Jump to content

«Արթուր (Ուելսի արքայազն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 49. Տող 49.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==


* [http://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=6894 Arthur Tudor, Prince of Wales]
* [http://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=6894 Արթուր Թյուդոր, Ուելսի արքայազն]
* [http://www.tudorplace.com.ar/Bios/ArthurTudor.htm|Arthur Tudor, Prince of Wales]
* [http://www.tudorplace.com.ar/Bios/ArthurTudor.htm|Արթուր Թյուդոր, Ուելսի արքայազն]
* [http://historymedren.about.com/od/whoswho/fl/Arthur-Tudor.htm|Arthur Tudor, Prince of Wales]
* [http://historymedren.about.com/od/whoswho/fl/Arthur-Tudor.htm|Արթուր Թյուդոր, Ուելսի արքայազն]


{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}

10:00, 18 Հունիսի 2016-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-07-02 07:54:45 ֆորմատով

Արթուր
Ծնվել է՝սեպտեմբերի 20, 1486[1][2]
ԾննդավայրՎինչեսթեր, Անգլիայի թագավորություն[3]
Մահացել է՝ապրիլի 2, 1502(1502-04-02)[3][4] (15 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրԼադլոու, Shropshire, Շրոպշիր, Անգլիա[3]
Worcester Cathedral
Երկիր Անգլիայի թագավորություն
ՏոհմԹյուդորներ
ՀայրՀենրի VII[5]
ՄայրԷլիզաբեթ Յորքեցի[5]
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
Կապիչի շքանշան

Արթուր (Ուելսի արքայազն) (անգլ.՝ Arthur, Prince of Wales, 1468թ․ սեպտեմբերի 20 - 1502թ․ ապրիլի 2) - Հենրի VII-ի և Էլիզաբեթ Յորքիի ավագ որդին, Անգլիական գահի ժառանգորդը։ Մահացել է 15 տարեկանում՝ այդպես էլ չբարձրանալով գահին։ Հենրի VII-ի մահից հետո գահ բարձրացավ Արթուրի փոքր եղբայրը՝ Հենրի VIII Թյուդորը։


Կենսագրություն

Վաղ տարիներին Արթուրի ծնողների (Հենրի VII Թյուդոր և Էլիզաբեթ Յորքի) ամուսնությունը, որը տեղի ունեցավ 1486թ․-ի հունվարի սկզբներին՝ նշանավորվեց եբեմնի թշնամացած ընտանիքների՝ Յորքերի և Լանկաստերների միավորմամբ, և կրում էր որոշակի խորհրդանշական բնույթ՝ ուղղված հաշտեցմանը Վարդերի պատերազմից հետո։ Ամուսնությունից հետո Էլիզաբեթը շատ շուտ հղիացավ և արդեն սեպտեմբերի սկզբներին ամբողջ թագավորական ընտանիքը տեղափոխվեց Վինչեսթեր, որտեղ Հենրի VII պնդմամբ պետք է տեղի ունենար նրա ժառանգի ծնունդը։ Արքայազնը ծնվեց 1486թ․-ի սեպտեմբերի 20-ին Վինչեսթերում, հին թագավորության մայրաքաղաքը, որտեղ ինչպես համարվում է, տեղակայված էր առասպելական Կամելոտը[6]։ Արթուրի անունը ընտրված չէր պատահական, նպատակաուղղված էր ընդգծելու ասոցիատիվ կապը գահի ժառանգի և Կամելոտի առասպելական թագավոր Արթուրի հետ և հաստատելու նոր տոհմի օրինականությունը[7].|group="к"}}։

Արթուրը լուս աշխարհ եկավ, ինչպես նշում էր նրա տատիկը՝ Մարգարետ Բոֆորտ, իր օրագրում,-Կեսգիշերից մեկ ժամ անց, ժամանակից մեկ ամիս շուտ, այնուամենայնիվ բավականին առողջ[8][9][10]։ Այն որ նա ծնվել էր վաղաժամ, շատ հետազոտողների համար դարձավ պատճառ ենթադրելու, որ արքայազնը թույլ էր և հիվանդոտ։ Այնուհանդերձ ժամանակորդների վկայությունները չեն հաստատում այդ վարկածը։ 1488թ․-ին իսպանական դեսպանները՝ տեսնելով երկամյա Արթուրին՝ գտնում էին, որ նա հիանալի երեխա է։

Արքայազնի մկրտությունը եղի է ունեցել սեպտեմբերի 24-ին Վինչեսթերական մայր տաճարում։ Նրա կնքահայրերը դարձան Թոմաս Սթենլին, Ջոն դե Վերը, Վիլյամ Ֆիցալանը, այրիաած Էլիզաբեթ Վուդվիլը և արքայադուստր Սիսիլիա Յորքը[11]։ 1489թ․-ի նոյեմբերին շնորհվեցին Անգլիայի գահի թագաժառանգի ավանդական տիտղոսները՝ Ուելսի արքայազն և Չեստերի կոմս։ Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ նրա Բանիի ասպետի ձեռնբադրումը[11]։

1492թ․-ին արքայազն ուղարկվել է Ուելս, որտեղ ձևավորվեց նրա սեփական արքունիքը։ Այստեղ սկսվեց նրա նախապատրաստումը ապագայում թագավորության ղեկավարման համար։ Որպես արքայի ավագ որդին, Արթուրը ստացավ կրթություն, որը հարի էր Վերածննդի դարաշրջանի արքայզնի։ Նրա ուսուցիչներն էին Ջոն Ռիդը և Բերնարդ Անդրեն՝ պալատական բանաստեղծ։ Ամեից շատ արքայազնը առաջադիմեց լատիներենի ուսումնասիրման մեջ, որի արդյունքում ապշեցրեց իր գիտելիքներով միլանական դեսպանին, որի մասին նա հիացմամբ հիշատակել է իր զեկույցում։ 15 տաեկանում Արթուրը արդեն հասցրեց ծանոթանալ մեծ քանակի հունական և լատինական հեղինակների հետ[12]։ 1501թ․-ից սկսած նրա ուսուցիչը դարձավ Թոմաս Լինակրը՝ Անգլիացի բժիշկ և հումանիստ[13]։

Նշանադրություն

Инфанта Каталина Մարիամ Մագդաղենացու կերպարով, XV դարի վերջ — XVI դարի սկիզբ

Միջնադարյան եվրոպական կայսրությունների միջև դաշնակցության կնքման ամենատարածված ձևերից մեկը ամուսնությունն էր։ Արթուրի ծնվելուց հետո սկսվեցին համագործակցությունը նրա ամուսնության մասին Եկատերինա Արագոնացիու հետ՝ կրտսեր երեխան Ֆերդինանդ II և Իզաբելլա I ։ Իսպանիան օգտվում էր անվիճելի ազդեցությունից Եվրոպայում և նրա համար մեծ պատիվ կլիներ բարեկամանալը իրենց Կաթոլիկական Մեծությունների ընտանիքի հետ։ Բացի դա, Արթուրի ամուսնությունը իսպանական արքայի դստեր հետ կնպաստեր Անգլիայի հեղինակության բարցրացմանը Եվրոպական պետություններում, ինչպես նաև կամրապնդեր Թուդորների տոհմի ամբիցիաները[14]։

Չնայած համոզիչ հաղթանակին Բոսվորտի ճակատամարտում և Վարդերի պատերազմի ավարտին, Հենրի VII ուներ բավականին երերուն իրավունքներ անգլիական գահին և բավականին երկար ժամանակ նա ստիպված էր պայքարել գահի այլ թեկնածուների հետ[15]։ Այնուամենայնիվ Ֆերդինանտին գայթակղիչ թվաց Անգլիայի հետ միավորման հեռանկարը և հավանական միասնական մասնակցությունը զինվորական ընկերության՝ ընդդեմ Ֆրանսիայի, և 1488թ․-ին նա իր ուղարկեց լիազորներին Հենրիի մոտ։ Լսելով բաժինքի չափի մասին՝ կղմնակիցները վավերացրեցին պայմանագիրը, որը կնքվել էր 1489թ․-ի մարտի 27-ին Մեդինա դել Կամպո քաղաքում։ Նրա հիմնական դրույթներն էին ամուսնական պայմանագիրը, միասնական արտաքին քաղքականությունը Ֆրանսիայի նակատմամբ և առևտրային հարկացուցակների իջեցումը Անգլիայի և Իսպանիայի միջև[16]։

Չնայած ամուսնության նախնական պայմանավորվածությունը հաջողությամբ պսակվեց, բայց այն վերջնական չէր։ Անգլիացիները պնդում էին Եկատերինա Արագոնացիու արագ տեղափոխմանը, իսկ Ֆերդինանդ II և Իզաբելլա I չէին շտապում ուղարկել իրենց աղջկան թագավորություն, որի արքան կարող էր ցանկացած ժամանակ տապալվել։ Բացի դա, Հենրի VII և Ֆերդինանդ II 1492թ․-ի միասնական ներխուժումը (Հենրի ուղղորդեց այն միայնակ և ֆրանսիացիների հետ կնքեց հաշտություն Էտապլում ), իսկ Արթուրի և Եկատերինա Արագոնացիու նշանադրությունը տեղի ունեցավ այն խզելու սպառնալիքով[17]։


Ծանոթագրություններ


Գրականություն

  • Гриффитс, Ральф А.; Томас, Роджер. Становление династии Тюдоров / Пер. с англ. Н. А. Константиновой. — Ростов-на-Дону: Феникс, 1997. — 320 с. — (Исторические силуэты). — 5 000 экз. — ISBN 5-222-00062-1.
  • Линдсей, Карен. Разведённые. Обезглавленные. Уцелевшие. Жёны короля Генриха VIII / Пер. с англ. Т. Азаркович. — М.: КРОН-ПРЕСС, 1996. — 336 с. — 10 000 экз. — ISBN 5-232-00389-5.
  • Перфильев, Олег. Жёны Синей Бороды. В спальне Генриха VIII. — М.: ОЛМА-ПРЕСС, 1999. — 415 с. — 7 000 экз. — ISBN 5-224-00599-X.
  • Penn, Thomas. Winter King. The Dawn of Tudor England. — London: Penguin Books, 2011. — 448 с. — ISBN 978-0-141-04053-0.
  • Starkey, David. Six Wives: The Queens of Henry VIII. — New York: HarperPerennial, 2004. — 880 с. — ISBN 0-06-0005505.
  • Starkey, David. Henry: Virtuous Prince. — New York: HarperPress, 2008. — 400 с. — ISBN 978-0007292639.
  • Strickland, Agnes. Memoirs of the queens of Henry VIII.: and of his mother, Elizabeth of York. — Philadelphia: Blanchard and Lea, 1853. — 436 с.
  • Weir, Alison. The Six Wives of Henry VIII. — New York: Grove Press, 1991. — 656 с. — ISBN 0-8021-3683-4.

Արտաքին հղումներ