Քարտմաքսիմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինյան նամականիշի օրվա կարմաքսիմում (ոչ պաշտոնական), ԽՍՀՄ, 1968 (ՖԿԳ 3396): Հատուկ մարում՝ Մոսկվա, Փոստատուն, 06.10.1968

Քարտմաքսիմում կամ քարտ-մաքսիմում (ֆր.՝ cartes-maximum բառից), դիմային մասում սոսնձված նույն նկարի փոստային նամականիշով և նկարի հետ կապված մարումով բացիկ[1][2]։ Ժամանակակից ֆիլատելիայի հատուկ բաժնի՝ մաքսիմաֆիլիայի հավաքորդության օբյեկտն է[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտմաքսիմումը ներառում է երեք հիմնական տարրեր և իրենից ներկայացնում է գեղարվեստական փոստային քարտ, որի նկարազարդված կողմում փակցված է քարտի պատկերին համապատասխանող նամականիշ ու փոստի կնիքով մարում (գեղարվեստական, առաջին օրվա, օրացույցային); Մարման ժամանակն ու վայրը, ինչպես նաև առիթը համապատասխանում են քարտի և նամականիշի սյուժեին[2]։

Քարտմաքսիմումի ֆիլատելիական արժեքի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ նրա նամականիշը մարված է հատուկ կնիքով (կամ օրացույցային կնիքով), որն ուղղակիորեն կապված է նկարի հետ[1]։

Համաձայն մաքսիմաֆիլիայի դրույթների՝ փոստային քարտի նկարազարդումն ու նամականիշի նկարը պետք է ունենան ընդհանուր սյուժե կամ նույնական տարրեր։ Քարտի և նամականիշի նկարի ամբողջական (նույնական) համընկնումը հնարավոր է այն դեպքում, երբ դրանք ստեղծված են նույն ծագումն ունեցող նյութից (նույն վերարտադրությունից, լուսանկարից և այլն)[2]։ Թույլատրվում է օգտագործվել միայն փոստային գործածության մեջ գտնվող նամականիշներ. լրացուցիչ վճարման, պետական և ծառայողական նամականիշները չեն կիրառվում։

Բացիկի չափերը պետք է լինեն ոչ ավելի 105 × 148 մմ և ոչ պակաս 90 × 140 մմ ± 2 մմ, նրա մակերեսի առնվազն 75 %-ը պետք է զբաղեցնի նամականիշի նկարի սյուժեին համապատասխանող պատկերը (կամ սյուժեներից մեկին, եթե դրանք մի քանիսն են)։ Արգելվում են օգտագործել այնպիսի բացիկներ, որոնց նկարներն ամբողջությամբ նամականիշի կրկնությունն են (օրինակ՝ նամականիշների լուսանկարներ)։

Նամականիշի սոսնձումը քարտի երեսի մասում միշտ ավելի տարածված է եղել նամականիշներ հավաքողների շրջանում, քան ֆիլոկարտիստների (բացիկներ հավաքողների), որոնք, որպես կանոն, իրենց հավաքածուների մեջ ընդգրկում են գերազանց վիճակում գտնվող քարտեր[3]։

Ծագում և տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ ամբողջական իրի, տվյալ դեպքում՝ փոստային քարտի վրա կոլեկցիոն հետաքրքրություն ունեցող առավելագույն թվով տարրեր միավորելու ձգտումն է հանգեցրել 20-րդ դարի սկզբում առաջին քարտմաքսիմումների ստեղծմանը և կանխորոշել հետագայում համապատասխան տերմինի առաջացումը։ Ահա այդ մասին ինչ է գրել Մարիա Գրոյերը «Քարտ-մաքսիմումը թեմատիկ հավաքորդության մեջ» հոդվածում[4].

Ակնհայտ է, որ դա եղել է Եգիպտոսում 1900-1910 թվականներին։ Ճանապարհորդներից մեկը, հավանաբար և՛ քարտերի, և՛ նամականիշների սիրահար, լինելով Կահիրեում և ցանկանալով ողջույններ ուղարկել իր ընկերներին, գնել է բուրգերի ու սֆինքսի պատկերներով մի քանի բացիկներ։ Այնուհետև, գնելով նամականիշներ, նա տեսել է, որ դրանց վրա նույն նկարն է, ինչ ուղարկելու համար պատրաստված բացիկների վրա։ Այդ զուգադիպությունը, որը լիովին պատահական էր ու անսպասելի, նրան դրդել է գնելու նույնպիսի գեղարվեստական քարտեր, որոնց նա արդեն մտածված կցել է նույնական պատկերով նամականիշներ։ Այդպիսով, առանց կասկածելու, մեր ճանապարհորդը 1909 թվականի մայիսի 20-ին ստեղծել է, ըստ երևույթին, առաջին քարտ-մաքսիմումը։

