Jump to content

«Հոկտեմբերյան հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 35. Տող 35.
[[1920]]-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է ստիպել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարվել իշխանությունից և այն հանձնել [[հայ]] [[բոլշևիկներ]]ին։
[[1920]]-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է ստիպել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարվել իշխանությունից և այն հանձնել [[հայ]] [[բոլշևիկներ]]ին։


== Արտաքին հղումներ ==
* [[File:Commons-logo.svg|frameless|16x16px]] [[c:Category:Russian_Revolution_of_1917|Նիշքեր հոկտեմբերյան հեղափոխության մասին]]
* [http://www.marxists.org/history/ussr/events/revolution/index.htm Հոկտեմբերյան հեղափոխության արխիվ]
* [http://www.ilhs.tuc.gr/en/October%20Revolution%20and%20Logic%20of%20History.pdf Հոկտեմբերյան հեղափոխություն պատմություն]
* Քարտեզներ [http://maps.omniatlas.com/europe/19171201/ Եվրոպա] և [http://maps.omniatlas.com/russia/19171201/ Ռուսաստան] [[1917]]
{{ՀՀՀ}}
{{ՀՀՀ}}



06:04, 7 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Հոկտեմբերյան հեղափոխություն
Ռուսական քաղաքացիական պատերազմ

Սովետների երկրորդ համագումարը
Թվական նոյեմբերի 7 1917նոյեմբերի 8 1917
Վայր Պետրոգրադ
Արդյունք Խորհրդային միության ձևավորումը
Հակառակորդներ
Բոլշևիկյան կուսակցություն
Ձախ Սոցիալիստ-հեղափոխականներ
Խորհրդային Ռուսաստան (սկսած նոյեմբերի 7-ից)
Ռուսաստանի Հանրապետություն (մինչև նոյեմբերի 7)
Ռուսաստանի Ժամանակավոր կառավարություն (մինչև նոյեմբերի 8)
Հրամանատարներ
Վլադիմիր Լենին Ռուսաստան Ալեքսանդր Կիրենսկի
Կողմերի ուժեր
10,000 կարմիր նավաստի, 20,000-30,000 կարմիր զինվոր 500-1,000 կամավորներ, 1,000 կանանց բատալիոնի մարտիկներ
Ռազմական կորուստներ
Չնչին Զինվորները լքեցին դիրքերը

Հոկտեմբերյան հեղափոխություն (Հոկտեմբերյան սոցալիստական հեղափոխություն), պետական հեղաշրջում, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։

Հեղաշրջման ընթացքը

Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է , Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և , Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ. Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։

Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում (նոյեմբեր), ռազմաճակատներում (նոյեմբեր-դեկտեմբեր), Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։

Հեղաշրջումը և Հայաստանի Առաջին Հանրապետությունը

Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։

1917դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն (Բրեստի հաշտություն), որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից (Կարսի և Արդահանի շրջանները)։

1920-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է ստիպել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։