Քաջվարդ նեղատերև
Քաջվարդ նեղատերև | |
Քաջվարդ նեղատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Քաջվարդազգիներ (Paeoniaceae) |
Ցեղ | Քաջվարդ (Paeonia) |
Տեսակ | Քաջվարդ նեղատերև (P. tenuifolia) |
Միջազգային անվանում | |
Paeonia tenuifolia |
Քաջվարդ նեղատերև (լատին․՝ Paeonia tenuifolia), քաջվարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնաձև հաստացած արմատներով բազմամյա, գեղազարդային խոտաբույս է։ Ցողունի բարձրությունը հասնում է 60 (90) սմ–ի։ Կրկնակի փետրաձև տերևները նեղ գծային են, մինչև 2 մմ լայնության մասերով։ Վերին տերևները շրջապատում են ծաղիկը։ 6-8 սմ տրամագծով, մուգ կարմիր պսակաթերթերով ծաղիկները ցողունների գագաթներին միայնակ են։ Առէջները դեղին են։ 2 սմ երկարությամբ պտղատերևիկները շիկավուն թավոտություն ունեն և երեքն են, հազվադեպ՝ երկուսը։ Արիլուսով սերմերն ունեն սերմնաթիկնոց[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի շրջակայք)[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, շիբլյակում։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ ոչ մեծ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջվարդ նեղատերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջվարդ նեղատերև» հոդվածին։ |
|
|