Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիս
Ծնվել էսեպտեմբերի 28, 1863(1863-09-28)[1][2][3][…]
ԾննդավայրBrooklyn Heights, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էմարտի 22, 1937(1937-03-22)[2][4][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Ուշագրավ աշխատանքներԳեներալ-մայոր Ջորջ Բ․ ՄքՔլելան և Նեյթան Հեյլ
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ստորագրություն
Изображение автографа
 Frederick William MacMonnies Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիս (անգլ.՝ Frederick William MacMonnies; սեպտեմբերի 28, 1863(1863-09-28)[1][2][3][…], Brooklyn Heights, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 22, 1937(1937-03-22)[2][4][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի նկարիչ և քանդակագործ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ. Վ. Մակմոնիս Քառաձի մարտակառք Բրուքլինում

Մակմոնիսը նկարչության դասեր է ստացել իր մորից՝ նկարիչ Բենջամին Ուեսթի աշակերտուհուց։ 1880 թվականին նա դարձել է Օգաստես Սենթ-Գոդենսի աշկերտը, իսկ հետո՝ ասիստենտը։ Նյու Յորքում մասնակցել է նաև Դիզայնի ազգային ակադեմիայի և Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայի երեկոյան կուրսերին։

1884 թվականին նկարիչը մեկնել է Ֆրանսիա, որտեղ ուսումնասիրել է քանդակագործություն Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ Դպրոցում սովորելու ժամանակ Մակմոնիսի աշխատանքները երկու անգամ արժանացել են Prix Atelier մրցանակին՝ օտարերկրացի ուսանողների բարձրագույն մրցանակին։ Դպրոցն ավարտելուց հետո նկարիչը վերադարձել է ԱՄՆ և մի որոշ ժամանակ կրկին աշխատել Սենթ-Գոդենսի արհեստանոցում։ Մեկ տարի անց վերադարձել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։ Ջեյմս Ուիսթլերի հետ որոշ ժամանակ դասավանդել է Փարիզի Կարմեն ակադեմիայում։

Մահացել է 1937 թվականին թոքաբորբից։

Մրցանակներ և պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • M. Smart und E. Gordon: A Flight with Fame: The life and Art of Frederick MacMonnies, (1996).
  • Sara Kimbrough: Drawn from Life, (1976).
  • Metropolitan Museum of Art: American Sculpture, (1965).
  • Glenn Opitz: Dictionary of American Sculptors.
  • Donald M. Reynolds: Masters of American Sculpture.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիս» հոդվածին։