Ֆուլադշեհր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ֆուլադշեհր
պարս.՝ فولادشهر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍպահան
ՇահրեստանԼենջան
Հիմնադրված է1964 թ.
ԲԾՄ1638 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն88 426 մարդ (2016)[1]
Պաշտոնական կայքfooladshahr.ir
Ֆուլադշեհր (Իրան)##
Ֆուլադշեհր (Իրան)

Ֆուլադշեհր (պարս.՝ فولادشهر), քաղաք կենտրոնական Իրանում՝ Սպահան օսթանի Լենջան շահրեստանում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 88 426 մարդ (2016)[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Սպահանից հարավ-արևմուտք՝ կենտոնական Զագրոսի լեռնային տեղանքում, ծովի մակարդակից 1704 մետր բարձրության վրա[2]։

Ֆուլադշեհրը գտնվում է օսթանի վարչական կենտրոն Սպահանից մոտ 21 կմ հարավ-արևելք և երկրի մայրաքաղաք Թեհրանից 347 կմ հարավ։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Զարինշահր քաղաքում[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 88 426 մարդ, որոնք կազմում էին 26 631 տնտեսություն[3]։ Ֆուլադշեհրը Սպահան օսթանի բնակչությամբ յոթերորդ ամենախոշոր քաղաքն է[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1996 2006 2011 2016
Բնակիչ 39 264[5] 55 496[6] 66 903[7] 88 426[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Իրանի արդիականացումն իրականացնող շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիին Խորհրդային Միության հետ պայմանագիր է կնքել Սպահան արվարձանում «Սպահան Սթիլ Քոմփանի» (ESCO) խոշոր մետալուրգիական գործարանի կառուցման մասին[8]։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1967 թվականին, իսկ 1974 թվականին կայացել է գործարանի հանդիսավոր բացումը՝ ԽՍՀՄ նախարարների նախագահ Ալեքսեյ Կոսիգինի մասնակցությամբ։

Ֆուլադշեհր քաղաքը կառուցվել է գործարանի շինարարությանը զուգահեռ՝ նրա աշխատողների բնակության համար։ 1960-ական և 1970-ական թվականներին նաև բնակվել են խորհրդային մասնագետները, որոնք կառուցում էին մետալուրգիական գործարանը և Ֆուլադշեհր քաղաքը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուլադշեհրը (ի սկզբանե՝ Արիաշեհր) դարձել է Իրանի առաջին ժամանակակից խոշոր քաղաքը, որը կառուցվել է միասնական գլխավոր հատակագծով[9]։ Քաղաքի հատակագիծը մշակվել է Մոսկվայի ՀԻՊՈԳՈՐ ինստիտուտի կողմից՝ ճարտարապետ Անատոլի Մելիք-Փաշաևի և ՄՊՀ պրոֆեսոր Եվգենի Պերցիկի ղեկավարությամբ։ Ֆուլադշեհրի նախագծմանն ու ստեղծմանը ակտիվորեն մասնակցել են Մոսկվայի և Թբիլիսիի նախագծողներն ու շինարարները[10]։ Արիաշեհր քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստվել է 1969 թվականին և ներառվել ուրբանիզացիայի միջազգային հանրագիտարանում, որը ԱՄՆ-ում հրատարակվել է 1974 թվականին։

Քաղաքի հարավային մասն ունի կանոնավոր ճառագայթաձև-կիսագնդային դասավորություն։ Ճառագայթային բուլվարները, փողոցները և դրանց հատող կիսաօղակաձև բուլվարները քաղաքը բաժանում են թաղամասերի։ Քաղաքում կառուցվել է 36 թաղամաս, ևս 9-ը՝ շինարարության ընթացքի մեջ են։ Թաղամասերն ունեն հատուկ նշում՝ բաղկացած լատիներեն տառից (A, B, C) և թվերից։ Առաջին լատինական տառը նշանակում է աշխարհագրական դիրքը. քաղաքի արևելքում են գտնվում A խմբի թաղամասերը, արևմուտքում՝ B խմբի թաղամասերը և այլն։

Ֆուլադշեհրի հարավ-արևելքի թաղամասերը կառուցվել են բազմաբնակարան շենքերով՝ միկրոշրջանառության սկզբունքով։ B5 թաղամասը կառուցվել է խորհրդային տիպի բազմատարր պանելներով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հարավ-արևմուտքում է գտնվում Սպահանի մետալուրգիական գործարանը (Esfahan Steel Company, ESCO)՝ Իրանի խոշորագույն մետալուրգիական ձեռնարկություններից մեկը։

Քաղաքի մոտակայքում է գտնվում «Սիման Սեպահան» ցեմենտի գործարանը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուլադշեհրում է գտնվում նույնանուն մարզադաշտը, որը «Զոբ Ահան» և «Սեպահան» ֆուտբոլային ակումբների տնային ասպարեզն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 Физико-географические данные(անգլ.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Isfahan» (անգլերեն).
  5. «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. © ИноСМИ ru 2000-2020При полном или частичном использовании материалов ссылка на ИноСМИ Ru обязательна Сетевое издание — Интернет-проект ИноСМИ RU зарегистрировано в Федеральной службе по надзору в сфере связи (2018 թ․ մայիսի 20). «Почему СССР решил построить металлургический комплекс в Иране?». ИноСМИ.Ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. «Тбилисский след в юбилее иранского города металлургов». ТБИЛИССКАЯ НЕДЕЛЯ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «Юбилей иранского города металлургов Ариашахр». uar.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուլադշեհր» հոդվածին։