Jump to content

«Մասնակից:Aleta Harutyunyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 9. Տող 9.
Հաջորդ տասներկու տարիներին Կլեմենտինան և Շառլոտը շարունակում էին ապրել ֆրանսիական տարբեր մենաստաններում՝ ստանալով Ջեյմս Ստյուարտի ուղարկած 10.000 լիվր օժանդակությունը: Չարլզը երբեք չի ներում Կլեմենտինային՝ իրենից «մանկիկին» զրկելու համար և համառորեն հրաժարվում է նրանց որևէ բանով ապահովել: 1766 թվականի հունվարի 1-ին մահանում է Ջեյմս Ստյուարտը, սակայն Չարլզը, որ այժմ ինքն իրեն համարում էր Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի «դե յուրե» Չարլզ III արքա, դեռ հրաժարվում էր սիրուհուն դստերը օգնելուց և նույնիսկսպառնում է Կլեմենտինային օգնության համար չդիմել իր եղբորը՝ Կարդինալ [[Հենրի Բենեդիկտ Ստյուարտ]]ին: Հենրին նրանց տարեկան 5000 լիվր էր ուղարկում, բայց փոխարենը Կլեմենտինային մի քաղվածք էր ստորագրել տվել, որտեղ նշվում էր, որ նա երբեք օրինական կերպով ամուսնացած չի եղել Չարլզի հետ՝ քաղվածք, որից Կլեմենտինան հետագայում փորձելու էր հրաժարվել<ref>{{harvnb|Kybett|1988|pp=282–283}}</ref>: Այս փոքր գումարը ստիպում է մորը և դստերը ավելի էժան կացարան փնտրել Փարիզի Մո արվարձանի Նոտր Դամ մենաստանում<ref name="heritage">{{Cite web |url=http://www.jacobite.ca/essays/charlotte.htm |title=Charlotte, Duchess of Albany |last=McFerran |first=Noel S. |date=2003-12-22 |publisher=The Jacobite Heritage |access-date=2007-12-08}}</ref>:

1772 թվականին հիսունմեկամյա արքայազնը ամուսնանում է տասնիննամյա արքայադուստր Մարիա-Լուիզա Ստոլբերգցի Գեդերնի հետ՝ որն ընդամենը մեկ տարով էր մեծ Շառլոտից: Շառլոտը, որն աղքատության մեջ էր ապրում, շարունակ գրում էր հորը հուսահատ կերպով խնդրելով, որ որդեգրի, աջակցի իրեն և տեղափոխի Հռոմ՝ նախքան ինչ-որ գահաժառանգ կծնվի: 1772 թվականին Շառլոտը մի հուզիչ, աղաչական նամակ է գրում հորը և Հռոմի «Շոտլանդական քոլեջի» տնօրենի միջոցով ուղարկում նրան: Նամակն ընթերցելով Չարլզի գութը շարժվում է և նա նամակաբերին պատվիրում է Շառլոտին Հռոմ բերել պայմանով, որ աղջիկը մորը Ֆրանսիայում կթողնի: Հռոմում Չարլզը ձեռք էր բերել Պալացո Մուտի պալատը և դարձրել այն «աքսորված Ստյուարտների նստավայր»: Շառլոտը հրաժարվում է կատարել հոր պայմանը և Չարլզը՝ կատաղության մեջ, դադարեցնում է բոլոր քննարկումները<ref>{{harvnb|Kybett|1988|pp=283–284}}</ref>: 1772 թվականի վերջերին Կլեմենտինան և Շառլոտը անսպասելիորեն ժամանում են Հռոմ, որպեսզի անձամբ զբաղվեն իրենց նպատակին հասնելու գործով (այդ ուղևորությունը հետագայում պարտքերի մեջ գցեց Կլեմենտինային): Չարլզը հրաժարվում է նույնիսկ հանդիպել նրանց՝ ստիպելով, որ նրանք հուսահատ վերադառնան Ֆրանսիա, որտեղից շարունակվում են գալ Շառլոտի աղերսական նամակները<ref name="Kybett">{{harvnb|Kybett|1988|p=285}}</ref>: Երեք տարի անց Շառլոտը, որ արդեն բոլորել էր իր քսաներկու տարին և որի առողջությունը խաթարվել էր (ըստ երևույթին, նա տառապում էր լյարդի հիվանդությամբ, որ հորից էր ժառանգել), որոշում է, որ իր միակ ելքը շուտափույթ ամուսնությունն է: Չարլզը, այնուամենայնիվ, ոչ թույլտվություն է տալիս դստերը, ոչ էլ համաձայնում է «քողը բռնել»<ref>{{harvnb|Kybett|1988|pp=287–288}}</ref>: Լինելով ապօրինի և չունենալով հոր համաձայնությունը,Շառլոտը չի կարողանում ամուսնություն կնքել: Այնպես որ, նա ստիպված էր հովանավոր կամ աջակից փնտրել: Հավանաբար Չարլզից գաղտնի, նա դառնում է [[Ֆերդինանդ Մաքսիմիլիան Մերիդես դե Ռոհան]]ի սիրուհին: Ֆերդինանդը [[Բորդո]]յի արքեպիսկոպոսն էր և լինելով հոգևորական, իրավունք չուներ ամուսնանալ: Շառլոտը երեք երեխա է ունենում՝ Մարիա Վիկտորիա, Շառլոտ և Չարլզ Էդուարդ Ստյուարտ: Երեխաների ծնունդը գաղտնի էր պահվում և նույնիսկ մինչև 20-րդ դար ոչ-ոք չգիտեր նրանց գոյության մասին:

== Հետագա կյանք ==
[[File:C Walkinshaw.jpg|thumb|right|Կլեմենտինա Վոլկինշոու:Ալան Ռամսեյի նկարը: Դերբի պատկերասրահ]]

Charlotte was legitimatized in 1783, and joined her ailing father, Charles, in [[Florence]] as his caretaker in 1784. Her three children by Rohan were left behind in Clementina's care. Charlotte died at age 36 (17 November 1789) of [[Hepatocellular carcinoma|liver cancer]] at the Palazzo Vizzani Sanguinetti in Bologna.<ref name="PalazzoVizzani">{{Cite web |url=http://www.jacobite.ca/gazetteer/Bologna/PalazzoVizzani.htm |title= Bologna: Palazzo Vizzani Sanguinetti |last=McFerran |first=Noel |website=A Jacobite Gazetteer |publisher=The Jacobite Heritage |access-date=2007-12-10}}</ref> In her will, written just three days before her death, Charlotte left Clementina, a sum of 50,000 livres and an annuity of a further 15,000.<ref name="will">{{Cite web |url=http://www.jacobite.ca/documents/17891114.htm |title=Will of Charlotte, Duchess of Albany |publisher=The Jacobite Heritage |access-date=2007-12-08}}</ref> However, it was two years before Cardinal Henry Stuart, her uncle and executor, and now considered by Jacobites to be King Henry IX, would release the money. Indeed, he only agreed to do this when Clementina signed a "quittance" renouncing, on behalf of herself and her descendants, any further claim on the estate.<ref name="Kybett312">{{harvnb|Kybett|1988|p=312}}</ref>

Occasionally, it has been suggested that Prince Charles married Clementina, and thus that Charlotte was legitimate and could legally claim to be her father's successor.<ref name="heritage" /> Charles' Catholicism and his naming Charlotte to the Order of the Thistle are suggested as evidence. However, there are no records to substantiate this claim, and the [[affidavit]] signed by Clementina on 9 March 1767 explicitly disavows the idea. Further, Charles's initial disavowal of Charlotte speaks against her legitimacy.<ref name="heritage" />

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

17:44, 10 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Aleta Harutyunyan/Ավազարկղ

