Jump to content

Րաֆֆի Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Րաֆֆի Պետրոսյան
Ծնվել էհունիսի 17, 1925 (98 տարեկան)
Փարիզ
Փարիզ, Փարիզի շրջան[1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել է2011[2]
ԺանրերԴասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր[1]
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա[1]

Րաֆֆի Պետրոսյան (հունիսի 17, 1925(1925-06-17)[1], Փարիզ, Փարիզի շրջան[1] - 2011[2]), հայ դաշնակահար։

Կենսագրություն

Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (դասատուներ Ռ․ Տիբեր, Մ․ Չիամպի)։ Համերգային ծրագրերում ընդգրկել է Յոհան Սեբաստիան Բախի, Դ․ Սկարլատտիի, Էդվարդ Գրիգի, Կ․ Դեբյուսիի, Ս․ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Տարբեր ոճի ու ժանրի կատարման մեջ դրսևորվում է Պետրոսյանի կատարողական բարձր վարպետությունը, քնարականությամբ ներթափանցված ինքնատիպ մեկնաբանումը։ Պետրոսյանի համար հատուկ ստեղծագործություններ են գրել ու նրան ձոնել կոմպոզիտորներ Մ․ Բելյարը, Պ․ Լոնտրեն, Ն․ Գալյոն, Ա․ Կուգելը և ուրիշներ։

Պետրոսյանը հանդես է եկել նաև որպես դիրիժոր է տարբեր երկրներում, տարբեր նվագախմբերի հետ։ Համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում, 1956 թվականին և 1957 թվականին՝ ԽՍՀՄ-ում (Մոսկվա, Լենինգրադ, Կին, Թբիլիսի, Երևան, Լենինական

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 264.
  2. 2,0 2,1 2,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4567
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։