biggest Bribe Վիքիպահեստում |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը (ռուս.՝ Дворец для Путина. История самой большой взятки) կամ պարզապես Պալատ Պուտինի համար, ռուսական վավերագրական ֆիլմ-հետաքննություն Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմից։
Ֆիլմը պատմում է կոռուպցիոն սխեմայի մասին, որը ըստ հետաքննության հեղինակների՝ ղեկավարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ֆիլմի մեծ մասը նվիրվում է «Պուտինի պալատին»՝ Սև ծովի ափին գտնվող առանձնատուն, որը ինչպես պնդվում է՝ պատկանում է Վլադիմիր Պուտինին վստահելի անձանց միջոցով։ Պալատական համալիրի տարածքը 68 հեկտար է, այն դեպքում երբ 7000 հեկտար տարածք պալատի շուրջ համարվում է փակ, գտնվելով ԱԴԾ իրավասության ներքո։ Պալատական համալիրի շինարարության արժեքը ԿԴՊՀ-ը գնահատել է 100 մլրդ ռուբլի (1.1 մլրդ եվրո, 700 մլրդ դրամ)։
Ֆիլմ-հետաքննությունը հրապարակվել է YouTube վիդեոհոսթինգում 2021 թվականի հունվարի 19-ին, Գերմանիայում թունավորումից բուժվող Ալեքսեյ Նավալնու Ռուսաստան վերադառնալուց հետո։ Առաջին 24 ժամվա ընթացքում ֆիլմը հավաքել է 20 միլիոն դիտում[2], դառնալով հունվարի 19-ին YouTube-ում ամենադիտված տեսահոլովակը[3] և 26 երկրներում հայտնվեց YouTube-ի միտումների տասնյակում, որոնցից 10-ում զբաղեցրեց առաջին տեղը[4]։ 2021 թվականի հունվարի 28-ին ֆիլմը հավաքեց 100 մլն դիտում[5], իսկ 2021 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ ֆիլմը հավաքել է ավելի քան 105 մլն դիտում, 4.4 մլն լայք, 188 հազար դիզլայք և 1.6 մլն մեկնաբանություն։
Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրվա ընթացքում ֆիլմը, որը թողարկվել է Նավալնու YouTube-յան ալիքում, հավաքել է 20 միլիոն դիտում[6]։ Ըստ MBK Media-ի, ֆիլմն այդ օրվա ամենադիտված տեսանյութն է եղել YouTube-ում[7]։ Հաջորդ օրը, ֆիլմը եղել է YouTube-ի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Կիպրոսի, Էստոնիայի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի և Ուկրաինայի միտումների առաջին տեղում[8]։ Երկու օրում ֆիլմը հավաքեց 40 միլիոն դիտում[9][10]։ Երեք օրում այն հավաքեց 60 դիտում[11]։
Վավերագրական ֆիլմի հրապարակման օրը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց որ Պուտինը որևէ պալատ չունի[12]։ Հաջորդ օրը, ֆիլմը նա անվանեց «փսևդո-հետաքննություն» և «խաբեություն» թղթակիցների համար, ասելով որ քաղաքացիները պետք է «մտածեն այդպիսի խարդախներին գումար ուղարկելուց առաջ»[6][13]։
Այնուհետև նախագահ Պուտինը Ուսանողի օրվա առթիվ ուսանողների հետ ունեցած տեսախորհրդակցության ժամանակ, ասաց որ պալատը չի պատկանում իրեն կամ իր հարազատներին։ Նա նաև պնդեց որ նյութերն օգտագործվել քաղաքացիների «ուղեղները լվանալու» համար[14][15]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Чэн С., Хёрли Ч., Карим Д. ՅուԹյուբ (ռուս.) — 2021.
- ↑ «Alexei Navalny: Millions watch jailed critic's 'Putin palace' film». BBC. 2021 թ․ հունվարի 21.
- ↑ «Фильм Навального о "дворце Путина" установил рекорд на ютьюбе». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Расследование Навального о "дворце Путина" набрало 50 млн просмотров». BBC News Русская служба. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Фильм «Дворец для Путина» на ютьюбе посмотрели 100 миллионов раз». Meduza. 28 января 2021. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 6,0 6,1 ««Подумайте перед тем, как переводить деньги таким жуликам». Песков — о расследовании ФБК про «дворец Путина»». Meduza.io. 2021 թ․ հունվարի 20.
- ↑ «Расследование о дворце Путина стало самым просматриваемым роликом на Youtube за 19 января». MBK Media. 2021 թ․ հունվարի 20.
- ↑ «Фильм ФБК о «дворце Путина» попал в первую десятку в трендах YouTube в 23 странах». tvrain.ru. 2021 թ․ հունվարի 20.
- ↑ «Расследование команды Навального «Дворец для Путина» собрало уже почти 40 млн просмотров на YouTube». Novaya Gazeta. 2021 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «40 миллионов достигло число просмотров фильма "Дворец для Путина». silver.ru. 2021 թ․ հունվարի 21.
- ↑ «У видео Навального о «дворце Путина» уже более 60 миллионов просмотров». charter97.org. 2021 թ․ հունվարի 22.
- ↑ «Есть у Путина дворец или нет? Отвечает Дмитрий Песков». Meduza.io. 2021 թ․ հունվարի 19.
- ↑ «Песков назвал «псевдорасследованием» материал ФБК о «дворце Путина»». rbc.ru. 2021 թ․ հունվարի 20.
- ↑ «Billion-Dollar Palace in Navalny Investigation 'Doesn't Belong to Me,' Putin Says». The Moscow Times. 2021 թ․ հունվարի 25.
- ↑ ««Все скомпоновали и решили этими материалами промыть мозги граждан» Путин на встрече со студентами семь минут отвечал на вопрос о дворце в Геленджике. Полная расшифровка». Meduza.io. 2021 թ․ հունվարի 25.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը» հոդվածին։ |
|