Jump to content

«Սպիտակաձյունիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Վիքիպեդիան ինքն իր վրա չպետք է հղվի
չNo edit summary
Տող 26. Տող 26.
|հաջորդ =
|հաջորդ =
}}
}}
'''Սպիտակաձյունիկը''' գերմանական [[հեքիաթ]] է՝ գրված [[Գրիմ եղբայրներ]]ի կողմից: 1-ին անգամ տպագրվել է [[1812]] թվականին [[Գրիմների հեքիաթները]] ժողովածուում: Տպագրվել է [[գերմաներեն]], անվանվել է Sneewittchen («snee»-ձյուն, «witt»-սպիտակ, ներկայիս ուղղագրության համաձայն՝ Schneewittchen) և համարակարվել է որպես Հեքիաթ #53: [[1854]] թվականին Գրիմները տպագրեցին հեքիաթի վերջնական տարբերակը:
'''Սպիտակաձյունիկը''' գերմանական [[հեքիաթ]] է՝ գրված [[Գրիմ եղբայրներ]]ի կողմից: 1-ին անգամ տպագրվել է [[1812]] թվականին [[Գրիմների հեքիաթները]] ժողովածուում: Տպագրվել է [[գերմաներեն]], անվանվել է Sneewittchen («snee»-ձյուն, «witt»-սպիտակ, ներկայիս ուղղագրության համաձայն՝ Schneewittchen) և համարակարվել է որպես Հեքիաթ #53: [[1854]] թվականին Գրիմները տպագրեցին հեքիաթի վերջնական տարբերակը:<ref name=JWG>Jacob Grimm & Wilhelm Grimm: ''Kinder- und Hausmärchen''; Band 1, 7. Ausgabe (''children's and households fairy tales'', volume 1, 7th edition). Dietrich, Göttingen 1857, page 264–273.</ref>


Հեքիաթում ընթերցողը հանդիպում է այնպիսի տարրերի, ինչպիսիք են [[կախարդական հայելի]], թունավոր [[խնձոր]], ապակե [[դագաղ]], և ոչ միայն տարրեր, գործող կերպարներից են [[Չար թագուհի]]ն և յոթ թզուկները, վերջիններս ի սկզբանե անուններ չունեին մինչ [[1912]] թվականի Բրոդվեյյան «[[Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (1912)]]» ներկայացումը:
Հեքիաթում ընթերցողը հանդիպում է այնպիսի տարրերի, ինչպիսիք են [[կախարդական հայելի]], թունավոր [[խնձոր]], ապակե [[դագաղ]], և ոչ միայն տարրեր, գործող կերպարներից են [[Չար թագուհի]]ն և յոթ թզուկները, վերջիններս ի սկզբանե անուններ չունեին մինչ [[1912]] թվականի Բրոդվեյյան «[[Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (1912)]]» ներկայացումը:


[[Աարնե-Թոմփսոն դասակարգման համակարգ]]ում նման հեքիաթները 709-րդ տիպին են պատկանում:
[[Աարնե-Թոմփսոն դասակարգման համակարգ]]ում նման հեքիաթները 709-րդ տիպին են պատկանում:<ref>{{cite web |url=http://www.surlalunefairytales.com/sevendwarfs/other.html |title=Tales Similar to Snow White and the 7 Dwarfs |author=Heidi Anne Heiner |date= |work= |publisher= |accessdate=22 September 2010}}</ref>


==Սյուժե==
==Սյուժե==
Տող 108. Տող 108.




== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==



[[Կատեգորիա:Հեքիաթներ]]
[[Կատեգորիա:Հեքիաթներ]]

06:08, 29 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Սպիտակաձյունիկ
գերմ.՝ Schneewittchen
«Schneewittchen» Ալեքսանդր Զիք
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Լեզուգերմաներեն
Կերպար(ներ)Սպիտակաձյունիկ, Չար թագուհի, որսորդ, արքայազն, յոթ թզուկներ, կախարդական հայելի և King?
Նկարագրում էSnow White universe?
ՇարքԳրիմների հեքիաթները
ԵրկիրԳերմանիա
Հրատարակված էԳրիմ եղբայրների հեքիաթներ
Հրատարակման տարեթիվ1812
 Snow White Վիքիպահեստում

Սպիտակաձյունիկը գերմանական հեքիաթ է՝ գրված Գրիմ եղբայրների կողմից: 1-ին անգամ տպագրվել է 1812 թվականին Գրիմների հեքիաթները ժողովածուում: Տպագրվել է գերմաներեն, անվանվել է Sneewittchen («snee»-ձյուն, «witt»-սպիտակ, ներկայիս ուղղագրության համաձայն՝ Schneewittchen) և համարակարվել է որպես Հեքիաթ #53: 1854 թվականին Գրիմները տպագրեցին հեքիաթի վերջնական տարբերակը:[1]

Հեքիաթում ընթերցողը հանդիպում է այնպիսի տարրերի, ինչպիսիք են կախարդական հայելի, թունավոր խնձոր, ապակե դագաղ, և ոչ միայն տարրեր, գործող կերպարներից են Չար թագուհին և յոթ թզուկները, վերջիններս ի սկզբանե անուններ չունեին մինչ 1912 թվականի Բրոդվեյյան «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (1912)» ներկայացումը:

Աարնե-Թոմփսոն դասակարգման համակարգում նման հեքիաթները 709-րդ տիպին են պատկանում:[2]

Սյուժե

Ձմռան մի օր թագուհին բաց պատուհանի մոտ կար էր անում, հանկարծ ասեղը մատը ծակեց, և կարմիր արյան մի քանի կաթիլ ընկան սպիտակ թյան վրա: Թագուհին անչափ հավանում է սպիտակի և կարմիրի համադրությունը և ինքն իրեն ասում. «Երանի ես աղջիկ ունենամ, ով ձյան պես սպիտակ մաշկ կունենա, արյան պես կարմիր շուրթեր, և նրա մազերը կլինեն այս պատուհանի սև շրջանակի պես սև»: Շուտով թագուհին աղջիկ է ծնում՝ ձյան պես սպիտակ մաշկով, արյան պես կարմիր շուրթերով և էբենոսափայտի պես սև մազերով: Նրան անվանում են «Սպիտակաձյունիկ»: Ցավոք, երեխայի ծննդից հետո թագուհին մահանում է:

1. «Չար թագուհին՝ հայելու դիմաց» Ֆրանց Յուտներ (1905-1910)

Մեկ տարի անց թագավորը նոր կին է բերում: Այս կինը գեղեցիկ էր, բայց գոռոզ: Նա մի կախարդական հայելի ուներ, ամեն օր կանգնում էր դրա առաջ և հարցնում, թե ով կա աշխարհում, իրենից գեղեցիկ: Հայելին պատասխանում էր, որ իրենից ավելի սիրուն չկա մեկը: Թագուհին բավարարվում էր, որովհետև հայելին երբեք չէր ստում: Սպիտակաձյունիկը մեծանում էր և գնալով ավելի ու ավելի գեղեցկանում: Երբ նա դառնում է 7 տարեկան էլ ավելի է գեղեցկանում, թագուհուց ավելի: Մի անգամ, երբ թագուհին հարցնում է իր հայելուց, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ, հայելին պատասխանում է՝ «Կասկած չկա, դու սիրում ես, տիրուհի, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը հազար անգամ գեղեցիկ է ավելի»:

