Յուրի Շևչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jurij-sjevtjuk-2007-08-14 (18.09.2008 edit).jpg

Յուրի Յուլիանովիչ Շևչուկ (Ю́рий Юлиа́нович Шевчу́к, ծնվել է 1957 թ. մայիսի 24-ին, Յագոդնոե, Մագադանի մարզ)- "ԴԴՏ" ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ, նկարիչ և պրոդուսեր։ Բաշկորտոստանի ժողովրդական արտիստ (2005):

Ծնվել է ուսուցիչների ընտանիքում: Վաղ տարիքում փոխադրվել է Հյուսիսային Կովկաս, ապա` Ուֆա: 1982 թ. դարձել է «Золотой камертон» մրցույթի դափնեկիր: 1985 թվականից բնակվում է Սանկտ-Պետերբուրգում:

Շևչուկի պոեզիայում շոշափվող հիմնական թեմաներն են քաղաքացիական-հայրենասիրական կեցվածքը, հրաժարումը բռնությունից, սոցիալական սատիրան և բողոքը:

[խմբագրել] Սոլո կարիերան

ԴԴՏ-ի կազմից դուրս Շևչուկը թողարկել է մի քանի սոլո ալբոմներ.

  • «Череповецкий магнитоальбом» (1983)
  • «Кочегарка» (1985)
  • «Москва. Жара» (1985)
  • «Акустика» (երկու համերգ) (2001)
  • «Прекрасная любовь» (2007)
  • «L’Echoppe» (2008)
  • «Сольник» (2009).[1]

[խմբագրել] Աշխատանքը ֆիլմերում

Որպես դերասան խաղացել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Духов день» (1990), «Город» (1990), «Жила-была одна баба» (2011): Բազմաթիվ ֆիլմերի համար («Азазель», «Generation П») գրել է երաժշտություն:

[խմբագրել] Արտաքին հղումներ

  1. Новая Газета | № 49 от 15 Мая 2009 г. | «Сольник»
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով