Տաթևիկ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթևիկ Ղազարյան
Ծնվել էփետրվարի 19, 1983(1983-02-19) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (2003)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներմայր՝ Արև Սանթրոսյան
Պարգևներ և մրցանակներ

Տաթևիկ Խաչատուրի Ղազարյան (փետրվարի 19, 1983(1983-02-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևիկ Ղազարյանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 19-ին, Երևանում։ Սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը, 1999-2003 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 2000 թվականից Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում աշխատում է որպես դերասանուհի։ 2001-2003 թվականներին Հայկական երկրորդ հեռուստաալիքում եղել է հաղորդավար։ 2003 թվականից մի շարք հեռուսաընկերություններում աշխատում է որպես ֆիլմերի կրկնօրինակող։ 2003-2004 թվականներին աշխատել է Երևանի Երիտասարադական փորձարարական թատրոնում։ 2006-2011 թվականներին եղել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի։ 2010 թվականից դասավանդում է տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում։ Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների` Իրանի «Իրանզամին», Ռուսաստանի «Մինիֆեստ» և այլն[1]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ստեղծագործություն Դեր
Մկրտիչ Խերանյան «Շխոց Միհրան» Մարե
Ա. Սիմոնյան «44 աստիճանի վրա» Սիրանույշ
Ս. Սարգսյան «Խեղճ Պետրոս» Պերճուհի
Հակոբ Պարոնյան «Սիրո միջնորդները» Միջնորդ կին
Սոֆոկլես «Անտիգոնե» Անտիգոնե
Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը» Տղա
Էդմոն Ռոստան «Ռոմանտիկները» Սիլվետ
Ա. Հերն «Շան աղջիկ» Ֆիլլիս
Ռ. Լամուրե «Ախ կանայք, կանայք» Սոֆի
Հովհաննես Թումանյան «Անուշ» Մայր
Ուիլյամ Սարոյան «Փրկության կղզի» Քլեյ
Ուիլյամ Սարոյան «Մի գավաթ բարություն» Ագնես
Ե. Շվարց «Վիշապը» Աղջիկ
Կ. Մանյե «Բլեզ» Մարի
Գաբրիել Սունդուկյան «Օսկան Պետրովիչն էն կինքումը» Խամփերի

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կնոջ լավագույն դերակատարման» համար մրցանակ, 2003
  • «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի «Լավագույն ազգային ստեղծագործող-կատարող» ՀՀ վարչապետի հատուկ մրցանակ, 2004
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, 2011
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2012
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ որպես «Լավագույն դերասանուհի» («Սովորական օր» ներկայացման համար)[2]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տաթևիկ Ղազարյանի avproduction.am կենսագրությունը կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Տաթև Ղազարյանը