Կլեմենտինա Մարիա Սոֆիա Վոլկինշոու (անգլ.՝ Clementina Maria Sophia Walkinshaw, ), գեղեցիկ արքայազն Չարլիի սիրուհին: Կլեմենտինան Ջոն Վոլկինշոու Բարոուհիլի և իր կնոջ՝ Քեթրին Փաթերսոնի տասը դուստրերից ամենակրտսերն էր[1]: Վոլկինշոուները Բարոուֆիլդի հողերի սեփականատերերն էին և հարստացել էին, երբ ընտանիքի հայրը տեքստիլ ձեռնարկություն էր հիմնել Գլազգոյի Քալտոն շրջանում[2]: Ջոն Վոլկինշոուն նաև Անգլիկան եկեղեցու հետևորդ էր և երդվյալ յակոբինյան, որը մարտնչել էր արքայազնի հոր զորախմբում՝ 1715 թվականի ապստամբության ժամանակ, գերի ընկել Շերիֆմուրի ճակատամարտում, փախել Սթիրլինգ ամրոցից և հանգրվանել Եվրոպայում[2]: 1717 թվականին նա արժանացավ բրիտանական կառավարության համաներմանը և վերադարձավ Գլազգո, որտեղ էլ, հավանաբար Կամլաչիում, ծնվեց նրա կրտսեր դուստրը՝ Կլեմենտինան: Այնուամենայնիվ, Կլեմենտինան հիմնականում կրթություն ստացավ Եվրոպայում և հետագայում կաթոլիկություն ընդունեց[2]: 1746 թվականին Կլեմենտինան ապրում էր մորեղբոր՝ Սըր Հագ Փաթերսոնի տանը՝ Սթիրլինգի մոտակայքում[3]: 1746 թվականի հունվարին արքայազն Չարլզը այցելում է Սըր Հագի տուն, որտեղ էլ առաջին անգամ հանդիպում է Կլեմենտինային: Մի քանի օր անց արքայազնը կրկին այցելում է այնտեղ և քանի որ հիվանդացել էր, հավանաբար հարբուխով, Կլեմենտինան խնամում է նրան: Գտնվելով մորեղբոր խիստ հսկողության տակ, սակայն, Կլեմենտինան չէր կարող որևէ այլ հարաբերություններ զարգացնել Չարլիի հետ և իսկապես, ենթադրվում է, որ նրանք այդ ժամանակ սիրեկաններ չեն եղել[4]:

Կապը Չարլզ Ստյուարտի հետ

1746 թվականի ապրիլին Կալոդենի ճակատամարտում պարտվելուց և ապստամբությունը ձախողելուց հետո Չարլզ Էդուարդ Ստյուարտը Շոտլանդիայից փախչում է Ֆրանսիա, որտեղ նա սկանդալային սիրավեպեր է ունենում, նախ իր քսաներկուամյա զարմուհու՝ Մարիա Լուիզայի հետ, որն իր մտերիմ ընկերոջ կինն էր, ապա Տալմոնի արքայադստեր հետ, որն իր քառասնականներում էր[5]: 1752 թվականին Չարլզը տեղեկանում է, որ Կլեմենտինան Դյունկերկում է և որ ֆինանսական դժվարությունների մեջ է: Չարլզը Կլեմենտինային 50 լուիդոր է ուղարկում, ապա բարոնետ Հենրի Գորինգին ուղարկում, որ համոզի նրան տեղափոխվել Գենտ և դառնալ իր սիրուհին: Գորինգը, որը Կլեմենտինային համարում էր «վատ կին», բողոքում է, որ իրեն օգտագործում են որպես «ոչ ավելի, քան կավատի» և հրաժարվում կատարել արքայազնի պատվերը[6]: Այնուամենայնիվ, 1752 թվականի նոյեմբերին Կլեմենտինան ապրում է Չարլզի հետ և շարունակում է մնալ նրա սիրուհին հետևյալ ութ տարիներին ևս: Շուտով զույգը տեղափոխվում է Լիեժ, որտեղ 1753 թվականի հոկտեմբերի 29-ին ծնվում է նրանց միակ երեխան՝ Շառլոտը[7] և մկրտվում որպես կաթոլիկուհի՝ Սեն Մարի-դես-Ֆոն եկեղեցում: Արքայազնի և Կլեմենտինայի հարաբերությունները դժվարին և ողբերգական էին: Չարլզը դարձել էր հիասթափված, ջղային հարբեցող, երբ նրանք սկսեցին միասին ապրել: Նա մոլագարի նման խանդում էր Կլեմենտինային[5] և հաճախ էր նրա հետ վարվում ինչպես «էժանագին անառակի»[8]: Զբոսախնջույքների պատճառով հաճախ բացակայելով տնից, նա գրեթե չէր շփվում դստեր հետ, իսկ երբ նկատում էր երեխային, ապա դիմում էր նրան «այ երեխա» (ye cheild) բառերով[8]: Փարիզ կատարած մի այցելության ժամանակ արքայազնի լեյտենանտներից մեկն ականատես է լինում մի կոպիտ վեճի՝ Կլեմենտինայի և Չարլզի միջև, այն էլ՝ հանրության առաջ և մտածում, թե արքայազնի հարբեցողությունը և վարքը որքան են ազդում նրա հեղինակության վրա[8]: 1760 թվականին նրանք Բազելում էին և Կլեմենտինան արդեն ուժասպառ էր եղել սիրեկանի հարբեղողությունը և իրենց թափառական կենցաղը հանդուրժելուց: Կլեմենտինան կապվում է Չարլզի հոր՝ ավագ հավակնորդ Ջեյմս Ֆրանսիս Ստյուարտի հետ և հայտնում, որ ցանկանում է Շառլոտին կաթոլիկ դաստիարակություն տալ[9]: Ջեյմսը համաձայնում է նրան տարեկան 10.000 ֆրանսիական լիվր վճարել, իսկ 1760 թվականի հուլիսին օգնում է նրան յոթնամյա դստեր հետ միասին փախչել Չարլզից և ապաստանել Փարիզի Նունս վանական համալիրում: Կլեմենտինան Չարլզին մի նամակ է թողնում, որտեղ իր նվիրվածությունն էր հայտնում նրան, սակայն բողոքում, որ ստիպված է լքել նրան՝ իր և դստեր կյանքի համար վախենալով: Գազազած Չարլզը ամենուրեք նրա և դստեր նկարագրություններն է տարածում, սակայն ապարդյուն[10]:

