L’italiano

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«L’italiano»
Տոտո Կուտունյոի երգը
Ժանրփոփ երաժշտություն
Լեզուիտալերեն
ՀեղինակCristiano Minellono?[1]
ԿոմպոզիտորՏոտո Կուտունյո[1]

«L’italiano» (հայերեն՝ իտալացի), աշխարհահռչակ[2][3][4][5][6] իտալական երգ, որը ձայնագրել է Տոտո Կուտունյոն 1983 թվականին և ներկայացրել Սան Ռեմոյում կայացած իտալական երգերի 33-րդ փառատոնում։ Երգը պաշտոնապես զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, սակայն, «Totip» ազգային քվեարկության արդյունքներով «L’italiano»-ն հաղթել է մրցույթում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը, որը «L’italiano» ալբոմի մաս է, հեղինակել են Տոտո Կուտունյոն և Քրիստիանո «Պոպի» Մինելլոնոն։

Երգը պատմում է կարծրատիպային իտալական կյանքի մասին, այն մասին, թե ինչ է տեսնում «սովորական իտալացին» իր շուրջը։

Լայնորեն տարածված է այն թյուր կարծիքը, որ այս երգը կատարել է նաև մեկ այլ հանրաճանաչ իտալացի երգիչ` Ադրիանո Չելենտանոն։ Կուտունյոն հարցազրույցի ժամանակ պատմել է, որ ի սկզբանե այդ երգը գրված է եղել Չելենտանոյի համար, բայց, որքան էլ տարօրինակ է, վերջինս երգից հրաժարվել է[7]։

Տոտո Կուտունյոն հերքել է այն վարկածը, համաձայն որի՝ երգը գրվել է 1982 թվականին Իսպանիայում տեղի ունեցած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակի պատվին[2]։

Երգը Սան Ռեմոյի փառատոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

«L’italiano» երգով Տոտո Կուտունյոն մասնակցել է Սան Ռեմոյի փառատոնին (որտեղ նա վերադարձել է երեք տարի անց) 4-րդ անգամ՝ 1980 թվականին «Solo noi» («Միայն մենք») երգով Սան Ռեմոյի փառատոնում հաղթելուց հետո[5]։

Փառատոնում ձայնագրի (ֆոնոգրամա) տակ[4][8] Տոտո Կուտունյոն երգել է Ջաննի Մորանդիի (երգը` «La mia nemica amatissima»), Ջաննի Նաձարոյի (երգը` «Mi sono innamorato di mia moglie») և Էմի Սթյուարթի (երգը` «Working Late Tonight») հետ։ Ամերիկացի երգչուհին այն քչերից մեկն է, որ երգը կատարել է կենդանի հնչողությամբ[2]։

Տոտո Կուտունյոն երգն առաջին անգամ կատարել է 1983 թվականի փետրվարի 4-ին` փառատոնի երկրորդ երեկոյի ժամանակ։ Նա 18 երգիչներից 17-րդն էր[9]։

Մրցույթի վերջում «L’italiano» երգը ստացել է 2659 ձայն և զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը։ Տոտո Կուտունյոն «Totip»-ի հեռուստադիտողի քվեարկության արդյունքում «Երգիչներ և հաղթողներ» անվանակարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[3][4][10]։ Այդ հատուկ անվանակարգում երգն առաջինն էր` 548 085 ձայնով։ Մրցույթի արդյունքները հայտարարվել են հաջորդ օրը՝ «Domenica In» ծրագրի շրջանակներում[10]։

Երգից հատված (կրկներգ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Lasciatemi cantare
con la chitarra in mano
lasciatemi cantare
una canzone piano piano
Lasciatemi cantare
perché ne sono fiero
sono un italiano
un italiano vero

