Knockin’ on Heaven’s Door

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Knockin’ on Heaven’s Door»
Knockin’ on Heaven’s Door
Բոբ Դիլանի երգը «Pat Garrett & Billy the Kid» ալբոմից
ԹողարկվածՀուլիսի 13, 1973
ԺանրՖոլք-ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն2:18 րոպե
ՀեղինակԲոբ Դիլան[1]
ԿոմպոզիտորԲոբ Դիլան[1]
ՊրոդյուսերGordon Carroll

«Knockin’ on Heaven’s Door» («Թակելով երկնքի դուռը», այլաբանորեն՝ լինել մահվան շեմին), Բոբ Դիլանի հայտնի երգը, գրված՝ «Փեթ Գերրեթթ և Բիլլ Կիդ» ֆիլմի սաունդթրեքի համար։ Այդ ժամանակաշրջանում այն եղել է երաժշտի դասական ստեղծագործությունների ճանաչումը և բազմիցս համարվել Բոբ Դիլանի լավագույն երգերի հավաքածուի անդամ։ «Knockin’ on Heaven’s Door» երգը ահռելի ճանաչում է ունեցել նաև ի շնորհիվ քավեր տարբերակների։

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երգի քավեր տարբերակներից մեկը կատարվել է գերմանական Selig խմբի կողմից, 1997 թվականին համարվել է համանուն ֆիլմի սաունդթրեք`«Թակելով երկնքի դուռը», ի պատիվ Բոբ Դիլանի երգի։ «Knockin’ on Heaven’s Door» երգը կատարվել է այնպիսի հանրահայտ երգիչների ու խմբերի կողմից, որոնց շարքում են` Էրիկ Կլեպտոն, Բոբ Մարլի, Բրայան Ֆերրի, Guns N' Roses, Փինք Ֆլոյդ խմբի Ռոջեր Ուոթերս, U2, Զիվոն Ուորրեն, Randy Crawford, Selig, Ավրիլ Լավին, Bon Jovi, Antony and the Johnsons, The Sisters of Mercy, Nazareth, Leningrad's Cowboys,Cat Power, Միկո Լինդստրյոմ` HIM խմբից, Մոնգոլ Շուդան, Թրեյսի Չեպմեն, Հելավիսա, Raign:

Guns N’ Roses[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականից խումբը սկսել է կատարել երգը համերգների ժամանակ։ Սկզբնական շրջանում համերգային տարբերակը կատարվել է Welcome to the Jungle սինգլով (նույն թվականին)։ Ստուդիային տարբերակը ձայնագրվել է 1990 թվականին`«Ամպրոպի օրեր» ֆիլմի համար։ Ոչ մեծաթիվ փոփոխությունների ենթարկվելով այս տարբերակը թողարկվել է Use Your Illusion II ալբոմում։Guns N’ Roses-ի կատարմամբ այս երգը ջերմ ընդունվել է թե՛ երաժշտաքննադատների, և թե՛ Բոբ Դիլանի ստեղծագործությունների երկրպագուների կողմից։Քավեր տարբերակը դարձել է խմբի հիթերից և կանոնավոր կերպով կատարվել համերգներում։

U2[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդական այս խումբը բազում անգամներ է կատարել «Knockin’ on Heaven’s Door» երգը իր համերգներում։ 2010 թվականին Մոսկվայում տեղի ունեցող համերգի ժամանակ U2-ը երգը կատարել է «ԴԴՏ» ռոք-խմբի հիմնադիր Յուրի Շևչուկ հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]