Տիրամայրը մանկան հետ՝ խնձորենու տակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրամայրը մանկան հետ՝ խնձորենու տակ
տեսակգեղանկար
նկարիչԼուկաս Կրանախ Ավագ[1]
տարիմոտ 1530[1]
բարձրություն87 սանտիմետր[2]
լայնություն59 սանտիմետր[2]
ստեղծման վայրԳերմանիա[2]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էGerman Art of the 15th–18th Centuries, The small Hermitage - room 255?[2]
հավաքածուՊետական Էրմիտաժ
կայք
Ծանոթագրություններ
 The Virgin and Child under an Apple Tree (Cranach) Վիքիպահեստում

«Տիրամայրը մանկան հետ՝ խնձորենու տակ» Պետական Էրմիտաժի հավաքածուում գտնվող Լուկաս Կրանախ Ավագի նկարը։

Նկարում պատկերված է շիկահեր Տիրամայրը՝ մանկան հետ։ Տիրամայրը հագել է վառ կարմիր շրջազգեստ և մուգ կանաչ թիկնոց, որը փոխաներկվում է դեղին աստառով։ Մանուկը աջ ձեռքով բռնել է հացի կտոր, որը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը և լյութերական զատկի համար հանդիսանում է որպես հաղորդություն, ձախ ձեռքին խնձոր է, որն ուղղակիորեն մատնանշում է Քրիստոսի քավության զոհ լինելը, ինչը մարդկության վրայից հանել է մեղքի անեծքը։ Տիրամայրը նստած է խնձորենու տակ՝ շուրջբոլորը սփռված հասած, դեղնակարմիր խնձորներով, խնձորենու բնի աջ կողմում պատկերված է ոսկե վիշապի մանրանկար, ինչը նկարչի ինքնատիպ ստորագրությունն է, նա դա օգտագործել է իր բազմաթիվ նկարներում։ Տիրամոր ձախ կողմում տեսանելի է լեռնային լճով և ժայռի վրա փոքրիկ ամրոցով բնապատկեր։

Պետական Էրմիտաժի արևմտաեվրոպական գեղարվեստական արվեստի բաժնի արվեստագիտության թեկնածու, ավագ գիտաշխատող Չ. Ա. Մեզենցևան, 15—18-րդ դարերի գերմանական մշակույթի վերաբերյալ իր ակնարկում, կատարելով նկարների երկարատև վերլուծություն, նշել է.

Ինչպես Վեներա և Էրոս նկարում, այնպես էլ այստեղ ինքնատիպ գոթականությունը համադրվում է մաներիզմի տարրերով։ Դրա մասին է վկայում կոմպոզիցիայի ստեղծումը ուղղահայաց հարթության վրա և պլաստիկ զանգվածի ու պտուտակային սխեմայով գունային երանգների քննարկումը՝ ի հակադրություն վերածննդի ժամանակաշրջանի կոնտրապոստի։

…Մարիան նկարչի կողմից փոխակերպվում է եդեմական այգու հեքիաթային թագուհու, բնության տիրուհու[3]։

Նկարի ստեղծման տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ նա ստեղծվել է 1530-ական թվականներին, գեղանկարի համար հիմք է հանդիսացել տախտակը։ Էրմիտաժ է բերվել 1851 թվականին, նկարի ծագման պատմությունը մինչև Ռուսաստանում հայտնվելը, պարզ չի եղել, 1868 թվականին վերականգնող Ն. Սիդորովի կողմից փայտից փոխանցվել է կտավի վրա[4]։ Ցուցադրվում է Փոքր Էրմիտաժ շենքում՝ 255 սրահում[5]։

1983 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է նամականիշ՝ 4 կոպեկ արժողությամբ՝ նկարի վերարտադրմամբ։

Հայտնի են Կրանախ Ավագի նմանատիպ սյուժեներով ավելի վաղ շրջանի աշխատանքներ։ Նկարն իր կազմությամբ մոտիկ է Կարլսրուե քաղաքի Կունստխալե ցուցասրահում գտնվող երիտասարդ Հովհաննես Մկրտչի պատկերին։ Մնացածներն էապես տարբերվում են, աշխատանքները գտնվում են Գյուստրովի ամրոցում և Բազելի գեղարվեստի թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38776/
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38776/
  3. Мезенцева Ч. А. Искусство Германии XV—XVIII веков. Очерк-путеводитель. — Л.: Искусство, 1988. — С. 26—27.
  4. Никулин Н. Н. Немецкая и австрийская живопись XV—XVIII веков. Эрмитаж. — СПб.: Искусство-СПБ, 1992. — С. 321.
  5. Государственный Эрмитаж. — Кранах, Лукас Старший. «Венера и Амур».