YouPorn
YouPorn -ը ազատ պոռնոգրաֆիկ վիդեո հոսթինգ ծառայության կայք է, որը նման է YouTube-ին։ Մեկնարկը 2006-ի օգոստոսին տրվելուց հետո, այն դարձավ ամենահայտնի պոռնոգրաֆիկ և 47-րդ հայտնի կայքը 2009-ի օգոտոսի դրությամբ։[1] 2007-ի նոյեմբերին, հայտարարվեց , որ այն համարվում է Համացանցի ամենամեծ ազատ օգտագործվող պոռնո կայքը։[2]
Բովանդակություն |
[խմբագրել] Բնութագիրը
YouPorn.com-ը վիդեո տարածող կայք է, որը ձևավորվել է այնպես, որպեսզի մարդիկ կարողանան տեղադրել իրենց պոռնոգրաֆիկ տեսահոլովակները կայքում, որից հետո այդ հոլովակները կկարողանան փնտրել այլ մարդիկ ու դիտել իրենց նախընտրածները։ Ինչպես այլ նմանատիպ կայքերը, այն նունպես օգտվում է Flash տեխնոլոգիայից։ Տեղադրված վիդեոները սովորաբար սկսում են գործել տեղադրվելուց մի քանի շաբաթ անց։
YouPorn-ը թույլատրում է քաշել վիդեոները ինչպես Flash Video (.flv) ֆայլեր։ Այս web 2.0 (կամ porn 2.0) կայքը տարբերվում է մյուս նմանատիպ կայքերից նրանով, որ այն ամբողջովին անվճար է և ազատ է օգտագործման մեջ։ YouPorn-ը նաև ունի չաթ, ֆորում ծառայություններ և Պոռնոտեսախցիկ, որը կոչվում է YouPornMate։
[խմբագրել] Ստեղծումը
Դոմեյնի անունը գրանցվել է ընկերության կողմից 2005-ի փետրվարին։[3] Կայքը չի հայտնում թե որտեղ է գտնվում և չունի որևէ կոնտակտային ինֆորմացիա։[4] Որոշ լրագրողներ պնդում են, թե ընկերությունը գտնվում է Գերմանիայում։[5] Կայքը աշխատեցվում է Տեխասում գտնվող սեռվեռի միջոցով։ Ինֆորմացիան ընկերության սեփականատերերի մասին իսպառ բացակայում է։
[խմբագրել] Մրցակցություն
PornoTube-ը մեկ այլ պոռնոգրաֆիկ վիդեոների կայք է որը հայտնի էր մինչև YouPorn-ի հայտնվելը,[6] օգոստոսի 2006-ին։[7] 2007-ի հոկտեմբերի դրությամբ YouPorn-ը ամենադիտողական պոռնո կայք է։ Այն ունի ամենամեծ տռաֆիկի շրջանառությունը այս կարգի կայքերի մեջ Alexa։ Այս տարի կայքը ամեն ամիս ավելացել է 12 միլիոն օգտագործող։
[խմբագրել] Քննադատություն
Մինչ Porn 2.0 վեբկայքերը PornoTube-ի և YouPorn-ի նման, օրեցոր հավաքում են մեծ լսարան, նրանց քննադատների քանակը ավելանում է։ Որոշ քննադատություններ վերաբերվում են ազատ օգտագործման, օրեցոր ավելացող լսարանի և այլ ասպեկտներին։ YouPorn-ը շրջանառում է օրեկան ավելի քան երեք տեռաբայթ ինֆորմացիա, որը հանգեցնում է կայքի խափանումների օգտագործողների մեծ քանակի, ինչպես նաև վիդեոներ մեծ ծավալի պատճառով։ YouPorn-ում մեծ է տնային արտադրության վիդեոներ քանակը, այդ պատճառով շատ են խոսակցությունները վիդեոներում հանդես եկող անձանց տարիքի մասին այդ թվում նաև իրավապահ մարմինների կողմից։
[խմբագրել] Արգելափակումը
[խմբագրել] Գերմանիա
Գեմանիայում արգելվում է պոռնո կայքերի օգտագործումը առանց տարիք ստուգող լուրջ համակարգի, և գերմանական Bundesprüfstelle für jugendgefährdende Medien-ը ներառել է YouPorn-ը կայքերի սև ցուցակում։ Որպես արդյունք, սկսած 2007-ի ապրիլից, Գուգլի գերմանական տարբերակը համարում է YouPorn.com-ը որպես խիստ վտանգավոր պոռնոգրաֆիկ կայք։
[խմբագրել] Սինգապուր
2008-ի մայիսին հրապարակվեց, որ Սինգապուրը արգելափակել է մուտքը YouPorn և RedTube։
[խմբագրել] Շրի Լանկա
2009-ի հուլիսին Շրի Լանկան արգելափակեց մուտքը դեպի 12 պոռնո կայքեր, այդ թվում YouPorn, RedTube, Xvideos և Xhamster։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ http://mostpopularwebsites.net/
- ↑ "Special Report with Brit Hume." Broadcast: November 21, 2007
- ↑ Warum zeigen immer mehr Menschen ihre privaten Sexfilme im Internet?, Bild.de, 14 Նոյեմբեր 2006. Կաղապար:De icon
- ↑ "Home porn gives industry the blues", guardian.co.uk, Դեկտեմբերի 16 2007. Ստացվել է մարտի 4 2009.
- ↑ Porn 2.0, and Its Victims, The Tyee, 6 Հուլիս 2007
- ↑ Comparison of YouPorn and PornoTube traffic Alexa.com
- ↑ Alexa traffic details for youporn.com