Jump to content

«Մաքսիմ Կաց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} '''Մաքսիմ Կաց''' ({{Lang-ru|Максим Кац}}, {{ԱԾ}}), ռուս քաղաքական և հասարակական...»:
(Տարբերություն չկա)

16:24, 17 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Մաքսիմ Կաց
 
Կուսակցություն՝ Յաբլոկո[1]
Կրթություն՝ Գլազգոյի համալսարան (2017) և Թել Ավիվի համալսարան (մայիս 2024)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հեռուստատեսային պրոդյուսեր, պոկեր խաղացող, յություբեր և ակտիվիստ
Դավանանք աշխարհականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 23, 1984(1984-12-23) (39 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
Ի ծնե անուն ռուս.՝ Максим Евгеньевич Кац
Ամուսին Q95944290?[2]
 
Կայք՝ maxkatz.ru
 
Պարգևներ

Մաքսիմ Կաց (ռուս.՝ Максим Кац, դեկտեմբերի 23, 1984(1984-12-23), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս քաղաքական և հասարակական գործիչ, «Քաղաքային նախագծեր» (ռուս.՝ Городские проекты) հիմնադրամի համահիմնադիր, նույնանուն յություբյան ալիքի հեղինակ, սպորտային պոկերի Ռուսաստանի չեմպիոն, վիքիպեդիստ, Մոսկվայի Շչուկինո շրջանի մունիցիպալ ժողովի նախկին պատգամավոր (2012-2016 թվականների III գումարում) «Յաբլոկո» կուսակցության կողմից։

Կենսագրություն

Մաքսիմ Կացը ծնվել է Մոսկվայում։ Կացն ութ տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Իսրայել։ Ռուսաստան է վերադարձել 17 տարեկանում, իսրայելական քաղաքացիություն չի ստացել[3]։ Հարցազրույցի ժամանակ Կացը հայտնել է, որ ռազմական ծառայության փորձ չի ունեցել[4]։ 2012 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ նա պատմել է, որ սովորել է երեք ռուսաստանյան բուհերում, սակայն թողել է բոլոր երեքը՝ չավարտելով դրանք, քանի որ դժգոհ է եղել կրթության որակով։ Ավելի ուշ Կացը, համաձայն իր բառերին, ուղևորվել է քաղաքային պլանավորման մասնագետների մոտ Դանիա և ԱՄՆ՝ իր հաշվին մասնավոր դասերի մասնակցելու համար[5]։

Ռուսաստան վերադառնալուց հետո Մաքսիմը պոկեր է խաղացել մոսկովյան խաղատներում, դարձել է WSOP մրցույթի հաղթող «No-Limit Hold’em» անվանակարգում[6][4]։ 2007 թվականին դարձել է սպորտային պոկերի Ռուսաստանի չեմպիոնը[7][8][9][10]։ 2010 թվականին հիմնադրել է երկրում առաջին բեքինգային հիմնադրամը, որը նույն տարի խոշորագույն է անվանվել Sports.ru կայքի կողմից[11]։

2008 թվականի մարտին Կացը ստեղծել է նույնանուն յություբյան ալիքը[12]։

2016 թվականի հայտնվել է այն 13 ռուսաստանցիների շարքում, որոնք ստացել են Մեծ Բրիտանիայի կառավարության Չիվնինգի կրթաթոշակը։ Կրթաթոշակը թույլ է տալիս տարբեր ոլորտներում առաջնորդի հմտություններ ունեցող անձանց ուսուցում ստանալ բրիտանական համալսարանի մագիստրատուրայում։ Կացն ընդունվել է Գլազգոյի համալսարանի մագիստրատուրա՝ սոցիալական և քաղաքական գիտությունների ֆակուլտետ «Քաղաքային կառավարում և հանրային քաղաքականություն» մասնագիտությամբ[13]։ Ըստ Կացի՝ նա ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և եբրայերեն լեզուներին[4]։

