«Անատոլի Դնեպրով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ | անուն = Անատոլի Դնեպրով | բնօրինակ_անուն = Анато́лий Семёнович Днепро́в | պատ...»:
(Տարբերություն չկա)

11:25, 6 Հունիսի 2015-ի տարբերակ

Անատոլի Դնեպրով
Բնօրինակ անունАнато́лий Семёнович Днепро́в
Ի ծնե անունԱնատոլի Սիմյոնի Գրոս
Ծնվել էապրիլի 1, 1947(1947-04-01)
Դնեպրոպետրովսկ ՈւԽՍՀ
Երկիր
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ռուսաստան Ռուսաստան
Մահացել էմայիսի 5, 2008(2008-05-05) (61 տարեկան)
Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԺանրերՌուսական շանսոն էստրադա
ՄասնագիտությունԵրգիչ երգահան
ԳործիքներԴաշնամուր սինթեզ
Կայքdneprov.ru

Անատոլի Դնեպրով, (իսկական ազգանունը՝ Գրոս, ապրիլի 1, 1947, Դնեպրոպետրովսկ, ՈւԽՍՀ-մայիսի 5, 2008, Ռուսաստան) ռուս երգիչ, երաժիշտ, երգահան: Ռուսական շանսոնի վառ ներկայացուցիչ:

Կենսագրություն

Անատոլի Դնեպրովը ծնվել է Դնեպրոպետրովսկում, հրեական ընտանիքում: 1963 թվականին ընդունվել է Դնեպրոպետրովսկի արդյունաբերական քոլեջ, իսկ 1964 թվականին՝ Գլինկայի անվան քաղաքային երաժշտական դպրոց: 1967-1970-ական թվականներին ծառայել է Կիևում՝ Մոլդովական ու Ուկրաինական երգի և պարի անսամբլում, ապա աշխատել է որպես դաշնակահար Դնեպրոպետրովսկի Կառլ Լիբկնեխտաի անվան խողովակագլանման գործարանի ջազ նվագախմբում: 1971 թվականին ավարտել է երաժշտական դպրոցը և տեղափոխվել Մոսկվա: 1979-1987 թվականներին ապրել է Նյու-Յորքում: 1987 թվականին երաժշտական գործունեություն է ծավալել ԽՍՀՄ-ում:

Անատոլի Դնեպրովը հեղինակ է ««В реку смотрятся облака», «Радовать», «Телефон доверия», «Еврейский мальчик», «Россия», «Армения», «Рюмка ностальгии», «Ах, как жаль» և այլ երգերի:

Անատոլի Դնեպրովի շատ երգերի խոսքերի հեղինակ է նրա կինը՝ Օլգա Պավլովա Գրոսը («Россия», «Как дела, Америка», «Окаянная», «Признание с поручиком Голицыным», «Не пойму», «Ах, как жаль», «Как нам дальше жить», «Адрес—Русь», «Мама выходит замуж», «Ты только мне не прекословь», «Ах, какие белые на синем», «Возвратите любовь», «Еврейский мальчик») և աները՝ հայտնի իմպրեսարիո՝ Պավել Լեոնիդի Լեոնիդովը («Звёзды на лугу», «А море спит», «Целый мир», «Ока», «Веточка рябины»):

Անատոլի Դնեպրովը 2008 թվականի մայիսի 5-ին համերգային ծրագրով Վոլգոգրադից Դոնի Ռոստով մեկնելիս ավտոմեքենայի մեջ հանկարծամահ է լինում Ռոստովի մարզի մարզի Բելի Կալիտվայից 18 կմ հեռավորության վրա:

Ընտանիք

  • Կինը՝ Օլգա Պավելի Գրոս (ծննդյամբ՝ Լեոնիդովա, կեղծանունը՝ Օլգա Պավլովա):
  • Որդիները՝ գործարար-դոմեյներ Ֆիլիպ Գրոս, ՌԵԳ-ՌՈՒ խոշոր ընկերության համասեփականատեր, դոմեյներ Պավել Գրոս:
  • Աղջիկը՝ Ելենա Գրոս:

Արտաքին հղումներ