ԴԴՏ
| ԴԴՏ | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Երկիր | ԽՍՀՄ, Ռուսաստան |
| Ժանրեր | Ֆոլկ ռոք, Բարդ ռոք, այլ ենթաժանրեր |
| Գործունեություն | 1980–ներկա |
| Կայք | www.ddt.ru |
| Անդամներ | |
| Յուրի Շևչուկ (վոկալ, կիթառ), և այլք |
|
| Նախկին անդամներ | |
| Վադիմ Կուրիլյով, Իգոր Դոցենկո, Արթուր Հովսեփյան և այլք | |
ԴԴՏ (ռուսերեն՝ ДДТ), սովետական և ռուսական ռոք-խումբ, որի ղեկավարն է Յուրի Շևչուկը: ԴԴՏ-ն հիմնվել է 1980 թ., Ուֆայում: XX և XXI դարերի ամենակարևոր ռուսական ռոք խմբերից է:
Նշանավոր երգերից են "Ինչ է աշունը", "Անձրև", "Սեր", "Ես ստացա այդ դերը", "Եկեղեցի" և "Մի կրակիր": Առաջին ալբոմը թողարկվել է 1982 թ.: Իր գոյության ընթացքում խումբը բազմիցս փոխել է իր կազմը: Խումբը համերգներ է տվել աշխարհի բազմաթիվ երկրներում:
Բովանդակություն |
Անվանումը [խմբագրել]
Խմբի անվանումը ծագել է վնասակար միջատների դեմ գործածվող ԴիքլորԴիֆենիլՏրիխլորեթան քիմիական նյութի անվան հապավումից: Հայտնի են նաև խմբի անվանման այլ բացատրություններ՝ "Բարև Ձեզ ընկերներ" («Добрый День, Товарищи!»), "Տեխնիկայի տան հիմարները" («Дураки из Дома техники») և "Մանկական արվեստի տուն" («Дом Детского Творчества»)[1]:
Պատմություն [խմբագրել]
Ուֆայի շրջան [խմբագրել]
1979 թ. վերջին Յուրի Շևչուկը հրավիրվեց մի անանուն խումբ, որը նվագում էր Ուֆայի Մանկական արվեստի տանը և "Ավանգարդ" կուլտուրայի տանը: Խումբը ներկայացնում էր The Rolling Stones, The Beatles և ուրիշ արևմտյան խմբերի երգերը. սեփական երգեր դեռ չկային: Նոր խմբի կազմում` բացի Շևչուկից, նվագում էին կիթառահար Ռուստեմ Ասանբաևը, բաս-կիթառահար Գենադի Ռոդինը, ստեղնահար Վլադիմիր Սիգաչովը և հարվածող Ռինատ Շամսուտդինովը: Խումբը կոչվում էր "Գենադի Ռոդինի ղեկավարած անսամբլ":[2]
1980 թ. տնային պայմաններում խումբը թողարկեց յոթ երգ, որոնցից կազմվեց "ԴԴՏ-1" («ДДТ-1») անվանմամբ առաջին մագնիտոալբոմը: Կատարողական վարպետության պակասի և ձայնագրության ցածր որակի պատճառով ալբոմը լայն տարածում չգտավ: Հարվածային գործիքների վրա սկսեց նվագել Ռուստեմ Կարիմովը:
1982 թ «Կոմսոմոլսկայա Պրավդան» հայտարարեց երիտասարդ կատարողների «Ոսկե կամերտոն» մրցույթ: Խումբն ուղարկեց մի քանի երգ ("Այլմոլորակային", "Սև արև" ու "Մի կրակիր") ու ի զարմանս իրենց՝ անցավ երկրորդ փուլ: Վլադիմիր Սիգաչովն առաջարկեց խումբն անվանել «ԴԴՏ», ինչն ընդունվեց:[2] Մրցույթում խումբը զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Շևչուկին հրավիրեցին Մոսկվա՝ Մելոդիա ֆիրմայում "Մի կրակիր" երգը ձայնագրելու: Խմբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրելու համար պահանջվում էր պաշտոնապես ճանաչված սովետական հեղինակների երգերի կատարումներ, ինչից Շևչուկը հրաժարվեց. դա նշանակում էր խմբի անցումն ընդհատակ և աշխատանք` ուղղված ռոքի փոքրաթիվ համակիրներին:
Այնուամենայնիվ, 1982 թ. թողարկվում է խմբի նոր ալբոմը` "Խոզը ծիածանի վրա" («Свинья на радуге»), որտեղ չնայած հարդ-ռոքը գերակայում է, սակայն ոճի վերջնական ընտրությունը դեռ չի արվել: Ալբոմում կան նաև ռոքընռոլի, բլյուզի և քանթրիի տարրեր:
1983 թ. Շևչուկը և Սիգաչովը ծանոթանում են Չերեպովեցկի "Ռոք-սենտյաբր" խմբի հետ և ձայնագրում "Փոխզիջում" («Компромисс») ալբոմը, որը լայն արձագանք է գտնում:
1983 թ. մայիսին խումբը մասնակցում է "Ռոքը հանուն խաղաղության" ֆեստիվալին` Լուժնիկի ստադիոնում, սակայն ելույթի տեսագրությունը հանվում է հեռուստատարբերակից:
ԴԴՏ-ն հանդես է եկել մի շարք ֆիլմերում՝ "Я получил эту роль", "Рок", "Лимита", "Духов день":
Խմբին է նվիրված Время ДДТ ֆիլմերի շարքը:
Ալբոմներ [խմբագրել]
- 1981 — ԴԴՏ-1 (ДДТ-1, չի թողարկվել)
- 1982 — Խոզը ծիածանի վրա (Свинья на радуге)
- 1983 — Փոխզիջում (Компромисс)
- 1984 — Պերիֆերիա (Периферия)
- 1985 — Ժամանակ (Время)
- 1988 — Ես ստացա այդ դերը (Я получил эту роль)
- 1990 — Ձնհալ (Оттепель)
- 1991 — Պլաստուն (Пластун)
- 1992 — Դերասանուհի Գարուն (Актриса Весна)
- 1994 — Սա ամենն է... (Это всё…)
- 1996 — Սեր (Любовь)
- 1997 — Ծնված ԽՍՀՄ-ում (Рождённый в СССР)
- 1999 — Աշխարհ թիվ զրո (Мир номер ноль)
- 2000 — Օգոստոսի հողմը (Метель августа)
- 2002 — Միանձնություն I (Единочество I)
- 2003 — Միանձնություն II. Ողջը (Единочество II Живой)
- 2003 — Երգեր (Песни)
- 2005 — Անհետ կորածը (Пропавший без вести)
- 2007 — Հիասքանչ սեր (Прекрасная любовь)
- 2008 — L`Echoppe
- 2011 — Այլ կերպ (Иначе)