Վեներա Բորգեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա Բորգեզե
իտալ.՝ Borghese Venus
Վեներա Բորգեզե
տեսակարձան
նկարիչԱնհայտ
տարի2-րդ դար
բարձրություն180
լայնություն78 սանտիմետր
ստեղծման վայրԻտալիա
ժանրնյու և դիցաբանական քանդակ
նյութմարմար
գտնվում էCour du Sphinx? և Salle 344 - Classic and hellenistic greek art?
հավաքածուԲորգեզե պատկերասրահ
քաղաքՀռոմ
սեփականատերԲորգեզե պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Capitoline Aphrodite (Louvre, Ma 335) Վիքիպահեստում

Վեներա Բորգեզե (իտալ.՝ Borghese Venus), Վեներայի հռոմեական մարմարե քանդակ, Աֆրոդիտեի կրկնօրինակ: Գտնվում է Բորգեզե պատկերասրահում:

Պատմություն և նկարագրում

Անհայտ հեղինակի այս աշխատանքը թվագրվում է մ.թ. 2-րդ դարին։ Սկզբնապես հայտնվելով Բորգեզեի ընտանիքի հավաքածուի մեջ, Նապոլեոն III-ը ձեռք է բերել 1861 թվականին և 1863 թվականին տեղավորվել է Լուվրում: Քանդակի գույքագրման համարը MR 369 (Ma 335): Վեներայի մյուս երեք քանդակները ձեռք են բերվել Բորգեզեի հավաքածուից՝ Լուվրի համար միևնույն ժամանակ՝ «Աֆրոդիտեն սյուների մոտ» («Aphrodite au pilier»), «Զինված Վեներան» («Vénus en armes») և «Աֆրոդիտե Կնիդսկայա»:

Վեներայի 1,8 մետր բարձրությամբ քանդակը մարմարից է պատրաստված։ Լիովին մերկ աստվածուհու ձախ կողմում գտնվող Էրոսը և դելֆինը Վեներայի դասական ատրիբուտներներ են, սակայն, հավանաբար, համարվում են հռոմեական քանդակագործի լրացում[1]:

Նման քանդակ կա Անթալիայի թանգարանում, որտեղ կոտրվել են Էրոսի երկու ձեռքերն ու ձախ ոտքը[2]։ Բրիտանական թանգարանում ցուցադրվում է 17-րդ դարի երկրորդ կեսի անհայտ հեղինակի նկարը, որը պատկերել է այդ քանդակը (գույքագրման համարը 2010,5006.1875)[3]:

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա Բորգեզե» հոդվածին։