2.Սպիտակաձյունիկը անտառում

Այս լսելով՝ թագուհին ապշում է, այնուհետև ատելությամբ ու նախանձով է լցվում Սպիտակաձյունիկի նմատմամբ: Մի օր թագուհին իր որսորդներից մեկին հրամայում է աղջկան տանել մութ անտառ և այնտեղ սպանել նրան: Որպես նրա մահվան ապացույց որսորդը պետք է բերեր Սպիտակաձյունիկի թոքերն ու լյարդը: Որսորդը տանում է աղջկան անտառ, բայց երբ պետք է հաներ դանակն ու սպաներ, Սպիտակաձյունիկը սկսում է աղաչել, որ չսպանի իրեն, ասում է, որ կփախչի անտառի խորքերը, և երբեք չի վերադառնա: Որսորդը մտածում է, որ միևնույն է շուտով վայրի գազանները կհոշոտեն նրան, իսկ այսպես գոնե ինքը չի սպանի աղջկան ու խիղճը հանգիստ կլինի: Սպիտակաձյունիկը փախչում է, իսկ որսորդը մի կենդանի է սպանում, նրա թոքերն ու լյարդը բերում է թագուհուն, թագուհին դրանք եփել է տալիս և ուտում:

3.Թզուկները գտնում են քնած Սպիտակաձյունիկին

Մի քանի օր անտառում թափառելուց հետո Սպիտակաձյունիկը մի փոքրիկ խրճիթ է գտնում, որը պատկանում է յոթ թզուկներին: Քանի որ որևէ մեկը խրճիթում չկար, Սպիտակաձյունիկը ուտում է նրանց ուտելիքից, խմում է նրանց գինուց, փորձում նրանց բոլորի մահճակալները և քնում վերջին՝ յոթերորդ մահճակալի վրա: Երբ թզուկները վերադառնում են տուն, նրանք միանգամից հասկանում են, որ որևէ մեկը մտել է տուն, որովհետև ամեն ինչ այնպես չէր, ինչպես նրանք թողել էին: Այնուհետև նրանք գտնում են քնած Սպիտակաձյունիկին: Վերջինս արթնանալով պատմում է նրանց իր գլխի եկածը: Թզուկները խղճում են աղջկան և թույլ տալիս ապրել իրենց հետ՝ այն պայմանով, որ նա պետք է տան գործերը անի: Նրանք նաև զգուշացնում են աղջկան, որ երբ իրենք տանը չեն լինում, նա շատ զգույշ լինի:

4.Թագուհու՝ չարչու կերպարանքով Սպիտակաձյունիկին այցելությունը
5. Թզուկները խորհուրդ են տալիս Սպիտակաձյունիկին զգույշ լինել

Միևնույն ժամանակ թագուհին կրկին հարցնում է իր հայելուն, թե ով է աշխարհում ամենագեղեցիկը: Հայելին պատասխանում է. «Ի՜նչ խոսք, սիրուն ես, տիրուհի՛, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը՝ յոթ սարերի հետևում, յոթ թզուկի խրճիթում, գեղեցիկ է ավելի»: Թագուհին կատաղում է, երբ հասկանում է, որ որսորդն իրեն խաբել է, և Սպիտակաձյունիկը կենդանի է: Թագուհին մտածում-մտածում է, թե ինչպես կարող է աղջկա հախից գալ: Այնուհետև այն կերպարանափոխվում է՝ վերածվելով չարչի կնոջ: Չարչու կերպարանքով թագուհին հասնում է թզուկների խրճիթը, տեսնելով Սպիտակաձյունիկին, առաջարկում է մետաքսից պատրաստված քուղեր: Աղջիկը, կարծելով, որ պատկառելի կին է, հավատում է և տուն թողնում, չարչին էլ իր հերթին առաջարկում է քուղավորել նրան, բայց այնպես արագ ու ձիգ է քաշում քուղերը, որ Սպիտակաձյունիկը շնչահեղձ է լինում ու ընկնում հատակին: Երբ թզուկները վերադառնում են, արձակում են Սպիտակաձյունիկի քուղերը, նա սկսում է կամաց-կամաց շնչել ու ուշքի գալ:

