Հուդիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուդիթ, Յուդիթ, ըստ աստվածաշնչյան ավանդության՝ հրեա հերոսուհի, Մանասե Բետիղուացու այրին։ Աշշուրա-բաբելական աշխարհակալ թագավոր Նաբուգոդոնոսոր I, մ. թ. ա. 6-րդ դարի սկզբին նվաճելով Հրեաստանը, պաշարել է նրա մայրաքաղաք Երուսաղեմը։ Հուդիթը թափանցել է թշնամու զորաճամբարը, իր գեղեցկությամբ հրապուրել Հողոփեռնես զորավարին, ապա, քնած ժամանակ գլխատելով նրան, վերադարձել է Երուսաղեմ։ Հողոփեռնեսի գլուխը վարսելով քաղաքի պարսպին, հրեական բանակը հարձակվել և հաղթել է դեպքից զարհուրած ու խուճապահար թշնամուն։ Հուդիթիի կերպարն արտացոլվել է Վերածննդի դարաշրջանի գեղանկարիչների կտավներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png