2020 թվականի մայիսի 6-ին ամուսնացել է Եկատերինա Պատյուլինայի հետ[14]։ Եկատերինան Իլյա Վառլամովի հետ համատեղ ստեղծել է «Հեղինակային մեդիա» ընկերությունը և դարձել է դրա գլխավոր տնօրենը[15], «Варламов.ру» բլոգի կոմերցիոն տնօրենը, հանդես է գալիս «Յաբլոկո» կուսակցության կազմում[16]։

Գործունեություն յություբյան ալիքում

2020 թվականի օգոստոսի 10-ին Կացը սկսել է տեսանյութեր թողարկել Բելառուսում տեղի ունեցած ընտրություններից հետո կազմակերպված բողոքի ակցիաների մասին։ Տեղի The Village ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Կացը հայտնել է, որ ինքնուրույն է հորինել ամեն օր 300 հազարից 1 միլիոն դիտում ընդգրկող տեսահոլովակների կոնցեպցիան, իսկ այլ երկրների (Հարավսլավիա, Հայաստան, Հարավային Կորեա, Էստոնիա և այլն) քաղաքական գործընթացի հետ համեմատության համար դիմել է կողմնակի էքսպերտների։

Ըստ Կացի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-6-ին նրա յություբյան ալիքի վիճակագրությունը ցույց է տվել, որ դիտորդների 35%-ը Բելառուսից է (հուլիսին միայն 12% էր)[17]։

2020 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ ալիքը 604 հազար հետևորդ ունի և օրական միջինը 335 հազար դիտում է հավաքում[18]։

Մատենագրություն

  • Варламов И., Кац. М. 100 советов мэру. — Альпина нон-фикшн, 2020. — 464 с. — ISBN 978-5-00139-255-2

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.vedomosti.ru/politics/articles/2020/02/21/823635-maksima-katsa-isklyuchili-iz-yabloka
  2. https://varlamov.ru/3883188.html
  3. Представитель Максима Каца опроверг наличие у него израильского гражданства // 10.09.2014
  4. 4,0 4,1 4,2 Максим Кац — Разбор полета — Эхо Москвы // 14.04.2014
  5. Максим Кац: «Образование в России — это какое-то лицемерие. Одни делают вид, что учат, другие — что учатся…» // 18.07.12
  6. «MAX KATZ | UNITED STATES | WSOP.com». www.wsop.com. Վերցված է 2020-01-10-ին.
  7. «Чемпионат России по спортивному покеру» (ռուսերեն). Վերցված է 2017-05-01-ին.
  8. «"Не спешите бросать институты"». Коммерсантъ. 2012-05-17. Վերցված է 2012-10-26-ին.
  9. «Макс Кац: «Надеюсь, профессионально играть больше не придется»». sports.ru. 2010-12-06. Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին. Վերցված է 2012-10-26-ին.
  10. «Чемпионат России по спортивному покеру 2007 / ФСПР». www.pokerfederation.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-06-13-ին. Վերցված է 2017-05-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Россия: 10 главных событий года в покере». Sports.ru. 2010-12-29.
  12. «YouTube канал "Максим Кац"». www.youtube.com. Վերցված է 2020-05-29-ին.
  13. «University of Glasgow graduation list». The Scotsman. 2017-11-29.
  14. BFM.ru. «Как проходят свадьбы во время пандемии?» (ռուսերեն). BFM.ru - деловой портал. Վերցված է 2020-05-29-ին.
  15. Андрей Велесюк. ««Авторские медиа»: Как Илья Варламов и Екатерина Патюлина продают рекламу в блогах по цене редакционных СМИ (и дороже)» (ռուսերեն). Վերցված է 2020-07-06-ին.
  16. Член «Яблока» передала в Генпрокуратуру и СК 14 тыс. обращений в поддержку сестер Хачатурян | Партия ЯБЛОКО
  17. ««Выходки Лукашенко нервируют его окружение»: Интервью с Максом Кацем, которого обожают все беларусы». The Village Беларусь. 2020-09-08. Վերցված է 2020-09-20-ին.
  18. «Максим Кац's YouTube Stats (Summary Profile) - Social Blade Stats». socialblade.com. Վերցված է 2020-10-13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Կաց» հոդվածին։