6. Թագուհին խնձորով թունավորում է Սպիտակաձյունիկին

Հաջորդ օրը թագուհին հայելու միջոցով իմանում է, որ Սպիտակաձյունիկը փրկվել է: Այս անգամ նա կերպարանափոխվում է, որպես սանր վաճառող և աղջկան սանր է նվիրում: Նա սանրում է աղջկա մազերը թունավոր սանրով: Հենց սանրը կպչում է նրա մազերին, թույնը ներգործում է, և Սպիտակաձյունիկն անշնչացած ընկնում է: Այս անգամ նույնպես թզուկների շնորհիվ փրկվում է: Հաջորդ օրը թագուհին կրկին հայելուց իմանում է, որ Սպիտակաձյունիկը ողջ է: Նա կատաղությունից սկսում է դողալ և ասում, որ կյանքի գնով էլ լինի, Սպիտակաձյունիկը պետք է մեռնի: Նա սև կախարդանքով թունավոր խնձոր է ստեղծում: Կերպարանափոխվում է գյուղացու և գնում թզուկների խրճիթը: Աղջիկը սկզբում տատանվում է, կասկածում, այնուհետև թագուհին կիսում է խնձորը, և ուտում սպիտակ(անվնաս) մասը, Սպիտակաձյունիկը, տեսնելով, որ վտանգ չկա, վերցնում է մյուս՝ կարմիր(թունավոր) կեսը: Հենց որ կծում է, անշնչացած ընկնում է: Այս անգամ թզուկները չեն կարողանում փրկել աղջկան, քուղերն արձակում են, մազերը սանրում, ջրով ու գինով լվանում, բայց Սպիտակաձյունիկը ոչ մի կերպ չի արթնանում: Նրանք կարծում են, որ նա մահացել է, և նրան պառկեցնում են ապակե դագաղի մեջ: Իսկ թագուհին վերջապես գոհանում է հայելու պատասխանով:

7. Արքայազնը արթնեցնում է Սպիտակաձյունիկին
8. Թագուհին հարսանիքի ժամանակ

Մի անգամ մի արքայազն ճանապարհորդում է անտառով: Տեսնելով Սպիտակաձյունիկի դագաղը՝ նա սիրահարվում է ու ասում թզուկներին, որ դագաղը տան նրան, և նա փոխարենը ամեն ինչ կտա: Բարի թզուկները խղճում են արքայազնին և համաձայնվում: Ծառաները դագաղը տանում էին ուսերի վրա, խոտերի վրա փոքր-ինչ ցնցվելու պատճառով աղջկա կոկորդում մնացած խնձորի կտորը դուրս է գալիս, և նա արթնանում է: Արքայազնը ուրախանում է ու առաջարկում Սպիտակաձյունիկին դառնալ իր կինը: Վերջինս համաձայնվում է: Զույգն իրենց հարսանիքին հրավիրում են բոլոր թագավորներին ու թագուհիներին՝ Սպիտակաձյունիկի խորթ մորը նույնպես: Մինչ այդ թագուհին, կարծելով, որ աղջիկը մեռած է, հարցնում է իր հայելուն, թե ով կա իրենից գեղեցիկ: Հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրուն ես, տիրուհի՛, բայց երիտասարդ թագուհին, հազար անգամ գեղեցիկ է ավելի»:

Թագուհին կատաղում է, ուզում է տեսնել երիտասարդ թագուհուն: Հենց մտնում է պալատ, տեսնում է Սպիտակաձյունիկին ու ապուշ կտրած քարանում: Որպես պատիժ թագուհուն կրակի վրա շիկացված երկաթե կոշիկներ են հագցնում և սստիպում պարել այնքան մինչև շունչը փչի:

Տարբերակներ

«Փոքրիկ Ձնծաղիկը»՝ «Հայր Թաքի խաղն ու զվարճանքը» շարքից (1731)
«Փոքրիկ Ձնծաղիկը»՝ «Հայր Թաքի խաղն ու զվարճանքը» շարքից (1731)

Սպիտակաձյունիկի առաջին տարբերակում Գրիմները չար հերոսուհի են դարձրել աղջկա նախանձ մորը: Մեկ այլ տարբերակում, որն ուղարկվել էր այլ բանահավաքի, նշվում է, որ ոչ թե թագուհին ծառայի է հանձնարարում սպանել աղջկան, այլ ինքն է տանում նրան ծաղիկ հավաքելու և հրաժարվում նրանից: Բայց առաջին տարբերակում արդեն այս գործողությունը փոխանցվում է ծառայի: Հետագայում խորթ մորը չար հերոս դարձնելը համարվում է հեքիաթը մանկականացնելու միտում:

Գրիմ Եղբայրների տպագրած տարբերակն իրականում «Փոքրիկ Ձնծաղիկը» ստեղծագործության մշակումն է, վերջինս տպագրվել էր շատ ավելի շուտ՝ 1731թ. Ռաֆայել Թաք և որդիների կողմից իրենց «Հայր Թաքի խաղն ու զվարճանքը» շարքում:

Սպիտակաձյունիկի ամենահայտնի տարբերակը 1937թվականին նկարված Ուոլտ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ամերիկյան մուլտֆիլմն է: Սպիտակաձյունիկի դիսնեյյան տարբերակում թզուկներն ունեն իրենց անունները, իսկ Սպիտակաձյունիկը օժտված է լինում երգելու տաղանդով: Որպես աղջկա մահվան ապացույց թագուհին ոչ թե թոքերն ու լյարդն է պահանջում որսորդից, այլ սիրտը: Աղջիկն ավելի հասուն (մոտ 14 տարեկան) է քան բնօրինակում (7 տարեկան): Եւ նաև նա հանդիպում է թզուկներին, իրենց տունը մաքրելուց հետո: Այս ֆիլմում թագուհին մեկ անգամ է փորձում սպանել աղջկան (թունավոր խնձորի միջոցով), որը ձախողվում է: Որից հետո էլ նա ժայռից ընկնում ու մահանում է:

Հետագա որոշ տարբերակներ բաց են թողնում Թագուհու հաննիբալիզմի փորձերը, երբ նա ուտում է Սպիտակաձյունիկի թոքերն ու լյարդը: Այս միտումը մեջբերված է հին սլավոնական միֆոլոգիայից, որի պատմությունների մեջ հաճախ են հանդիպում մարդկային սրտեր ուտող կախարդներ:

  • Եվրոպական մի շարք տարբերակներում թզուկներին ներկայացնում են, որպես գողեր, իսկ հայելին արևի և լուսնի երկխոսությունն է:
  • Ալբանական մի տարբերակում գլխավոր հերոսն ապրում է 40 վիշապների հետ, և նրա քունը կապված էր մատանու հետ: Ալբանական 2 տարբերակ գոյություն ունի, մի տարբերակում խորթ մայրն է փորձում սպանել աղջկան, մյուսում՝ 2 խանդոտ քույրերը: Չնայած կա առանձին «Խանդոտ քույրերը» հեքիաթ, ամեն դեպքում 2 տարբերակում էլ մահվան պատճառ հանդիսանում է մատանին:
  • Հնդկական Պադմավատ զրույցում (1540) կան այս խոսքերը, որ Նագամատի թագուհին հարցնում է թութակին. «Ով է ավելի գեղեցիկ, ե՞ս, թե՞ Պադմավատը», թութակը չգոհացնող պատասխան է տալիս:
  • Հայկական մի հեքիաթում նույնպես գլխավոր հերոսուհին մի կնոջ աղջիկ էր, ով լուսնին հարցնում էր, թե ով է ամենագեղեցիկը: Ստանալով անցանկալի պատասխանը, մայրը փորձում է սպանել աղջկան:
  • Ռուսական տարբերակը գրվել է Ալեքսանդր Պուշկինի կողմից 1833 թվականին: Այստեղ թզուկները փոխարինվել են ասպետներով:

