Bon Jovi (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Bon Jovi (այլ կիրառումներ)
Bon Jovi
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ
ԺանրերՌոք, Հարդ Ռոք, Գլեմ Մետալ
Գործունեություն1983 (1983)–այժմ
ԼեյբլIsland, Mercury, Mercury Nashville
Պարգևներ
Կայքbonjovi.com
Անդամներ
Ջոն Բոն Ջովի
Ռիչի Սամբորա
Դևիդ Բրայան
Տիկո Տոռես
Նախկին անդամներ
Ալեք Ջոն Սաչ
 Bon Jovi Վիքիպահեստում

Bon Joviամերիկյան ռոք-խումբ է Սայրեվիլլից, Նյու Ջերսի։ Ձևավորվել է 1983 թվականին։ Bon Jovi-ի անդամներն են վոկալիստ ու անվանակից Ջոն Բոն Ջովին (ի ծնե՝ Ջոն Ֆրենսիս Բոնջովի Կրտ.), կիթառահար Ռիչի Սամբորան, Դևիդ Բրայանը և թմբկահար Տիկո Տոռեսը։ Խմբի կազմը դրա պատմության ընթացքում հիմնականում պահպանվել է, միակ բացառությունը եղել է 1994 թվականին, երբ բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը լքեց այն, ում ոչ պաշտոնապես փոխարինեց Հյու Մաքդոնալդը։ 1986 թվականին Bon Jovi-ն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց՝ շնորհիվ իր 3-րդ ալբոմի՝ Slippery When Wet-ի։ Խմբի 4-րդ ալբոմը New Jersey-ն նույնպես հաջողակ էր 1988 թվականին։ Ուշ 1980-ականներին տուրից ու անդադար ձայնագրումներից հետո, խումբը ընդմիջում է, որին հետևում է 1990 թվականի New Jersey Tour-ը, որի ընթացքում Ջոն Բոն Ջովին ու Ռիչի Սամբորան երկուսն էլ թողարկում են հաջողակ սոլո-ալբոմներ։ 1992 թվականին խումբը վերադառնում է Keep the Faith ալբոմով։

Նրանց 2000 թվականի սինգլ It’s My Life-ը, որին հետևեց երկրորդ ընմիջումը, հաջողությամբ ներկայացրեց խումբը երիտասարդ լսարանին։ Bon Jovi-ն հայտնի է, որպես իր երաժշտության մեջ տարբեր ոճեր կիրառող խումբ, որոնց մեջ մտնում է քանթրին՝ 2007 թվականի Lost Highway ալբոմում։ 2013 թվականի մարտի 20-ին Bon Jovi-ն թողարկում է իր 12-րդ ստուդիական ալբոմը՝ What About Now։

Առայժմ Bon Jovi-ն թողարկել է 12 ստուդիական ալբոմ, 3 ժողովածու ու 2 լայվ-ալբոմ։ Խումբը բոլոր ժամանակների աշխարհի ամենավաճառվող խումբն է, ով վաճառել է ավելի քան 100 մլն. օրինակ ամբողջ աշխարհում ու անցկացրել է ավելի քան 2700 համերգ շուրջ 50 երկրներում՝ 34 մլն. երկրպագուների համար։ 2008 թվականի օգոստոսին աշխարհում վաճառվել է ավելի քան 140 մլն. օրինակ ալբոմների։ 2006 թվականին Bon Jovi-ն ներառվել է Մեծ Բրիտանիայի երաժշտության փառքի դահլիճ։ Խմբին նաև շնորհվել է Արժանվույն Մրցանակ 2004 թվականի Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, իսկ որպես համագործակցող երգահաններ Ջոն Բոն Ջովին ու Ռիչի Սամբորան ներառվել են Երգահանների փառքի սրահ 2009 թվականին։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմյան կազմ

Ջոն Բոն Ջովի
վոկալ, կիթառ
(1983 — մեր օրեր)
Րիչի Սամբորա
կիթառ, բեք-վոկալ
(19832013)
Տիկո Տոռես
թմբուկներ
(1983 — մեր օրեր)
Դեյվիդ Բրեյն
ստեղնաշարային, պիանո, բեք-վոկալ
(1983 —մեր օրեր)

Նախկին կազմ

Ժամանակավոր սանդղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bon Jovi (խումբ)» հոդվածին։