Օգոստոս Ֆրիդրիխ Ալբրեխտ Շենկ
Օգոստոս Ֆրիդրիխ Ալբրեխտ Շենկ գերմ.՝ August Friedrich Albrecht Schenck | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ August Friedrich Albrecht Schenck[1] |
Ծնվել է | ապրիլի 23, 1828[1][2][3][…] |
Ծննդավայր | Glückstadt, Steinburg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[1] |
Վախճանվել է | հունվարի 1, 1901[1][3][4][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Écouen[1] |
Քաղաքացիություն | Duchy of Holstein և Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | École d'Écouen? |
Ժանր | բնանկար[1] և կենդանիների նկարչություն |
Ուսուցիչ | Լեոն Կոնիե |
Պարգևներ | |
August Friedrich Albrecht Schenck Վիքիպահեստում |
Օգոստոս Ֆրիդրիխ Ալբրեխտ Շենկ (գերմ.՝ August Friedrich Albrecht Schenck, ապրիլի 23, 1828[1][2][3][…], Glückstadt, Steinburg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[1] - հունվարի 1, 1901[1][3][4][…], Écouen[1]), նկարիչ, որը իր կյանքի մեծ մասն ապրել և աշխատել է Ֆրանսիայում[5]։ Ազգությամբ եղել է և՛ ֆրանսիացի, և՛ գերմանացի։
Շենկը Ֆրանսիայում եղել է Լեոն Կոնյեի աշակերտը։ Նա հայտնի է դարձել իր բնապատկերներով և կենդանիների նկարներով[6]։ Նրա աշխատանքներն առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվել են 1855 թվականին[7]։ «Տանջանք» կտավը[8] նրա ամենահայտնի յուղաներկ աշխատանքն է, այնտեղ պատկերված է ոչխար, որը սգում է իր գառան դիակի վրա՝ շրջապատված սև ագռավներով[9]։ Այն ձեռք է բերվել Մելբուռնի Վիկտորիայի ազգային պատկերասրահի կողմից 1880 թվականին[8]։ 1885 թվականին նկարիչը դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[10]։ Շենկը մահացել Է Փարիզի մերձակայքում գտնվող Էկուեն համայնքում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ տարիքում Շենկը հեռացել է Գլյուկշտադտից, որը դեռ Դանիայի մի մասն էր կազմում, որպեսզի շահույթ ստանա որպես «գինու ճանապարհորդ» Գերմանիայում, Ռուսաստանում և Պորտուգալիայում։ Հինգ տարի անց նա Պորտուգալիայից մեկնել է Փարիզ, որտեղ ստացել է նկարչի կրթություն։ Նա դարձել է գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր Լեոն Կոնյեի (1794-1880) աշակերտը։ Այնուհետև Շենկը մշտապես հաստատվել է Ֆրանսիայում[11]։
27 տարեկան հասակում նա իր առաջին դեբյուտն է արել որպես նկարիչ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում 1855 թվականին։ 1857 թվականին մասնակցել է Շլեզվիգ-Հոլշտեյնի հոբելյանական ցուցահանդեսին։ Դրան հաջորդել է հաջող ստեղծագործական շրջան։ Նա հատկապես հայտնի է իր կենդանիների նկարներով։ Շենկը և ֆրանսիացի նկարչուհի Ռոզա Բոնյորը (1822-1899) ամենապահանջված կենդանական նկարիչներն էին, որոնց աշխատանքները հավաքվում էին ամբողջ աշխարհում։
Մոտ 1862 թվականին Շենկը և նրա կինը՝ Լյուդովիկա Ստապաչինսկայան, ծնված Վարշավայում, բնակություն են հաստատել Էկուեն քաղաքում, Փարիզից մոտ 20 կմ հյուսիս։ Քաղաքը հայտնի է եղել որպես նկարիչների գաղութ։ Էկուենի դպրոցը գրավել է հայտնի նկարիչների, այդ թվում՝ Շառլ-Ֆրանսուա Դոբինյին, Ժան Բատիստ Կամիլ Կորոյին և Մերի Կեսսետին[12][13][14][15]։
Շենկը ողջ երկրում եղել է հայտնի դեռ կենդանության օրոք, երբ նրա աշխատանքները ձեռք բերեցին խոշոր թանգարանները։ Այդ ժամանակից ի վեր նրա նկարները ձեռք են բերվել ամբողջ աշխարհի թանգարանների կողմից։ Նկարում, որը նա վերնագրել է «Մոլորվածները», պատկերված է ոչխարների նախիր՝ երկու շների ուղեկցությամբ։ Առաջին պլանում պատկերված են ձնաբքի ժամանակ կույտի մեջ ընկած ոչխարները, իսկ հետին պլանում ներկայացված է խաչով հուշարձան որպես կրոնական սիմվոլ։ Այժմ նկարը կախված է Մանհեթենի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում։
Օգոստոս Շենկը մահացել է 1901 թվականի հունվարի 1-ին[16]։ Նրա գերեզմանը գտնվում է Էկուենում, որտեղ նրա անունով է կոչվել նաև ճանապարհը (rue Auguste Schenck)[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 https://rkd.nl/nl/explore/artists/70333
- ↑ 2,0 2,1 August Friedrich Albrecht Schenck (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ «August Friedrich Albrecht Schenck». Netherlands Institute for Art History. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «August Friedrich Albrecht Schenck - Biography». askART. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին. «Biography excerpted from the unpublished catalog by Edward P. Bentley for the Haussner Restaurant in Baltimore, Maryland, titled: Haussner's, The Children.»
- ↑ Clement, Clara Erskine; Hutton, Laurence (1893). Artists of the Nineteenth Century and Their Works (անգլերեն) (6 ed.). Boston: Houghton, Mifflin and Company.
- ↑ 8,0 8,1 «Anguish (Angoisse)». National Gallery of Victoria. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Dowse, Nicola (2021 թ․ ապրիլի 15). «The story behind the NGV's 'sad sheep painting' and the mysterious artist who painted it». Time Out Melbourne (անգլերեն).
- ↑ «Restoration of Schenck's Orphan». Musée d'Orsay. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Sass, Johann (1904). Schenck, August Friedrich Albert (գերմաներեն). Georg Reimer. էջ 151.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ «La galerie de tableaux». Ville d'Ecouen. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Searle, Peter. «L'ÉCHIR (1880)». Albert (or Albrecht) Schenck (1828-1901). Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Tableau de l'Agneau Mystique». Inventaire Général du Patrimoine Culturel (ֆրանսերեն). Région Île-de-France. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 15,0 15,1 «Auguste Frédéric Albert Schenck-E». Les Peintres d'Ecouen. Association « L’Ecole d’Ecouen ». 2016 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Bénézit, Emmanuel, ed. (1924). «August Friedrich Schenck». Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆրանսերեն). Paris: Ernest Gründ. էջ 737.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգոստոս Ֆրիդրիխ Ալբրեխտ Շենկ» հոդվածին։ |
|