Ֆերնանդո Բոտերո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերնանդո Բոտերո (1932թ. ապրիլի 19), կոլումբիացի նկարիչ և քանդակագործ: Նրա աշխատանքները պատկանում են ֆիգուրատիվիզմի ոճին։ Բոտերոն պատկերում է կանանց, տղամարդկանց, ամենօրյա կյանքը, պատմական իրադարձությունները և կերպարները, արվեստի նմուշները, բնությունը, կենդանիներին և շրջապատող աշխարհը չափազանցված, փարթամ և անհամաչափ տեսքով` քննադատական, հեգնական, հումորային մանրամասների ընդգծմամբ։
Բոտերոն հայտնի է դարձել, երբ 1959 թ-ին Կոլումբիացի նկարիչների ցուցահանդեսում գրավել է առաջին տեղը:
Երևանում` «Գաֆէսճեան արվեստի թանգարանին» կից քանդակների պարտեզում տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի երեք քանդակներ` «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը»։
Մեդիաֆայլեր այստեղ՝ Ֆերնանդո Բոտերո