GBoard

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GBoard
Изображение логотипа
ՏեսակԷկրանային ստեղնաշար
ՀեղինակGoogle
Նախագծումը՝Գուգլ
ՕՀiOS, Անդրոիդ[1] և Wear OS
Առկա էանգլերեն
Լույս տեսավ՝2016 թվականի մայիսի 12-ին (iOS), 2016 թվականի դեկտեմբերի 12-ին (Android)
ՊլատֆորմiOS, Android
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
 Gboard Վիքիպահեստում

GBoard, Android-ի և iOS-ի ղեկավարման տակ գտնվող սարքերի համար Google-ի կողմից ստեղծված էկրանային ստեղնաշար։ Ի սկզբանե այն թողարկվել է iOS-ի համար, իսկ հետո՝ Android-ի։

GBoard-ը ներառում է չընդհատվող ներմուծում, Google-ի որոնում, որն ներառում է պատասխանների հանձնում և նախագուշակում, էմոջիների ու GIF-պատկերների հեշտ որոնում և փոխանակում, մութ ետնաշերտի ընտրության կամ որպես ետնաշերտ սեփական պատկերի տեղադրման հնարավորություն, ձայնային թելադրանք։ iOS-ում թողարկման պահին ստեղնաշարը «գիտեր» միայն անգլերեն[2], իսկ մնացած լեզուները ավելացվել են հետագա թարմացումներում։ Իսկ Android-ի տարբերակի թողարկման պահին աջակցվում էր ավելի քան 100 լեզու[⇨]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

GBoard-ը iOS-ում թողարկվել է 2016 թվականի մայիսին[2], իսկ հետո՝ նույն թվականի դեկտեմբերին, այն, արդեն ստեղծված Google Keyboard հավելվածի համար մեծ թարմացման տեսքով, թողարկվել է Android-ի համար[3][4][5]։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման պահին GBoard-ը ներառել է Google Search, շարունակական ներմուծում, GIF-պատկերների և էմոջիների հեշտ որոնում և փոխանակում, մտավոր ներմուծման շարժիչ, որը կանխագուշակում է՝ ինչ է գրվելու այնուհետև և շատ լեզուների աջակցում[2][3]։ iOS-ում թողարկման պահին ստեղնաշարը «գիտեր» միայն անգլերեն[2], իսկ արդեն Android-տարբերակի թողարկման ժամանակ աջակցվում էր ավելի քան 100 լեզու[3]։

2016 թվականի օգոստոսյան թարմացման մեջ iOS-ի հավելվածում ավելացվել են ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուները, ինչպես նաև ավելացվել է ֆունկցիա, որը թույլ է տալիս գրածի իմաստին մոտ էմոջի տեղադրել։ Ավելացվել է մութ ետնաշերտի ընտրության և որպես ետնաշերտ սեփական պատկերը օգտագործելու հնարավորություն[6]։

2017 թվականի փետրվարյան թարմացման մեջ iOS-ի հավելվածում ավելացվել է խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, ֆիններեն, հունարեն, լեհերեն, ռումիներեն, շվեդերեն, կատալոներեն, հունգարերեն, մալայերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն լեզուների, ինչպես նաև ձայնային ներմուծման աջակցում[7][8]։

Ապրիլյան թարմացման մեջ Google-ը աջակցվող հնդկերեն բարբառների թիվը 11-ից դարձրել է 22[9][10]։

Հունիսյան թարմացման մեջ Android-ի համար ավելացվել է նկարված էմոջիների ճանաչման և հետագա արտահայտությունների կանխագուշակման հնարավորություն[11][12]։

Ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

The Wall Street Journal-ից Նեյտան Օլիվարեզ-Ջայլսը գնահատել է ստեղնաշարը, մասնավորապես ինտեգրված Google Search-ը։ Սակայն նա նշել է, որ տվյալ պահին այն չի աջակցում կողմնակի հավելվածների հետ ինտեգրումը։ Դա նշանակում է, որ «գնել «Կապիտան Ամերիկա» ֆիլմի տոմսեր»-ի նման հարցումները իրան վերահասցեավորել են դեպի վեբ-դիտարկեչ, այլ ոչ թե հեռախոսում տեղադրված կինոթատրոնի հավելված։ Նաև նա գովել է մտավոր ներմուծման շարժիչը։ Նաը նա իմացել է նրա մասին, որ GBoard-ը «խելացի կերպով զուգադրում է էմոջիները բառերի հետ»։ Նաև նա նշել է ստեղների չափսի փոփոխության և մեկ ձեռքով կառավարման հնարավորության բացակայությունը, սակայն տվյալ պահին այդ երկու ֆունկցիաները առկա են GBoard-ում։ «Եթե դուք ուզում եք զանազանակերպել ստեղնաշարը, ապա GBoard-ը ձեր համար չէ»՝ այդպես է գրել նա[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gboard : le clavier Google débarque sur Android (ֆր.) — 2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Sarah Perez. «Google launches Gboard, an iOS keyboard that lets you search without a browser | TechCrunch». Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Gboard, now available for Android». Google. 2016 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  4. «[Update: Official] Google Keyboard is now Gboard with v6.0 update—includes integrated search, dedicated number row, multiple active languages, and more [APK Download]». Android Police. 2016 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  5. Adi Robertson (2016 թ․ դեկտեմբերի 12). «Google's great iOS keyboard is now on Android». The Verge. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Olá Gboard: new languages, personal keyboards and more». Google. 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
  7. «Gboard for iPhone gets an upgrade». Google. 2017 թ․ փետրվարի 23. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
  8. James Vincent (2017 թ․ փետրվարի 23). «Google upgrades its iPhone keyboard with voice dictation and 15 new languages». The Verge. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Google dramatically improves support for Indian languages across Translate, Gboard and more». Android Central. 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Google improves support for Indian languages in Google Translate, Gboard, and more». Android Authority (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  11. Nick Statt (2017 թ․ հունիսի 12). «Gboard for Android now recognizes hand-drawn emoji and anticipates your next phrase». The Verge. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  12. «Google's Gboard smart keyboard gets new bells and whistles». CNET (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  13. Olivarez-Giles, Nathan (2016 թ․ մայիսի 12). «Review: GBoard Adds Google's Search Box to iPhone Keyboards». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). 0099-9660. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]