01 99 (հաղորդաշար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 01-99 (այլ կիրառումներ)
| 01 99 | |
|---|---|
| Ժանր | հեռուստահաղորդում |
| Ձևաչափ | ռեպորտաժ |
| Ստեղծող | «Սուր անկյուն» |
| Սցենարիստ | Հերմինե Բաղդասարյան |
| Ստեղծում | |
| Վայր(եր) | Երևան |
| Տևողություն | 20 րոպե |
| Հեռարձակում | |
| Ալիք | Արմենիա հեռուստաընկերություն |
| Սկզբնական եթեր | 2014 սեպտեմբերի 29 |
| Պաշտոնական կայք | |
«01 99», ճանաչողական հեռուստանախագիծ Արմենիա հեռուստաընկերության եթերում։ Եթեր է հեռարձակվում 2014 թ. սեպտեմբերի 29-ից, շաբաթը մեկ անգամ։
Նպատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծի նպատակն է կոնկրետ դեպքերով և հոգեբանորեն ազդել այն վարորդների վրա, ովքեր մշտապես խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, ովքեր ոչ ոթափ վիճակում նստում են ղեկին՝ վտանգելով իրենց և ուրիշների կյանքը։
Բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղորդումը տեղեկություններ և խորհուրդներ է տրամադրում ճանապարհային երթևեկության կանոնների մասին, նպատակ ունենալով բարձրացնելու վարորդների և հետիոտների կարգապահությունը և օրինապահությունը։ Հյուրընկալում է հայտնի մարդկանց, որոնք պատմում են ավտոմեքենա վարելու իրենց հմտությունների և փորձառության մասին։ Հաղորդման ընթացքում մեկնաբանվում են ճանապարհային տեսախցիկների ֆիքսած ճանապարհային խախտումները և վթարները։ Ներգրավված փրկարար մասնագետի և դերասանի միջոցով տրվում են օգտակար խորհուրդներ վթարի ենթարկվածներին առաջին օգնություն տրամադրելու կանոնների մասին[1]։
Ստեղծագործական խումբը
[խմբագրել | խմբագրել կոդը]01 99 հաղորդումը վարում է լրագրող Հերմինե Բաղդասարյանը։ Հաղորդումը պատրաստում է «Սուր անկյուն» հաղորդաշարի ստեղծագործական խումբը՝ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմենիա հեռուստաընկերություն(չաշխատող հղում)