Բրենոս (մ․թ․ա․ 4-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերեննոս
(լատին․՝ Brennus
Բերեննոսի արձան
Ծնվել էմ.թ.ա. 5-րդ դար
ԾննդավայրԳալլիա
Մահացել էմ․թ․ա․ 390 թվական
Ազգությունսենոն
Մասնագիտությունwar chief
Գործունեությունառաջնորդ
Զբաղեցրած պաշտոններմիապետ
 Brennus (4th century BC) Վիքիպահեստում

Բերեննոս (լատին․՝ Brennus, սենոնների առաջնորդ։ Մ․թ․ա․ 390 թվականի հուլիսի 18-ին նա պարտության է մատնել հռոմեացիներին Ալլիայի ճակատամարտում։ Մ․թ․ա․ 387 թվականին նա մի քաի ամիս շարունակ ղեկավարել է Ցիսալպյան Գալլիայի զորքերին Հռոմի վրա հարձակման ժամանակ։ Հռոմի անկումը և կողոպուտը Բերեննոսի կողմից 800 տարվա մեջ միակ դեպքն էր, որ Հռոմը գրավվեց ոչ հռոմեական զորքի կողմից, մինչև 410 թվականին վեստգոթերի կողմից Հռոմի գրավումը։

Նախապատմություն

Սենոնները գալլական ցեղ էին, որոնք կազմավորվել են ներկայիս Ֆրանսիայի Սեն է Մարն, Լուարե, Յոն տարածաշրջաններում[1] և ընդլայնելով իրենց տարածքները՝ հասել մինչև հյուսիսային Իտալիա։ Մոտ մ․թ․ա․ 400 թվականին նրանք սենոնների մի մասը անցել է Ալպերը և այնտեղից վտարելով ումբրիացիներին՝ հաստատվել Իտալիայի արևելյան ափին՝ Արիմինումից մինչև Անկոնա ընկած տարածքներում։ Նրանք այստեղ հիմնում են սեփական բնակավայրը Սենա Գալլիկան, որն այժմ կոչվում է Սենիգալիա․ այն դառնում է նրանց մայրաքաղաքը։

Մ․թ․ա․ 391 թվականին նրանք ներխուժում են Էտրուրիա և պաշարում Կլուզիումը, որը օգնության կոչեր է հղում Հռոմին։ Քվինտոս Ֆաբիոս Ամբուստոսը և իր երկու եղբայրները ուղարկվում են գալլերի հետ բանակցելու համար։ Օգտվելով այդ առիթից՝ Բերեննոսը ուղղվում է դեպի Հռոմ՝ վրեժ լուծելու[2]։

Կա տեսակետ, որ այս պատմությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ գալլերի համար ինչ-որ առիթ հարկավոր չէր Հռոմի վրա հարձակվելու և այն թալանելու համար։ Հնարավոր է՝ այս պատմությունը հորինվել է, որպեսզի Հռոմը ներկայացվի որպես գալլերի դեմ պայքարի գլխավոր հենակետ ամբողջ Իտալիայում[3][4]։

Հռոմի թալան

Բերեննոս և Կամմիլիոսը կշեռքի առջև

Մ.թ.ա. 390 թվականին հռոմեացիները ջախջախիչ պարտություն կրեցին գալլական ցեղերից, որոնց առաջնորդն էր Բրեննոսը։ Նրանք մտան Հռոմ և տակնուվրա արեցին՝ թալանելով և այրելով քաղաքի մեծ մասը։ Ապա նրանք պաշարեցին Կապիտոլիումը, որը Հռոմին շրջապատող 7 բլուրներից մեկն էր և որի ամրոցում դիմադրում էին հռոմեական բանակը և մագիստրոսները, ազնվականները։ Եվ այս պաշարումը ձգձգվեց, սակայն այն շուտով հանգեցրեց ամրոցում պաշարվածների սովին։ Այս իրավիճակից դուրս գալու համար կոնսուլները որոշեցին Բրեննոսին տալ 327 կգ ոսկի, որպեսզի նա դադարեցնի պաշարումը և հեռանա։ Սակայն, ինչպես վկայում է Տիտոս Լիվիոսը, ոսկին կշռում էին հակառակորդի կեղծ և ավելի ծանր կշռաքարերով։ Երբ կոնսուլները փորձեցին առարկել՝ Բրեննոսն ի պատասխան նրանց ասաց. «Հաղթվողներին՝ վիշտ» (լատին․՝ Vae victis) և ծանր սուրը դրեց կշեռքի վրա։

Պարտություն և մահ

Ըստ ավանդության՝ վեճը այնքան է ձգձգվում, որ հռոմեացի արտաքսված զորավար Կամիլլոսը, որը հասցրել էր Հռոմը ազատագրելու և գալլերին Իտալիայից դուրս մղելու համար զորք հավաքել և վերադառնալ Հռոմ, հայտնվում է դարպասների մոտ և չեղյալ հայտարարում կոնսուլների՝ ոսկով փրկվելու որոշումը։ Նա իր սուրը հանեց և դրեց կշեռքի մյուս նժարին՝ պատասխանելով Բրեննոսին․ «Ոչ թե ոսկով, այլ երկաթով, հայրենիքը կազատագրվի՛» (լատին․՝ Non auro, sed ferro, recuperanda est patria)։ Ըստ Պլուտարքոսի՝ հռոմեացիները կարողանում են փողոցային մարտերի միջոցով քաղաքից ամբողջովին դուրս մղել գալլերին, ապա քաղաքից 8 մղոն հեռավարության վրա կանոնավոր ճակատամարտի արդյունքում վերջնականապես ջախջախել նրանց[5]։ Հաղանակելով Բերեննոսի դեմ՝ Կամիլլոսը Հռոմ է վերադառնում, որտեղ նրան ընդունում են որպես Հռոմի երկրորդ հիմնադիր և մեկ այլ Հռոմուլոս[6]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. G.J. Caesar, Book 2 Chapter 2
  2. Drummond, Andrew (1996), «Fabius Ambustus, Quintus», in Hornblower, Simon; Spawforth, Anthony (eds.), Oxford Classical Dictionary (3rd ed.), Oxford: Oxford University Press, ISBN 0-19-521693-8, OCLC 45857759
  3. Drummond, Andrew (1996), «Fabius Ambustus, Quintus», in Hornblower, Simon; Spawforth, Anthony (eds.), Oxford Classical Dictionary (3rd ed.), Oxford: Oxford University Press, ISBN 0-19-521693-8, OCLC 45857759
  4. Duncan, Mike (4 December 2016). Peter D. Campbell (ed.). The History of Rome: The Republic. Herodotus Press. էջ 125. ISBN 978-0-473-36101-3.
  5. John S. White, Plutarch's Lives, Biblo and Tannen, New York, 1966, p.124
  6. Silius Italicus, Punica, 4

Հիմնական աղբյուրներ