Տերենտիուս
Տերենտիուս (Պուբլիուս Տերենտիուս Աֆր, լատ.՝ Publius Terentius Afer; մ.թ.ա. 195 (կամ 185), 159 թթ.) ։ Հանդիսանում է հռոմեական կատակերգության երկրորդ խոշորագույն ներկայացուցիչը Պլավտոսից հետո։ Հռոմեական գրականության վաղ շրջանի այս ականավոր դեմքի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են։ Իր մասին հեղինակը որոշ տեղեկություններ է հաղորդում իր կատակերգությունների մեջ։ Ավելի շատ տեղեկություններ է տալիս պատմաբան Սվետոնիուսը իր «Գրականության պատմության» այն հատվածում, որ կոչվում է «Vita Terenti» («Տերենտիուսի կյանքը»)։ Դա պահպանվել է հռոմեական պատմաբան Դոնատոսի աշխատության մեջ. հետևաբար Տերենտիուսի կենսագրության միակ և հիմնական աղբյուրը հանդիսանում է Դոնատոսը։ Այդ աղբյուրից երևում է, որ Տերենտիուսը ծնվել է Կարթագենում և դրա համար նա կոչվում էր Աֆեր, այսինքն աֆրիկացի։ Ծննդյան ճիշտ ժամանակի մասին ոչինչ հայտնի չէ. նրան համարում են հասակակից Սկիպիոին, հետևաբար ծնված 185 թվականին, իսկ այլները` 195 կամ 190 թվականներին։ Նա եղել է ոչ հույն, ոչ հռոմեացի, այլ բարբարոս, ինչպես հռոմեացիները հետևելով հույներին `անվանում էին օտարներին։ Փոքր հասակում նրան ամենայն հավանականությամբ որպես ստրուկ բերել են Հռոմ, իսկ թե երբ նույնպես հայտնի չէ։ Հռոմում նա որպես ստրուկ ընկնում է սենատոր Տերենտիուս Լուկանոսի մոտ։ Հռոմեական սովորության համաձայն ստրուկները բացի իրենց իսկական անուններից , կրում էին նաև իրեն տիրոջ անունը, ըս այդմ էլ ստրուկ Պուբլիուսը վերանվանվում է Տերենտիուս։ Աչքի ընկնելով իր ստեղծագործական տաղանդով նա կապ է հաստատում ժամանակի հռոմեական ազնվապետական լիբերալ մտավորականության, այն գրական խմբակի հետ, որը գլխավորում էր Պուբլիուս Կորնելիուս Սկիպիո Եմելիան Աֆրիկացին։ Ահա գրական այս խմբակի մեջ են մշակվում Տերենտիուսի քաղաքական, հասարակական, գրական-գեղագիտական հայացքները։ Տերենտիուս նույնպես հռոմեական ազնվականության սովորության համաձայն մեկնել է Հունաստան, սակայն ոչ վաղ երիտասարդական հասակում, այլ այն ժամանակ, երբ արդեն ավարտել էր իր գրական ուղին և Հռոմում արդեն ճանաչված էր ու համբավ էր վայելում որպես դրամատուրգ։ Հունաստանից նա այլև չի վերադառնում Հռոմ, որովհետև (մ.թ.ա.159) մահանում է Արկադիայի նահանգ ում , իսկ ըստ հռոմեական այլ պատմաղբյուրների, իբր թե Հռոմ վերադառնալիս խեղդվել է ծովում և որ նա իր հետ բերում էր Մենանդրոսի 108 կատակերգության թարգմանությունը, որ կատարել էր ինքը Տերենտիուսը։
Ստեղծագործությունները [խմբագրել]
Տերենտիուսի գրչին պատկանում է վեց կատակերգություն։ Դրանք ժամանակագրական կարգով բեմադրվել են այսպես`
- «Անդրիա» (Անդրոսուհի),166թ. Մեգալենեսի խաղերի ժամանակ.
- «Հեաուտոնտիմորեմուս» (Ինքնիրեն պատժող),163թ. Մեգալենեսի խաղերի ժամանակ.
- «Եվնուխոս» (Ներքինի),161թ.
- «Փորիմո» 161թ.Հռոմեական խաղերի ժամանակ.
- «Ադելփե»(Եղբայրներ) 160թ. Էմիլուս Պաուլուսի թաղման խաղերի ժամանակ.
- «Հեկուրա» (Սկեսուր) 160թ. Հռոմի տոնակատարության ժամանակ.