Թույլ տվեք ինձ երգել`
վերցնելով կիթառը։
Թույլ տվեք ինձ երգել
երգը կամաց-կամաց։
Թույլ տվեք ինձ երգել,
որովհետև ես հպարտ եմ,
որ ես իտալացի եմ,
իսկական իտալացի։

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենց 1983 թվականին ֆինն երգիչ Կարի Տապիոն (Kari Tapio) ձայնագրել է երգի ֆիններեն տարբերակը` «Olen suomalainen» (հայերեն՝ Ես ֆինն եմ) անվամբ։ 2012 թվականին քավերը կատարել է Վեսկու Յոկինենը։
  • Երգիչ Խոսե Ավգուստոն ձայնագրել է երգի պորտուգալերեն տարբերակը` «Faz de Conta» անվամբ։
  • Պատրիցիո Բուաննեն 2005 թվականին թողարկված «The Italian» ալբոմում ձայնագրել է երգի իր տարբերակը[11]։
  • 2003 թվականի ամռանը հոլանդացի ջութակահար Անդրե Ռիուն Յոհան Շտրաուս նվագախմբի հետ կենդանի երաժշտությամբ նվագել է «L’italiano» երգը (Տոսկանա մարզի Կորտոնա քաղաքում)։
  • 1985 թվականին Բաքվում կայացած մենահամերգի ժամանակ «L’italiano» երգը, որն ուղեկցվում էր Ադրբեջանի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, բնօրինակ լեզվով կատարել է Մուսլիմ Մագոմաևը[12]։
  • 1983 թվականին ֆրանսիացի շանսոնյե Հերվե Վիլարը ձայնագրել է երգի ֆրանսերեն տարբերակը` «Méditerranéenne»:
  • 1984 թվականին իսրայելցի երգիչ Դորոն Մազարը կատարել է երգը եբրայերենով[13]։

Այլ հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգը ներառվել է ռեժիսոր Ֆրանչեսկո Մասարոյի «Al bar dello sport» ֆիլմում։
  • Երգը հիշատակվել է ռեժիսոր Ջաննի Ամելիոյի «Lamerica» ֆիլմում (1994), որտեղ երգը կատարում են ալբանացի դերասաններ, որոնք ֆիլմում երազում են արտագաղթել Իտալիա[14]։
  • Երգում հիշատակվում է «Fiat 600» ավտոմեքենան («Սեյչենտո», այսինքն` 600).

Buongiorno Italia col caffe' ristretto
Le calze nuove nel primo cassetto
Con la bandiera in tintoria
E una 600 giu' di carrozzeria

Բարի առավոտ, Իտալիա, շատ թունդ սուրճով,
կոմոդի վերին արկղում` նոր գուլպաներով,
լվացքատանը` դրոշով,
և Fiat 600-ով` ճմռթված թափքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SIAE repertory
  2. 2,0 2,1 2,2 Anselmi, Eddy, Festival di Sanremo. Almanacco illustrato della canzone italiana, Panini, Modena, 2009, p. 336
  3. 3,0 3,1 Anselmi, Eddy, op. cit., p. 338.
  4. 4,0 4,1 4,2 «Viva Sanremo — La storia: 1983». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 Anselmi, Eddy, op. cit., p. 661.
  6. Sanremo. Tutto sul Festival: 1983 Արխիվացված 2011-11-18 Wayback Machine
  7. «Toto Cutugno». www.cutugno.eu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. Anselmi, Eddy, op. cit., p. 333.
  9. Anselmi, Eddy, op. cit., p. 335.
  10. 10,0 10,1 Anselmi, Eddy, op. cit., p. 337.
  11. All Music Guide: The Italian — Patrizio Buanne
  12. L’Italiano в исполнении Муслима Магомаева
  13. http://www.hebrewsongs.com/song-anichozerhabayta.htm
  14. Hit Parade Italia Hit Parade Italia > Storia del Festival di Sanremo > 1983: Lasciateci intrallazzare… siamo discografici veri!, a cura di Mario Bonatti

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]