Օլե Յակոբ Բրոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլե Յակոբ Բրոք
բուկմոլ՝ Ole Jacob Broch
Ծնվել էհունվարի 14, 1818(1818-01-14)[1] կամ հունվարի 4, 1818(1818-01-04)[2]
Ֆրեդրիկստադ, Էստֆոլդ, Նորվեգիա կամ Fredrikstad, Էստֆոլդ, Նորվեգիա[3]
Մահացել էփետրվարի 5, 1889(1889-02-05)[2][1][4] (71 տարեկան)
Սևր
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան
Պաշտոն(ներ)Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Minister of the Navy and Postal Affairs?, Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Minister of the Navy and Postal Affairs? և Q76419138?
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա և Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն
Ալմա մատերՕսլոյի համալսարան և Kristiansand Cathedral School?
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն և ֆրանսերեն[3]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ և Բևեռային աստղի շքանշանի կոմանդոր
Երեխա(ներ)Johan Jørgen Broch?
ՀայրJohan Jørgen Broch?
 Ole Jacob Broch Վիքիպահեստում

Օլե Յակոբ Բլոք (նորվ.՝ Ole Jacob Broch, հունվարի 14, 1818(1818-01-14)[1] կամ հունվարի 4, 1818(1818-01-04)[2], Ֆրեդրիկստադ, Էստֆոլդ, Նորվեգիա և Fredrikstad, Էստֆոլդ, Նորվեգիա[3] - փետրվարի 5, 1889(1889-02-05)[2][1][4], Սևր), նորվեգացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, տնտեսագետ, մանկավարժ և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլե Յակոբ Բլոքը ծնվել է 1818 թվականի հունվարի 14-ին, Նորվեգիայի Ֆրեդրիկստադ քաղաքում՝ սպա Յոհան Յորգան Բլոքի (նորվ.՝ Johan Jørgen Broch; 1791-1860) ընտանիքում, ով հայերենի երկրում մեծ հեղինակություն էր վայելում որպես քաղաքական գրող և Ստորտինգի անդամ[5]։

Ուսում է ստացել Խրիստիանայում (ներկայիս Օսլո)։ Երկար տարիներ ապրել է Փարիզում, ապա ճանապարհորդել է Բելգիա, Գերմանիա, Շվեյցարիա և Իտալիա[5]։

1842 թվականի աշնանը, Օլեն, Նիսենի հետ միասին Օսլոյում հիմնում են Լատինական և իրական դպրոց, 1843 թվականից 1852 թվականը ռազմական դպրոցի, իսկ 1853 թվական բարձրագույն ռազմական դպրոցի ուսուցիչ էր[5]։

Օլե Յակոբ Բլոքը

1848 թվականի դեկտեմբերին, նա Քրիստոնյաների համալսարանում զբաղեցնում է մաքուր մաթեմատիկայի դասախոսի տեղը, իսկ 1858 թվականից դառնում է պրոֆեսոր[5]։

Դրանից բացի՝ 1852 թվականին նա դարձել է հիպոտեկային բանկի տնօրենների խորհրդի անդամ, 1855 թվականին հանձն է առել Նորվեգիայի երկաթուղու ղեկավարությունը, իսկ 1859 թվականին նշանակվել է դրանից կարճ ժամանակ առաջ հիմնադրված Նորվեգիայի վարկային բանկի ղեկավար[5]։

Ստորտինգում, որտեղ 1862-1869 թվականներին Բլոքը եղել է Նորվեգիայի մայրաքաղաքի ներկայացուցիչ, նա մասնակցել է կարևոր հարցերի քննարկման և ակտիվորեն աջակցել է երկաթուղու կառուցման վերաբերյալ առաջարկին[5]։

1869 թվականին նա հրավիրվել էր նախարարների առանձնասենյակ և ստանձնել էր ծովային և փոստային դեպարտամենտների կառավարումը, սակայն 1872 թվականին նա թողնում է այն և վերադառնում իր համալսարանական զբաղվունքներին[5]։

1879-1889 թվականներին գլխավորել է Կշիռների և չափերի միջազգային բյուրոն։ Վերջին տարիներին Բլոքը հաճախ էր լինելում միջազգային ցուցահանդեսի և վեհաժողովների Նորվեգիայի պաշտոնական պատվիրակը[5]։

Գիտական միությունների՝ մաթեմատիկայի, մեխանիկայի ու օպտիկայի հարցերին նվիրված ամսագրերում ու պարբերական հրատարակություններում տպագրել է բազմաթիվ հոդվածներ[5]։

Օլե Յակոբ Բլոքը մահացել է 1889 թվականի փետրվարի 5-ին, Ֆրանսիայի Սևր կոմունայում։

Ընտրված մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Laerebog i Trigonometrien» (Խրիստ., 1851);
  • «Plangeometri» (Խրիստ., 1854, 3 հրատ., 1863);
  • «Lehrbuch der Mechanik» (2 հատոր, Բեռլին, 1850-54);
  • «Laerebog i Arithmetik» (2 հրատ., Խրիստիանա, 1862);
  • «Forelaesninger over den hoeiere Mathematik» (Օսլո, 1861);
  • «Statistisk Arbog for Kongeriget Norge» (Օսլո, 1867-71).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 (not translated to no) Stortinget og statsraadet: 1814–1914. B. 1 D. 1 : Biografier A-K (норв.) — 1914. — P. 131.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Օլե Յակոբ Բլոք». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլե Յակոբ Բրոք» հոդվածին։