«Դերևո» թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Դերևո
Տեսակկազմակերպություն
ՀիմնադիրներԱնտոն Ադասինսկի
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխիա
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1988 թ

Դերևո, ռուսական ավանգարդ թատրոն։ Հիմնադրվել է 1988 թվականին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Անտոն Ադասինսկու կողմից։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դերևո» թատրոնի հիմնադիրն է եղել Անտոն Ադասինսկին, ով 1980-ական թվականներին հայտնի է դարձել Վյաչեսլավ Պոլունինի «Լիցեդեի» թատրոնում աշխատելիս, ինչպես նաև եղել է «Ավիա» խմբի վոկալիստը[1]: Անտոն Ադասինսկուց բացի «Դերևո»-ի հիմնադիրներից են եղել նաև Տատյանա Խաբարովան, Ելենա Յարովայան, Դմիտրի Տյուլպանովը, Ալեքսեյ Մերկուշևը։

Իրենց գործունեության ընթացքում խումբը հեռանում է «թատրոն», «դերասան», «դեր» հասկացություններից[2]: Բայց և այնպես «Դերևո»-ի ներկայացումները բեմադրվել են թատերական բեմերում, հատուկ հարթակներում և յուրօրինակ տեղ են զբաղեցրել բազմաթիվ ներկայացումների մեջ։

«Դերևո»-ի վրա զգալի ազդեցություն է թողել «բուտո» ճապոնական պարը։ Չսահմանափակվելով դրանով՝ թատրոնը իր ներկայացումներում ընդգրկում է նաև պարը, մնջախաղը, ծաղրածուական արվեստը և շատ այլ արտահայտչական տեխնիկաներ։

Բացի իր ներկայացումներից «Դերևո»-ն թողարկում է նաև երաժշտական ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված էր այն երգահանների երաժշտությունը, որոնց հետ խումբը այդ ժամանակ համագործակցում էր։ 2001 թ տեղի ունեցավ «Հարավ. Սահման» ֆիլմի պրեմիերան, որն ամբողջությամբ նկարահանել և թողարկել էր թատերախումբը։

Հիմնադրումից ի վեր թատրոնը մասնակցում է թատերական տարբեր փառատոների Եվրոպայում և ողջ աշխարհում՝ ստանալով բազմաթիվ մրցանակներ։

Մի քանի տարի Սանկտ Պետերբուրգում աշխատելուց հետո, «Դերևո»-ն հիմնվել է նաև Պրահայում, Ամստերդամում, Ֆլորենցիայում։ 1997 թվականից «Դերևո»-ն մշտապես թատերափորձեր է իրականացնում Դրեզդենում՝ Գերմանիայում[3]:

2003 թվականից «Դերևո»-ն աշխատում և տարեկան մեկ պրեմիերա է ներկայացնում հանդիսատեսին դրեզդենյան հայտնի մշակութային կենտրոնում՝ Հելլերաուում, որը հիմնադրվել է 20-րդ դարում՝ Էմիլ Ժակ Դալկրոզի աջակցությամբ։

Անտոն Ադասինսկին և «Դերևո»-ն աշխատում և հանդես են գալիս նաև Սանկտ Պետերբուրգում։ Վերջին տարիներին թատրոնի ներկայացումները բեմադրվել են նաև Մոսկվայում, Սամարայում, Նովոսիբիրսկում և ռուսական այլ քաղաքներում։

Թատրոնի մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե դիմակ» (2007)
  • «Արվեստի բեռլինյան ակադեմիայի մրցանակ» (2000)
  • «MIMOS ժամանակակից մնջախաղի փառատոնում» ստացել է մրցանակ ժյուրիի կողմից (Ֆրանսիա, 2000)
  • Ստացել է մրցանակներ Էդինբուրգի փառատոնում՝ «Fringe First» (երկու անգամ), «Total Theatre Award» (երկու անգամ), «Herald Angel» և «Herald Archangel»

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]