«Քարտ-մաքսիմում» անվանումն ի հայտ է եկել ավելի ուշ։ Առաջատար «քարտոֆիլներից» մեկը՝ ֆրանսիացի Լեցեստրը, մի անգամ նամականիշները սոսնձել է Հաղթական կամարի պատկերով զարդարված քարտի նկարի կողմում, ինչպես այն ընդունված էր քարտոֆիլների շրջանում, նաև մարել է Փարիզի Հաղթական կամար շրջանում տեղակայված № 108 փոստային գրասենյակի օրացույցային կնիքով։ Դիտելով իր հավաքածուի նոր նմուշը՝ նա նկատել է, որ այդ քարտը պարունակում է առավելագույն տարրեր, որոնք կարող են միավորվել միասին։ «Ազատ փոխանակման վերանայում» «La Revue de Libre-Échange» ամսագրի էջերում նրա կողմից առաջարկված անվանումը 1932 թվականի օգոստոսի 1-ից արագ ընդունվել է և այժմ օգտագործվում է բոլորի կողմից։

Այլ աղբյուրների համաձայն՝ նախքան 1932 թվականին «քարտմաքսիմում» տերմինի առաջին հայտնի օգտագործումը կոլեկցիոներները բացիկի հակառակ կողմում՝ նամականիշի սոսնձնման համար նախատեսված շրջանակի մեջ, ձեռքով գրել են. «Նամականիշը երեսի կողմում է» («Timbre (sur) côté vue»): Դրանով փոստային աշխատակիցներին տեղեկացվել է, որ փոստային նամականիշը տեղափոխվել է քարտի մյուս կողմը։ Երբեմն կարող են հանդիպել այդ հաղորդագրության տարատեսակներն այլ լեզուներով կամ պարզապես անգլ.՝ «Verso» («Հակառակ կողմը») բառը։ Երբեմն այդպիսի քարտերը նշվում էին որպես փոստային առաքման վճար պահանջող («Postage due»), եթե փոստային ծառայողն ուշադրություն չէր դարձրել ձեռքով գրվածին։ Փոստային կնիքի դրոշմվածքի տեղափոխումը քարտի երեսի կողմ սովորական պրակտիկա էր նրանց համար, ովքեր հավաքում էին բացիկներ ու փոստային մարումներ։ Այդպիսով՝ նկարազարդումն ու մարումը կարելի էր տեսնել միաժամանակ, երբ այդպիսի քարտերը տեղադրվեին ալբոմում։ Հավաքորդության նմանատիպ ամենահին օբյեկտները կոչվում են TCV-քարտեր («TCV card», (TCV ֆր.՝ «Timbre côté vue») արտահայտության հապավումն է)։ Առաջին հայտնի TCV-քարտն ուղարկվել է Հունաստանից 1896 թվականին[3]։

Թողարկում ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդառաջելով կոլեկցիոներների ցանկություններին՝ «Союзпечать» ֆիլատելիստական կենտրոնական գրասենյակը (ՖԿԳ) Կապի նախարարության հետ 1972 թվականի հուլիսի 18-ին թողարկել է խորհրդային առաջին պաշտոնական քարտմաքսիմումը[5]։ 1974 թվականի դեկտեմբերի 25-ին թողարկվել է 31 քարտմաքսիմում[6][7], իսկ 1979 թվականի վերջին՝ արդեն 122 քարտմաքսիմում[5]։ Հատկանշական է, որ քարտմաքսիմումները մարելու համար օգտագործվել են առաջին օրվա նույն կնիքները, ինչ-որ համանման առաջին օրվա ծրարների (ԱՕԾ) համար[6].

Քարտացուցակագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են մասնագիտացված քարտագրացուցակներ, որոնցում քարտմաքսիմումները համակարգված են ժամանակագրական կարգով։ Առաջին օրվա ծրարների և քարտմաքսիմումների համատեղ ամենավաղ քարտագրացուցակը լույս է տեսել 1975 թվականի վերջին և տեղեկություններ էր պարունակում 31 քարտմաքսիմումների մասին, որոքն թողարկվել էին ԽՍՀՄ-ում 1968-1974 թվականներին։ «Союзпечать» ՖԿԳ-ի կողմից տպագրված այդ քարտագրացուցակում նշված էին քարտմաքսիմումների համար օգտագործված նամականիշների հրատարակման տվյալները։ Միևնույն ժամանակ քարտմաքսիմումների համարակալումը հերթական էր և արտացոլում էր թողարկման հաջորդականությունը։ Քանի որ քարտմաքսիմումները և առաջին օրվա ծրարները մարվում էին առաջին օրվա նույն կնիքներով, նրանց սյուժեների նկարագրությունները չեն կրկնվել «Քարտմաքսիմումներ» բաժնում։ Քարտագրացուցակը գեղեցիկ նկարազարդված էր[6]։

