Santa Claus Is Coming to Town

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Santa Claus Is Coming to Town»
Ֆրենկ Սինատրա, Պերի Կոմո, Pat Boone?, The Four Seasons?, The Miracles?, Բյորլ Այվզ, Դոլլի Փարթոն, Մրայա Քերի, Cartoons?, Arvingarna?, Ջասթին Բիբեր և Ռոդ Ստյուարտի երգը
Ժանրփոփ երաժշտություն
Լեզուանգլերեն
ՀեղինակHaven Gillespie?[1][1]
ԿոմպոզիտորJohn Frederick Coots?[1][1]

Սանտա Կլաուսը գնում է քաղաք (ռուս.՝ В город едет Санта-Клаус), Ֆրեդ Կուտսի ամանորյա երգ, բառերը՝ Հեյվեն Գիլլեսպի, գրված 1934 թվականին։ Ամենատարածված ամանորյա հիթերից մեկը ԱՄՆ-ում[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի լիրիկական հերոսը պատմում է, որ վերադառնալով Կաթնային Ճանապարհից, լինում է Սանտա-Կլաուսի արհեստանոցում, և նա ասում է իր սեփական ծրագրերի մասին։ Պարզվում է, որ նա գիտի մեզանից յուրաքանչյուրի մասին, և հիմա, երբ նա շուտով կհայտնվի քաղաքում բազում երեխաների համար լիքը խաղալիքներով ու նվերներով, ավելի լավ է չլացեք և չնեղանաք, այլ լինեք լավը և շտապեք իրեն նամակ ուղարկել[3]։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի բառերի հեղինակը բանաստեղծ Հեյվեն Գիլլեսպին է։ Ըստ Գիլլեսպիի զարմիկի հիշողությունների՝ 1934 թվականին, նրան է դիմում հրատատարակիչ Լեո Հեյստը, և պահանջում Գիլլեսպիին, որպեսզի գրի ամանորյա երգ։ Գիլլեսպին հենց նոր էր թաղել իր եղբայր Իրվինին և ընդհանրապես տրամադրված չէր գրելու մանկական երգեր, բայց Հեյստը ավելի քան հաստատակամ էր, ինչպես ինքն էր կարծում, Հեյվենն ուներ «լավ լեքսիկոն» մանկական երգերի համար։ Գիլլեսպին շարադրեց երգի խոսքերը մետրոյի վագոնում 15 րոպե հետո այն բանից, երբ դուրս եկավ Հեյստի գրասենյակից։ Նրա խոսքերին երաժշտությունն ավելացրեց կոմպոզիտոր Ֆրեդ Կոուտսը, ավելի ուշ միասին ստեղծեցին ևս մեկ հիթ՝ You Go to My Head[4]։

Santa Claus Is Coming to Town երգը ձայնագրվել է Ջորջ Հոլլի նվագախումբի կողմից (Սոննա Շույլերի մենակատարմամբ) և թողարկվել է Bluebird Records[5] -ի պիտակով։ Այն առաջին անգամ հնչեց «Էդդի Կանտորի ամանորյա շոու» ռադիոհաղորդման եթերում և անմիջապես ստացավ մեծ հանրաճանաչություն։ Մեկ օրում նրա նոտաներից վաճառվում էր 25 հազար հավաքածու[4]։

Հետագա կատարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Santa Claus Is Coming to Town երգը կատարել են շատ հայտնի երգիչներ և երաժիշտներ։ Գոյություն ունի երգի ավելի քան 150 տարբեր կատարումներ, այդ թվում նաև The Beach Boys, Lynyrd Skynyrd, The Jackson 5, Destiny's Child, Green Day[6] խմբերի և այնպիսի երգիչների, ինչպիսիք են Ջասթին Բիբերը[7] և Անդրեա Բոչելլին[8]։ Առավել հաջողվածներից են․ The Four Seasons (1962, 23-րդ տեղը The Billboard Hot 100[9] հիթ-շքերթում) խմբի, Բրյուս Սպրինգստինի (1985, գլխավորեց այդ տարվա ամանորյա երաժշտական վաճառքները[5]) և Լուիս Միգելի (2006, Santa Claus Llego a La Ciudad զբաղեցրեց 26-րդ տեղը Latin Pop Airplay հիթ-շքերթում[10]) վերադաշնակումները։ Ամերիկական կոմպոզիտորների, պոետների և հրատարակիչների միության հրատարակված XXI դարի առաջին 5 տարիների վիճակագրության ընթացքում Santa Claus Is Coming to Town զբաղենում է թվով ընդհանուր 4-րդ տեղը՝ ԱՄՆ-ում ձմեռվա տոների հեռարձակումներից[2].

Որպես հայտնի ամանորյա երաժշտություն Santa Claus Is Coming to Town-ը հաճախ է լսվում ֆիլմերում և սերիալների դրվագներում՝ ամանորին և այդպիսի թեմաներում, որոնցից են․ «Տանը մենակ», «Սանտա կլաուսի պայմանագիր», «Հրաշք 34-րդ փողոցում», «Բևեռային ճեպընթաց», «Դիմանալ Սուրբ Ծննդին», «Ֆրեդ Կլաուս», «Չորս Սուրբ Ծնունդ» և «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»։ Նա անվանում տվեց 1970 թվականի համանուն մուլտֆիլմին (ձայնագրված Ֆրեդ Ասթերի և Միկի Ռունիի կողմից)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ISWC-Net
  2. 2,0 2,1 «ASCAP Announces Top 25 Holiday Songs». The American Society of Composers, Authors and Publishers. 2006 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Santa Claus Is Coming to Town: слова (անգլ.) на сайте Allmusic
  4. 4,0 4,1 «Haven Gillespie». Songwriters Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 Cary Ginell. «Deck The Charts - The Top Hit Christmas Songs». Music Reports. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. Eriq Gardner. (2011 թ․ դեկտեմբերի 21). «'Santa Claus is Comin' To Town' Is Latest Song Embroiled in Termination Rights Litigation». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. Eli Glasner. (2011 թ․ դեկտեմբերի 6). «Santa Claus is coming...to pop and lock with Bieber». CBC. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. Santa Claus Is Coming to Town(անգլ.) Allmusic կայքում
  9. The Four Seasons: награды (անգլ.) на сайте Allmusic
  10. Луис Мигель: награды (անգլ.) на сайте Allmusic
  11. Хейвен Гиллеспи (անգլ.) Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]