Կյանքը դստեր հետ

Հաջորդ տասներկու տարիներին Կլեմենտինան և Շառլոտը շարունակում էին ապրել ֆրանսիական տարբեր մենաստաններում՝ ստանալով Ջեյմս Ստյուարտի ուղարկած 10.000 լիվր օժանդակությունը: Չարլզը երբեք չի ներում Կլեմենտինային՝ իրենից «մանկիկին» զրկելու համար և համառորեն հրաժարվում է նրանց որևէ բանով ապահովել: 1766 թվականի հունվարի 1-ին մահանում է Ջեյմս Ստյուարտը, սակայն Չարլզը, որ այժմ ինքն իրեն համարում էր Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի «դե յուրե» Չարլզ III արքա, դեռ հրաժարվում էր սիրուհուն դստերը օգնելուց և նույնիսկսպառնում է Կլեմենտինային օգնության համար չդիմել իր եղբորը՝ Կարդինալ Հենրի Բենեդիկտ Ստյուարտին: Հենրին նրանց տարեկան 5000 լիվր էր ուղարկում, բայց փոխարենը Կլեմենտինային մի քաղվածք էր ստորագրել տվել, որտեղ նշվում էր, որ նա երբեք օրինական կերպով ամուսնացած չի եղել Չարլզի հետ՝ քաղվածք, որից Կլեմենտինան հետագայում փորձելու էր հրաժարվել[11]: Այս փոքր գումարը ստիպում է մորը և դստերը ավելի էժան կացարան փնտրել Փարիզի Մո արվարձանի Նոտր Դամ մենաստանում[12]: 1772 թվականին հիսունմեկամյա արքայազնը ամուսնանում է տասնիննամյա արքայադուստր Մարիա-Լուիզա Ստոլբերգցի Գեդերնի հետ՝ որն ընդամենը մեկ տարով էր մեծ Շառլոտից: Շառլոտը, որն աղքատության մեջ էր ապրում, շարունակ գրում էր հորը հուսահատ կերպով խնդրելով, որ որդեգրի, աջակցի իրեն և տեղափոխի Հռոմ՝ նախքան ինչ-որ գահաժառանգ կծնվի: 1772 թվականին Շառլոտը մի հուզիչ, աղաչական նամակ է գրում հորը և Հռոմի «Շոտլանդական քոլեջի» տնօրենի միջոցով ուղարկում նրան: Նամակն ընթերցելով Չարլզի գութը շարժվում է և նա նամակաբերին պատվիրում է Շառլոտին Հռոմ բերել պայմանով, որ աղջիկը մորը Ֆրանսիայում կթողնի: Հռոմում Չարլզը ձեռք էր բերել Պալացո Մուտի պալատը և դարձրել այն «աքսորված Ստյուարտների նստավայր»: Շառլոտը հրաժարվում է կատարել հոր պայմանը և Չարլզը՝ կատաղության մեջ, դադարեցնում է բոլոր քննարկումները[13]: 1772 թվականի վերջերին Կլեմենտինան և Շառլոտը անսպասելիորեն ժամանում են Հռոմ, որպեսզի անձամբ զբաղվեն իրենց նպատակին հասնելու գործով (այդ ուղևորությունը հետագայում պարտքերի մեջ գցեց Կլեմենտինային): Չարլզը հրաժարվում է նույնիսկ հանդիպել նրանց՝ ստիպելով, որ նրանք հուսահատ վերադառնան Ֆրանսիա, որտեղից շարունակվում են գալ Շառլոտի աղերսական նամակները[14]: Երեք տարի անց Շառլոտը, որ արդեն բոլորել էր իր քսաներկու տարին և որի առողջությունը խաթարվել էր (ըստ երևույթին, նա տառապում էր լյարդի հիվանդությամբ, որ հորից էր ժառանգել), որոշում է, որ իր միակ ելքը շուտափույթ ամուսնությունն է: Չարլզը, այնուամենայնիվ, ոչ թույլտվություն է տալիս դստերը, ոչ էլ համաձայնում է «քողը բռնել»[15]: Լինելով ապօրինի և չունենալով հոր համաձայնությունը,Շառլոտը չի կարողանում ամուսնություն կնքել: Այնպես որ, նա ստիպված էր հովանավոր կամ աջակից փնտրել: Հավանաբար Չարլզից գաղտնի, նա դառնում է Ֆերդինանդ Մաքսիմիլիան Մերիդես դե Ռոհանի սիրուհին: Ֆերդինանդը Բորդոյի արքեպիսկոպոսն էր և լինելով հոգևորական, իրավունք չուներ ամուսնանալ: Շառլոտը երեք երեխա է ունենում՝ Մարիա Վիկտորիա, Շառլոտ և Չարլզ Էդուարդ Ստյուարտ: Երեխաների ծնունդը գաղտնի էր պահվում և նույնիսկ մինչև 20-րդ դար ոչ-ոք չգիտեր նրանց գոյության մասին:

