Օգաստես Սենթ-Գոդենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգաստես Սենթ-Գոդենս
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1848(1848-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Մահացել էօգոստոսի 3, 1907(1907-08-03)[1][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայրՔորնիշ, Սուլիվան շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և Իռլանդիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Քուփեր Յունիոն, Դիզայնի ազգային ակադեմիա և Սթենֆորդի համալսարան
ԵրկերԱբրահամ Լինքոլն, նախագահ, Դիանա և Ջեյմս Գարֆիլդի հուշարձան,Ֆիլադելֆիա
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, International Society of Sculptors, Painters and Gravers? և Salmagundi Club?
ԵրեխաներHomer Saint-Gaudens?
 Augustus Saint-Gaudens Վիքիպահեստում
20-դոլարանոց ոսկե մետաղադրամ, հեղինակ՝ Սենթ—Գոդենս

Օգաստես Սենթ-Գոդենս (անգլ.՝ Augustus Saint-Gaudens; մարտի 1, 1848(1848-03-01)[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - օգոստոսի 3, 1907(1907-08-03)[1][2][3][…], Քորնիշ, Սուլիվան շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի քանդակագործ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենթ-Գոդենսը եղել է ֆրանսիացի-կոշկակարի որդի՝ հուգենոտ-իռլանդական ծագումով։ Երբ տղան կես տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Սենթ-Գոդենսը մեծացել է Նյու Յորքում։ 1861 թվականին նա աշակերտել է կամեյա փորագրողի մոտ և, զուգահեռաբար, Նյու Յորքում մասնակցել գիտության և արվեստի տարածման Կուպերի միության և Դիզայնի ազգային ակադեմիայի կուրսերին։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1867 թվականին, մեկնել է Փարիզ, որտեղ քանդակագործություն է ուսումնասիրել Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցում, սովորել է Էմանյուել Ֆրեմյեի մոտ։ 3 տարի անց Փարիզից մեկնել է Հռոմ։ Այնտեղ 5 տարվա ընթացքում Սենթ-Գոդենսն ուսումնասիրել է անտիկ դարաշրջանի արվեստն ու ճարտարապետությունը։ Երիտասարդ քանդակագործն իր առաջին պատվերներն ստացել է Հռոմում։ Այնտեղ նա ծանոթացել է իր ապագա կնոջ հետ, ով Օգաստո Հոմերի ուսանողուհին էր։

Քանդակագործին հիացմունք էին պատճառում հատկապես անտիկ դարաշրջանի և Վերածննդի բարձրաքանդակներն ու մեդալները։ Դա ազդեցություն է թողել ինչպես քանդակագործի նկարչական ոճի, այնպես էլ ամերիկյան քանդակագործության զարգացման վրա 19-րդ դարում։ Սենթ-Գոդենսն իր սեփական մեկնությունն է արել Վերածննդի և անտիկ շրջանի մշակութային ժառանգության վերաբերյալ՝ ստեղծելով երկու մշակույթների ավանդույթների սինթեզ։

Քանդակագործը փառքի է արժանացել Ամերիկայի քաղաքացիական պատերազմի հերոսի՝ ադմիրալ Դեյվիդ Ֆարագուտի հուշարձանի ստեղծումից հետո։ Դրանից հետո Սենթ-Գոդենսը դարձել է մի շարք հուշարձանների, հուշարձանային բարձրաքանդակների և պաշտոնական հուշահամալիրների հեղինակ, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ի իշխանությունների հանձնարարությամբ։

ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտի հանձնարարությամբ Սենթ-Գոդենսը 1904 թվականին ստեղծել է երեք մետաղադրամի նմուշներ, որոնք հետագայում հատվել են ԱՄՆ գանձապետարանի կողմից։

1900 թվականին Սենթ-Գոդենսի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Հայտնի քանդակագործը մահացել է 1907 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Augustus Saint-Gaudens (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Сент-Годенс Огастес // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 ARCHER | Authorities: Saint-Gaudens, Augustus, 1848-1907 (saint-gaudens)
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգաստես Սենթ-Գոդենս» հոդվածին։