Իրական հիմքեր

Պատկեր:Der Sprechende Spiegel.jpg
«Խոսացող հայելին» Լոորի ամրոցի թանգարանում
  • 1986թ. գերմանացի գիտնական Կարլհայնց Բարտելսը հրապարակեց մի վերլուծություն, համաձայն որի Սպիտակաձյունիկի պատմությունն ունի իրական հիմքեր: Ըստ գիտնականի պատմությունը հիմնված է 1729թ. հունիսի 25-ին Լոոր Մեինում ծնված Մարիա Սոֆյա Մարգարետա Կատերինա վոն Էրթալի կենսագրության վրա: Ընտանեկան ժամանակագիր Մ.Բ. Քիթթելը նրան նկարագրում է որպես «բարեսիրտ հրեշտակ», «աղքատության ու չքավորության դեմ ակտիվ պայքարող»: Բարի հատկանիշների շնորհիվ Լոորի բնակչությունը նրան համարում էր փերու պես բարի: Մարդիկ սիրում էին Մարիա Սոֆյային:
Աղջիկը տառապել է ոչ միայն խորթ մոր դաժանությունից, այլ նաև կիսով չափ կուրությունից (դա երեխա ժամանակ տարած ջրծաղիկ հիվանդության հետևանք էր): Նրա հայրը՝ Ֆիլիպ Քրիստոֆ վոն Էրթալը վերադաս դատավոր էր, ով ներկայացնում էր արքայազնին: Արքայազնի ամրոցը նաև դատավորի և դատավորի ընտանիքի պաշտոնական բնակավայրն էր:
1741թ. մահանում է աղջկա իսկական մայրը, 1743թ. նրա հայրը երկրորդ անգամ է ամուսնանում: Այս կինը՝ Կլաուդյա Էլիզաբեթ վոն Ռեյչենշտեյնը գերիշխող դիրք ուներ ընտանիքում և դա օգտագործում էր ի շահ իր առաջին ամուսնությունից ծնված երեխային: Հայելու գաղափարը նույնպես այստեղից է եկել: Բնօրինակ հայելին անվանվել է Խոսող հայելի, և այժմ պահպանվում է Լոորի ամրոցի թանգարանում, որտեղ որ ծնվել է Մարիա Սոֆյան: Այն Լոորի հայելու արտադրության արտադրանք էր: Այս հայելիները հարգելի նվեր էին համարվում Եվրոպական թագավորական կամ ազնվական դասերի համար: Այս հայելին Մարիա Սոֆյայի խորթ մորը նվիրել էր նրա հայրը:
Ապացուցվել է, որ Լոորի շրջանում նման պատմություն է պատմվել, որը անվանվում էր «Սփեսսարթի դարպասները», յոթ լեռները, որոնց միջոցով Սպիտակաձյունիկը փախչում է Թրեիլ լեռն է, Վիզեր ճանապարհով: Լոորից այս ճանապարհով 7 սարերի միջոցով կարելի է հասնել Յոթ թզուկների թագավորությանը: Թունավոր խնձորը, որը խորթ մայրը տալիս է աղջկան, կիսով չափ է ընկղմված լինում բելլադոննայի հյութի մեջ, այս թունավոր բույսը նույնպես առկա է այդ շրջաններում: Սրա պտուղները պարունակում են նյութ, որն օգտագործվում է օրինական դեղամիջոցներ ստանալու համար: Մարիա Սոֆյայի և Սպիտակաձյունիկի միջև մեծ տարբերությունն այն էր, որ Մարիա Սոֆյան արքայազն չուներ, ով իրեն կփրկեր: Նա այդպես էլ մնում է մահացած:
  • Սպիտակաձյունիկի համար հիմք հանդիսացած մեկ այլ հնարավոր պատմություն հայտնաբերվել է գերմանացի պատմաբան Էքանդ Սանդերի կողմից: Ըստ այս պատմության Սպիտակաձյունիկի հերոսուհին՝ Մարգարիտա վոն Վալդեքը երիտասարդ կոմսուհի էր, ով ապրում էր Գերմանիայում 16-րդ դարի առաջին կեսին, երբ Արքայազն Ֆիլիպ 2-րդը ճանապարհորդում էր այս շրջաններում՝ իր ապագա թագավորության սահմաններին ծանոթանալու և կին գտնելու նպատակով: Մարգարիտան անհավանական գեղեցկություն ուներ: Նրան թունավորեցին, և նա մահացավ, ինչն էլ կանխեց նրա ամուսնությունը Իսպանիայի ապագա թագավոր Ֆիլիպ 2-րդի հետ: Սանդերը չի նշում, որ Մարգարիտան Սպիտակաձյունիկի նման թունավոր խնձորով է թունավորվում, կամ էլ մեկ այլ ուտելիքով: Ըստ Սանդերի՝ հեքիաթի յոթ թզուկները նույնպես գոյություն են ունեցել, նրանք վոն Վալդեքի տարածքներում գտնվող հանքում աշխատող մանկահասակ ծառայողներ էին:

