Ֆորտալեզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ֆորտալեզա
պորտ.՝ Fortaleza
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՆահանգՍեարա
Ներքին բաժանումRegional Executive Secretariat 1?[1], Regional Executive Secretariat 2?[1], Regional Executive Secretariat 3?[1], Regional Executive Secretariat 4?[1], Regional Executive Secretariat 5?[1], Regional Executive Secretariat 6?[1], Regional Executive Secretariat 7?, Regional Executive Secretariat 8?, Regional Executive Secretariat 9?, Regional Executive Secretariat 10?, Regional Executive Secretariat 11? և Regional Executive Secretariat 12?[1]
ՔաղաքապետՌոբերտու Կլաուդիու
Հիմնադրված էապրիլի 13, 1726 թ.
Տվյալ կարգավիճակում1726 թվականից
Մակերես313,14 կմ²
ԲԾՄ21 մ
Բնակչություն2 551 805[2] մարդ (2013)
Ագլոմերացիա3,6 մլն
Ժամային գոտիUTC-3, ամառը UTC-2
Հեռախոսային կոդ85
Փոստային դասիչ60000-000
Պաշտոնական կայքfortaleza.ce.gov.br
Ֆորտալեզա (Բրազիլիա)##
Ֆորտալեզա (Բրազիլիա)

Ֆորտալեզա (պորտ.՝ Fortalezaամրություն), քաղաք Բրազիլիայի Սեարա նահանգում։ Այն մեծությամբ Բրազիլիայի հինգերորդ քաղաքն է, Ֆորտալեսայի ագլոմերացիա մեզոշրջանի բաղկացուցիչ մասը։

Քաղաքի անունը կապված է 17-րդ դարի հոլանդական Սհոնենբուրխ (հոլ.՝ Schoonenborch) ամրոցի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչկոլումբոսյան Ամերիկա դարաշրջանում տարածքում բնակվել են հնդկացի տուպի ժողովուրդը, որոնք զբաղվում էին որսորդությամբ և պարզունակ հողագործությամբ։

Եվրոպացիները առաջին անգամ այստեղ վայրէջք են կատարել 1500 թվականի փետրվարի 2-ին։ Դա եղել է իսպանացի Վիսենտե Պինսոնի արշավախումբը, որը կոչվում էր Սանտա Մարիա դե լա Կոնսոլասոն (իսպ.՝ Santa Maria de la Consolación): Գաղութացումը Պորտուգալիայում սկսվել է այն ժամանակ, երբ 1603 թվականին Պերո Կոզելո դե Սոուզը Տիարա գետի վրա կառուցել է Սան Տիագո բերդը (պորտ.՝ Fortim de São Tiago): Կարճ ժամանակում Բրազիլիայի հյուսիսարևելյան ափը բնակեցված է եղել հոլանդացիներով, որոնք այստեղ հիմնել են Սհոնենբուրխ ամրոցը, իսկ պորտուգալացիների վերադառնալուց հետո այն վերանվանվել է Ֆորտալեզա դե Նոսսա Սենորա դե Ասսունսու (պորտ.՝ Fortaleza de Nossa Senhora da Assunção): 1799 թվականին Սեարա նահանգը առանձնացվել է Պերնամբուկու նահանգից, իսկ Ֆորտալեզան դարձել է նրա մայրաքաղաքը։

1824 թվականի օգոստոսից սեպտեմբերը ընկած ժամանակահատվածում քաղաքը մտել է Հասարակածային համադաշնության կազմի մեջ (չճանաչված պետություն է, որը փորձում էր առանձնանալ Բրազիլական կայսրությունից)։

19-րդ դարում Ֆորտալեզան մասնագիտացել է բամբակի մշակմամբ։

1812 թվականին քաղաքում ստեղծվել է մաքսատուն։ Հետագա տարիներին Ֆորտալեզայում հայտնվում են ոչ միայն արդյունաբերական ձեռնարկություններ, այլ նաև դպրոցներ, ճեմարան (1864), հանրային գրադարան (1867)։ 1870 թվականին սկսվում է երկաթուղու շինարարություն, որը Ֆորտալեզայի հասարակական տրանսպորտային համակարգի սկիզբ է հանդիասանում։ 1884 թվականի մարտի 25-ին Սեարա նահանգի ստրուկները ազատ են արձակվել։ 1910-ական թվականներին Ֆորտալեզան բնակչության թվաքանակով դառնում է Բրազիլիայի յոթերորդ քաղաքը։ 1954 թվականին այստեղ հիմնվել է առաջին համալսարանը (պորտ.՝ Universidade Federal do Ceará (UFC)): 1950-ական և 1960-ական թվականներին քաղաքը չափերով ընդարձակվել է, ստեղծվել են նոր տարածքներ։ 1970-ական թվականների վերջում Ֆորտալեզան դառնում է խոշոր արդյունաբերական ագլոմերացիայի կենտրոն։ Ումբերտու Կաստելու Բրանկույի բռնատիրական կառավարման ժամանակ Բրազիլիայում առաջին անգամ ընտրվել է կին քաղաքապետ՝ Մարիա Լուիզա Բիլ Դենը։ 1990-ական թվականներին քաղաքը դարձել է Բրազիլիայի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտալեզան գտնվում է Բրազիլիայի հյուսիս-արևելքում, Ատլանտյան օվկիանոսի ափին, Կատտինգա բնական գոտում։

