Վահե Ղազարյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ ոչ նշանակալի
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Վահե Ղազարյան (լրագրող)|ոչ նշանակալի}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Ալբերտի Ղազարյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1976(1976-05-20) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտությունպրոդյուսեր և հաղորդավար
ԱշխատավայրԿենտրոն և Արմենիա TV

Վահե Ալբերտի Ղազարյան (մայիսի 20, 1976(1976-05-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ ու վարող, «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրեն, «01-99» և «Հատուկ Դեպքեր» հաղորդաշարերի պրոդյուսեր։

Կենսագրություն

Ծնվել է 1976 թ. մայիսի 20-ին, Երևանում։ 1993 թ. ավարտել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ։ Զբաղվել է լրագրողական և հասարակական գործունեությամբ։ 2001 թ. ավարտել է «Հեռուստառադիո» դպրոցը։ Ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Արժանացել է Հայաստանի ոստիկանության և ԱԻՆ մեդալների, ոստիկանության պատվոգրի։ «Անալիտիկ» կենտրոնի վարկածով ճանաչվել է «2013 թ.-ի լավագույն լրագրող» կոչմանը։ «Լրագրության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար» 2018-ին նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ[1] պարգևատրել Երախտագիտության մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեություն

2002-05 թթ վարել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը, ինչպես նաև «Մետաստազ» հաղորդումը։ 2006-08 թթ եղել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ղեկավարը և վարել «Հարթակ» հաղորդաշարը։ 2008-09 թթ եղել է «Արմենակոբ» հեռուստաընկերության փոխտնօրենը, 2009-10 թթ՝ Ա-ԹիՎի հեռուստաընկերության գլխավոր տնօրենը։ 2010-11 թթ զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերության[2] «Ժամը» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը, իսկ 2012 թ-ից «Սուր անկյուն»[3] հաղորդաշարի հեղինակն ու վարողն է։ «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրենն է։ «01-99» և «Հատուկ Դեպքեր»[4] հաղորդաշարերի պրոդյուսերն է։

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի նախագահի հրամանագիրը Վահե Ղազարյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին».
  2. «Արմենիա հեռուստաընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2015-03-12-ին. Վերցված է 2015-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. ««Սուր անկյուն» հաղորդաշար». Արխիվացված է օրիգինալից 2018-09-03-ին. Վերցված է 2018-03-29-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. ««Հատուկ Դեպքեր»». Արխիվացված է օրիգինալից 2018-10-12-ին. Վերցված է 2018-03-29-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