Վերլուծություն

Սյուժետը բավականին հագեցած է տարբեր նրբություններով՝ հոգեբանական, պատմական, միֆոլոգիական, դիցաբանական կողմերից: Այդ պատճառով հաճախ հեքիաթը հանդիպում է նկարներում, ֆիլմերում, գրականությունում, քանդակագործությունում և այլն: Սիմվոլիզմի տեսանկյունից կարևոր դետալներ են համարվում թունավորված խնձորը, 7 թիվը, կախարդական հայելին, քուղերը, սանրը: Գունային համադրությունը՝ սև, սպիտակ, կարմիր, արյուն և ձյուն:

3 թիվը

Այս սիմվոլիկ թիվը հեքիաթում արտահայտվում է մի քանի անգամ, ամենասկզբում 3 կաթիլ արյուն է թափվում ձյան վրա, խորթ մայրը 3 անգամ է այցելում Սպիտակաձյունիկին, որոնց ընթացքում «Վեներայի 3 դետալները» (քուղեր, սանր, խնձոր) նա նվիրում է աղջկան:

7 թիվը

7 թզուկներ, որոնց խրճիթը գտնվում էր 7 սարի հետևում: Նա իր հերթին լրացուցիչ յուրահատկություն է մտցնում հեքիաթի մեջ: Որոշ տարբերակներում թզուկներին տարբեր նշանակություններ, բնավորություններ են տրվել: Նրանց անգամ անվանել են շաբաթվա օրերով: Այսինքն, այս թիվը կապում են նաև շաբաթվա հետ:

Նման դետալները նաև կապվում են անտիկ աստղագիտական պատկերացումների հետ: Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները կապում են Լուսնի հետ, որը շրջապատվում էր Արևի, Երկրի և ևս 5 մոլորակի հետ. այս ամենը կապում էին շաբաթվա օրերի հետ: Շաբաթվա մասին կա նաև այն պատկերացումը, որ Երկիր մոլորակին շրջապատում են 7 երկնային մարմիններ, դրանք են՝ Արևը (կիրակի), Լուսինը (երկուշաբթի), Մարս (երեքշաբթի), Մերկուրի (չորեքշաբթի), Յուպիտեր (հինգշաբթի), Վեներա (ուրբաթ), Սատուրն (շաբաթ):


Ծանոթագրություններ

  1. Jacob Grimm & Wilhelm Grimm: Kinder- und Hausmärchen; Band 1, 7. Ausgabe (children's and households fairy tales, volume 1, 7th edition). Dietrich, Göttingen 1857, page 264–273.
  2. Heidi Anne Heiner. «Tales Similar to Snow White and the 7 Dwarfs». Վերցված է 22 September 2010-ին.