Քաղաքը բնութագրվում է տիպիկ արևադարձային կլիմայով։ Ամենատաքը լինում է դեկտեմբեր և հունվար ամիսներին, իսկ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում եղանակը անձրևային է։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆորտալեզա քաղաքում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 38,0 37,0 37,0 37,0 37,0 37,0 37,0 37,0 37,0 37,0 37,0 37,0 38,0
միջին առավելագույնը (°C) 30,5 30,1 29,7 29,7 29,1 29,6 29,5 29,1 29,2 30,5 30,7 30,7 29,8
միջին ջերմաստիճանը (°C) 27,3 26,7 26,3 26,5 26,3 25,9 25,7 26,1 26,6 27,0 27,2 27,3 26,5
միջին նվազագույնը (°C) 24,7 23,2 23,8 23,4 23,4 22,1 21,8 22,6 23,4 24,5 24,4 24,6 23,4
բացարձակ նվազագույնը (°C) 21,0 19,0 19,0 18,0 20,0 19,0 19,0 18,0 19,0 20,0 20,0 20,0 18,0
տեղումների քանակը (մմ) 129 215 338 348 226 160 91 31 22 15 13 49 1637
Աղբյուր՝ World Climate
Ֆորտալեզայի համայնապատկերը
Ֆորտալեզայի համայնապատկերը

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի թաղամասեր

Գաղութային ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը կազմել է մոտ 2000 մարդ։ Առաջին անգամ այն էապես ավելացել է 1865-1872 թվականներին, որը կապված էր երկաթգծի կառուցման հետ։ 1877 թվականին երաշտը հանգեցրել է բնակչության թվաքանակի նվազման։ Երաշտը կրկնվել է 1888, 1900, 1915, 1932 և 1942 թվականներին։ 1922 թվականին Ֆորտալեզա քաղաքի բնակչության թիվը կազմել է հարյուր հազար մարդ։

Ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի քաղաքի բնակչությունը 2013 թվականին կազմել է 2,55 մլն մարդ։

Բնակչության մոտ 80 %-ը կաթոլիկներ են, 13 %-ը՝ բողոքականներ, 6 %-ը՝ աթեիստ։ Հանցավորության մակարդակը բարձր է, ինչը բնորոշ է Բրազիլիայի խոշոր քաղաքներին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային լողափը գիշերով

Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են՝

  • առևտուրը
  • ծառայությունների ոլորտը
  • զբոսաշրջությունը

Ֆորտալեզան Բրազիլիայի հիմնական տուրիստական ուղղություններից մեկն է։ Հյուրերին հիմնականում գրավում է վառ գիշերային կյանքը, լողափերը, բուտիկները, առևտրի կենտրոնները, ցուցահանդեսները և կոնֆերանսները։ Ծովային Parque Estadual Marinho da Pedra da Risca do Meio արգելոցը հիանալի վայր է դայվինգի համար։

Քաղաքում կան կոշիկի և հագուստի խանութներ։ Ֆորտալեզայի մոտակա տարածքներում կատարվում է օգտակար հանածոների արդյունահանում։

2005 թվականին քաղաքի համախառն ներքին արդյունքը կազմել է R$19 734 557 000[3], բնակչության մեկ շնչի եկամուտը՝ R$ 8,309[4]:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքին սպասարկում է Պինտա Մարթինս (IATA: FOR, ICAO: SBFZ) միջազգային օդանավակայանը։ Ուղևորային կանոնավոր չվերթներ իրականացվում են Բրազիլիայի քաղաքների, ինչպես նաև Միլանի, Ամստերդամի, Մայնի Ֆրանկֆուրտի, Պրայաի, Մայամիի, Լիսաբոնի հետ։

Ֆորտալեզիայից է սկսվում BR-116 դաշնային մայրուղին (Ֆորտալեզա-Պորտու Ալեգրի

Տնտեսության հիմքը կազմում են ավտոբուսները, 2012 թվականին բացված մետրոպոլիտենը (2 գիծ, 28 կայան, 43 կիլոմետր)։

Մշակույթ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտալեզայում գտնվում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական մի քանի համալսարաններ, այդ թվում Սեարայի պետական համալսարանը (պորտ.՝ Universidade Federal do Ceará, UFC): Ինչպես Բրազիլիայի, այնպես էլ Ֆորտալեզայի դպրոցներում և համալսարաններում ուսուցումը կատարվում է պորտուգալերեն, բայց անգլերենը և իսպաներենը մտնելու են միջնակարգ դպրոցի ծրագիր։

19-րդ դարի վերջին Ֆորտալեզան կարևոր մշակութային կենտրոն էր։ Սեարայի ինստիտուտը, որը հիմնադրվել է 1887 թվականին, պատմության, աշխարհագրության և մարդաբանության բնագավառներում իրականացնում էր հետազոտություններ։ Քաղաքում կան տարբեր մշակութային կենտրոններ։

Հայտնի շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային կայարան
  • Ժոզե դե Ալենկարայի թատրոն (պորտ.՝ Teatro José de Alencar)
  • Մուրիսիպեյի փարոս (պորտ.՝ Farol do Mucuripe)
  • Ֆորտալեզա տաճար
  • Իրասեմի արձան (պորտ.՝ Estátua de Iracema)
  • Աստվածամոր Վերափոխման տաճար (պորտ.՝ Forte de Nossa Senhora da Assunção)
  • Պալասիո դա Լուժ (պորտ.՝ Palácio da Luz):

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է «Սեարա» ֆուտբոլային ակումբը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.anuariodefortaleza.com.br/administracao-publica/secretarias-executivas-regionais.php
  2. Instituto Brasileiro de Geografia e Estatística, Estimativa Populacional 2013
  3. GDP (PDF) (Portuguese). Fortaleza, Brazil: IBGE. 2005. էջ 21. ISBN 85-240-3919-1. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. per capita income (PDF) (Portuguese). Fortaleza, Brazil: IBGE. 2005. ISBN 85-240-3919-1. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտալեզա» հոդվածին։