Տիգրան Տուրպաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Տուրպաև
Ծնվել էհոկտեմբերի 20, 1918(1918-10-20)[1]
Աստրախան, Խորհրդային Ռուսաստան[1]
Մահացել էհոկտեմբերի 26, 2003(2003-10-26) (85 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ա. Ն. Սևերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի խնդիրների ինստիտուտ և Կոլցովի անվան զարգացման կենսաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1962) և ակադեմիկոս (1992)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԽաչատուր Կոշտոյանց
Հայտնի աշակերտներԴմիտրի Սախարով
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Տիգրան Մելքումի Տուրպաև (հոկտեմբերի 20, 1918(1918-10-20)[1], Աստրախան, Խորհրդային Ռուսաստան[1] - հոկտեմբերի 26, 2003(2003-10-26), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1962), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1992), թղթակից անդամ` 1972 թվականից)։ ԽՄԿԿ անդամ (1945)։ Սերբիայի արվեստների և գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1981)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Տուրպաևը ծնվել է 1918 թվականին Աստրախանում։ 1936 թվականին Մոսկվայում ավարտել է միջնակարգ դպրոցն ու ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ։ 1941 թվականին ավարտել է համալսարանը, ծառայել բանակում, 1946 թվականին զորացրվել է և ընդունվել ասպիրանտուրա, աշակերտել Խաչատուր Կոշտոյանցին։ 1975-1988 թվականներին եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի բաժանմունքի ակադեմիական քարտուղար, 1948-1967 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ էվոլյուցիոն ձևաբանության ինստիտուտում։ 1967-1974 թվականներին եղել է Զարգացման կենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն, 1974-1988 թվականներին` տնօրեն, 1988-1992 թվականներին` ընդհանուր ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ[2][3]։ «Միր» հրատարակչության կենսաբանության խմբագրական խորհրդի նախագահ (1977-1988)։

Աշխատանքները վերաբերում են նյարդային ազդակների հաղորդման նյարդաքիմիական մեխանիզմների բացահայտման հարցերին։ Հայտնաբերել է սինապսներում խոլինախթանիչ շարժընթացների ինքնակարգավորման կենսաքիմիական մեխանիզմները։ Ապացուցել է խոլինընկալիչների սպիտակուցային բնույթը և առաջինն է այդ սպիտակուցը հայտնաբերել հյուսվածքային միազանգվածում (հոմոգենատ), ապա անջատել հյուսվածքային մզվածքից։ Զբաղվել է նաև միջնորդանյութերի էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հարցերով[2]։

Մահացել է 2003 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում։

2004 թվականից Կենսաբանության զարգացման ինստիտուտն անցկացնում է ամենամյա Տուրպաևյան ընթերցումներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան (1945)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1975)
  • Հայրենական պատերազմի շքանշան (II աստիճանի` 1985, I աստիճանի` 1989 թվական)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1988)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (IV աստիճանի` 1999 թվական)
  • «Ռազմական ծառայությունների համար» մեդալ (1945)
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ (1945)
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ (1945)
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ (1945)
  • «Աշխատանքի վետերան» մեդալ (1985)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Медиаторная функция ацетилхолина и природа холинорецептора. М., 1962
  • Биохимический механизм саморегуляции холинергического медиаторного процесса // Успехи физиологических наук. 1974. Т. 5. № 1 (в соавт.)
  • Внутриклеточные функции нейротрансмиттеров: Фило- и онтогенетические аспекты // Журнал эволюционной биохимии и физиологии. 1987. Т. 23. № 4 (в соавт.)
  • Внезародышевая двигательная активность в эмбриогенезе высших позвоночных животных // Российский физиологический журнал. 1998. Т. 84. № 10 (в соавт.)
  • Role of sulphydryl groups in the action of acetylcholine and inhibition of the vagus nerve // Nature. 1946. Vol. 1958. № 4023 (в соавт.).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Угрюмов М. В. Тигран Мелькумович Турпаев: К 85-летию со дня рождения // Российский физиологический журнал. 2003. Т. 89. № 10
  • Тигран Мелькумович Турпаев: 1918—2003. М., 2007 (Материалы к биобиблиографии ученых: Биологические науки: Физиология: Вып. 18)
  • Сахаров Д. А. Физиолог Турпаев // Химия и жизнь. 2008. № 5 ● БСЭ-3; Биологи; Ученые МУ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Турпаев Тигран Мелькумович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  3. TURPAYEV Tigran Melkumovich(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сотрудник РАН
  • «Турпаев Тигран Мелькумович - Биография». biografija.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  • «Турпаев Тигран Мелькумович — Биологический факультет МГУ в Великой Отечественной войне». vov.bio.msu.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.