Հետագա կյանք

Կլեմենտինա Վոլկինշոու:Ալան Ռամսեյի նկարը: Դերբի պատկերասրահ

Charlotte was legitimatized in 1783, and joined her ailing father, Charles, in Florence as his caretaker in 1784. Her three children by Rohan were left behind in Clementina's care. Charlotte died at age 36 (17 November 1789) of liver cancer at the Palazzo Vizzani Sanguinetti in Bologna.[16] In her will, written just three days before her death, Charlotte left Clementina, a sum of 50,000 livres and an annuity of a further 15,000.[17] However, it was two years before Cardinal Henry Stuart, her uncle and executor, and now considered by Jacobites to be King Henry IX, would release the money. Indeed, he only agreed to do this when Clementina signed a "quittance" renouncing, on behalf of herself and her descendants, any further claim on the estate.[18]

Occasionally, it has been suggested that Prince Charles married Clementina, and thus that Charlotte was legitimate and could legally claim to be her father's successor.[12] Charles' Catholicism and his naming Charlotte to the Order of the Thistle are suggested as evidence. However, there are no records to substantiate this claim, and the affidavit signed by Clementina on 9 March 1767 explicitly disavows the idea. Further, Charles's initial disavowal of Charlotte speaks against her legitimacy.[12]

Ծանոթագրություններ

  1. «The old country houses of the old Glasgow gentry XCIX. Wolfe's House». Glasgow Digital Library. University of Strathclyde. Վերցված է 2007-12-08-ին.
  2. 2,0 2,1 2,2 Maver, Irene. «Clementina Walkinshaw». The Glasgow Story. Վերցված է 2007-12-13-ին.
  3. Kybett 1988, էջ. 186
  4. Kybett 1988, էջ. 190
  5. 5,0 5,1 Magnusson, Magnus (2000). Scotland: The Story of a Nation. London: HarperCollins. էջեր 628–29. ISBN 0-00-653191-1.
  6. Letter of June 1752, quoted by Kybett 1988, էջ. 269
  7. Kybett 1988, էջ. 269
  8. 8,0 8,1 8,2 Kybett 1988, էջ. 270
  9. Kybett 1988, էջ. 271
  10. Kybett 1988, էջեր. 271–272
  11. Kybett 1988, էջեր. 282–283
  12. 12,0 12,1 12,2 McFerran, Noel S. (2003-12-22). «Charlotte, Duchess of Albany». The Jacobite Heritage. Վերցված է 2007-12-08-ին.
  13. Kybett 1988, էջեր. 283–284
  14. Kybett 1988, էջ. 285
  15. Kybett 1988, էջեր. 287–288
  16. McFerran, Noel. «Bologna: Palazzo Vizzani Sanguinetti». A Jacobite Gazetteer. The Jacobite Heritage. Վերցված է 2007-12-10-ին.
  17. «Will of Charlotte, Duchess of Albany». The Jacobite Heritage. Վերցված է 2007-12-08-ին.
  18. Kybett 1988, էջ. 312