1980 թվականին թողարկվել է 1975-1798 թվականների առաջին օրվա ծրարների ու քարտմաքսիմումների քարտագրացուցակը, որտեղ նկարագրված էր 63 քարտմաքսիմում[8]։

Խորհրդային առաջին օրվա ծրարների ու քարտմաքսիմումների հաջորդ քարտագրացուցակը լույս է տեսել 1981 թվականին (արտադրման տվյալների համաձայն՝ 1980 թվականին)։ Այն տեղեկություններ էր պարունակում 1968-1979 թվականներին թողարկված 122 քարտմաքսիմումների մասին, որոնք ունեին նույն հերթական համարակալումը (ժամանակագրական հերթականությամբ)[5]։

1985 թվականին հրատարակվել է 1980-1983 թվականների քարտմաքսիմումների քարտագրացուցակը, որում ունեին թեմատիկ, անվանական և աշխարհագրական մոտավոր ցուցանիշներ, ինչպես նաև համարակալման անցումային աղյուսակ[9]։ Խորհրդային վերջին այդպիսի քարտագրացուցակը տպագրվել է 1989 թվականին, այնտեղ ներկայացված էին 1984-1986 թվականների քարտմաքսիմումները[10]։

Մաքսիմաֆիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմաֆիլիան ճանաչված է Ֆիլատելիայի միջազգային ֆեդերացիայի կողմից, որն ունի համապատասխան հանձնաժողով։ Վերջինս տարբեր մակարդակների ցուցահանդեսներում մրցակցային ցուցանմուշների գնահատման ցուցահանդեսային կանոնակարգեր է մշակում[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Филателистический словарь / Сост. О. Я. Басин. — М.: Связь, 1968. — 164 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Картмаксимум Արխիվացված 2012-10-17 Wayback Machine // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас … [и др.]; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М. : Радио и связь, 1988. — С. 119. — ISBN 5-256-00175-2.
  3. 3,0 3,1 «Timbre Cote Vue (T. C. V.)». Glossary: T (անգլերեն). New York, NY, USA: Metropostcard.com; Alan Petrulis. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Журнал լեհ.՝ «Filatelista» («Филателист»), 1968, № 14. Цит. по Гроссу и Грыжевскому (1977).
  5. 5,0 5,1 5,2 Каталог. Конверты первого дня и картмаксимумов. 1968—1979 / Сост. М. И. Спивак, Н. К. Спивак; Ред. М. И. Спивак. — М.: ЦФА «Союзпечать», 1980. — 224 с. — 30 000 экз.(Ստուգված է 19 Հուլիսի 2016)
  6. 6,0 6,1 6,2 Самородова Н. Библиография [Каталог конвертов первого дня и картмаксимумов. 1968—1974] // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 32. — (Рубрика: Справочный стол).
  7. Каталог конвертов первого дня и картмаксимумов 1968—1974 гг. / Ред. Н. К. Спивак. — М.: ЦФА «Союзпечать», 1975. — 112 с. — 25 000 экз.(Ստուգված է 19 Հուլիսի 2016)
  8. Каталог. Конверты первого дня и картмаксимумов. 1975—1978 / Сост. и ред. М. И. Спивак. — М.: ЦФА «Союзпечать», 1980. — 104 с. — 30 000 экз.
  9. Каталог конвертов первого дня и картмаксимумов. 1980—1983 / Авт.-сост. Н. М. Максименко. — М.: ЦФА «Союзпечать», 1985. — 224 с. — 22 000 экз.
  10. Каталог. Конверты первого дня и картмаксимумов. 1984—1986 / Авт.-сост. Н. М. Максименко. — М.: Дирекция по изд. и экспедированию знаков почтовой оплаты Мин. связи СССР, 1989. — 166 с. — 20 000 экз.
  11. Выставка максимафилии Արխիվացված 2017-04-03 Wayback Machine // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас … [и др.]; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М. : Радио и связь, 1988. — С. 52. — ISBN 5-256-00175-2.

Литература[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Азбука филателиста // Филателия. — 1994. — № 1. — С. 49.
  • Алексеев В. «Картмаксимум-75» Արխիվացված 2017-06-10 Wayback Machine // Филателия СССР. — 1975. — № 9. — С. 16—17.
  • Возженников Н. П., Якобс В. А. Искусство картмаксимума. — М.: Связь, 1979. — 64 с.
  • Гросс О., Грыжевский К. IX. Карточки-максимум // Путешествия в мире марок / О. Гросс, К. Грыжевский; Пер. с польск. Ю. М. Соколова с сокр. — М.: Прогресс, 1977. — 50 000 экз.
  • Петров В. Мастерская картмаксимума — регламент и фантазия // Филателия. — 2003. — № 1, 3, 5.
  • Садовников В. Лениниана на картмаксимумах // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 2—3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարտմաքսիմում» հոդվածին։