Լուիս Միգել
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Միգել Գալլեգո Բաստերի (ծ. 1970 թ., Պուերտո Ռիկոյում): Հայրը իսպանացի է, մայրը՝ իտալուհի (դերասանուհի, անհետացել է չբացահայտված պատճառներով 1986 թ.): Լուիս Միգելն մեծացել է Մեքսիկայում, այն համարում է իր հայրենիքը: Այնտեղ նրան անվանում են «Մեքսիկայի արև» (El Sol de Mexico):
Երգում է շատ վաղ հասակից: Առաջին ալբոմը («Un Sol») ձայնագրել է 1981 թ. 11 տարեկան հասակում, առաջին համերգները և հյուրախաղերը՝ 13 տարեկանից: 15 տարեկան հասակում 1985 թ. «Սան Ռեմո» իտալական հեղինակավոր փառատոնում արժանանում է երկրորդ մրցանակի «Noi Ragazzi Di Oggi» երգով: 4 անգամ արժանացել է Latin Grammy և 5 անգամ՝ Grammy մրցանակների: Ձայնագրել է 100-ից ավելի ալբոմներ և սինգլներ: Կատարման ժանրերը. լատին փոփ, փոփ, լատին բալլադ բոլերո, մարիաչի: