Քրիստիան Ֆրիդրիխ Հեբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեբել Քրիստիան Ֆրիդրիխ, գերմանացի գրող։

Տասնիններորդ դարի գերմանական խոշորագույն ողբերգակներից։ 1840-ին հրատարակել է «Հուդիթ» ողբերգությունը, որից հետո կնոջ ողբերգական վիճակը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման։ Հեբելը իր պիեսների սյուժեները սովորաբար վերցրել է Աստվածաշնչից, դիցաբանությունից, գրականությունից, պատմությունից։ Ժամանակակից թեմայով գրված միակ դրաման «Մարիամ Մագթաղինացին» է (1844)։ Գրել է նաև «Հերովդեսը և Մարիամնան» (1850), «Դիգը և նրա մատանին» (1856), «Ագնես Բեռնաուեր» (1851) պիեսները։ Նրա վերջին ավարտուն դրամատիկական գործը «Նիբելունգներ» (1862) եռերգությունն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png