Պիտեր Սելլերս
| Պիտեր Սելլերս | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Պիտեր Սելլերս |
| Ծննդյան օր՝ | Սեպտեմբերի 8, 1925 |
| Ծննդավայր՝ | |
| Վախճանի օր՝ | Հուլիսի 24, 1980 (54 տարեկանում) |
| Վախճանի վայր՝ | |
| Ազգություն | Հրեա |
| Աշխատանք՝ | դերասան, կատակերգու (1948–1980) |
| Ամուսին՝ | Էնն Հեյս (1951–1961` բաժանված) Բրիտ Էկլանդ (1964–1968` բաժանված) Միրանադա Քուարի (1970–1974` բաժանված) Լին Ֆրեդերիկ (1977–1980` մինչ մահ) |
| Երեխաներ՝ | Մայքլ (մահացած) Սառա Վիկտորիա |
Ռիչարդ Հենրի Սելլերս (անգլ.` Richard Henry Sellers, սեպտեմբերի 8, 1925 - հուլիսի 24, 1980), առավել հայտնի Պիտեր Սելլերս (անգլ.՝ Peter Sellers) բեմական կեղծանվամբ, բրիտանացի[1] դերասան, կատակերգու: Սելլերսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Վարդագույն հովազը» (տեսուչ Ժակ Կլուզո), «Դոկտոր Սթրեյնջլավը» (մարմնավորել է է երեք տարբեր կերպարի), «Լոլիտան» (Քլեյր Քուիթի) և «Լինելով այնտեղ»-ը (Չանսի Գարդիներ): 10 անգամ Օսկարի ներկայացված ամերիկացի դերասանուհի Բեթ Դեյվիսը Սելլերսի մասին նշում էր. «Նա դերասան չէ, նա քամելեոն է»:[2]
Սելլերսն արժանացավ նախնական հաջողության և ճանաչման դառնալով BBC-ի ռադիոընկերությամբ հեռարձակվող The Goon Show կատակերգական ռադիոշոուի վարողներից մեկը: Նրա` տարբեր լեզուների ակցենտներով (ֆրանսիական, հնդկական, իտալական, ամերիկյան, գերմանական, ինչպես նաև տարբեր տարածաշրջանների բրիտանական բարբառներով) խոսելու ընդունակությունը, նաև բազմազան կերպարների մարմնավորելու հատկությունը դարձնում են Սելլերսին հաջողված ռադիոանձնավորություն և հաջողված կինոդերասան: Հաղթել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցանակներ:
Սելլերսն ամուցնացած եղել է չորս անգամ: Առաջին երկու ամուսնություններից ունեցել է 3 երեխա:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պիտերս Սելլերս - IMDb էջ
- Կեն Ադամը զրուցում է Պիտեր Սելլերսի մասին (տեսանյութ)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ name="britannica.com">Սելլերս «Պիտեր Սելլերս – Բրիտանիկա` օնլայն հանրագիտարան»։ Britannica.com։ http://www.britannica.com/eb/article-9106396/Պիտեր Սելլերս։ Վերցված է 2010-10-05։
- ↑ 354685 Պիտեր Սելլերսի կենսագրությունը, Turner Classic Movies