Էդմոն Ռոստան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմոն Ռոստան (ֆրանսերեն՝ Edmond Eugène Alexis Rostand; 1868, ապրիլի 1, Մարսել (Ֆրանսիա) — 1918, դեկտեմբերի 2, Փարիզ) — նոր ռոմանտիկական ուղղության ֆրանսիացի պոետ և դրամատուրգ։
Նրա ստեղծագործություններից հատկապես հայտնի են «Անուրջների արքայասուստրը» («La Princesse lointaine») և «Սիրանո դը Բերժերակ» («Cyrano de Bergerac») պիեսները։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ 1901-ից։
Մահացել է 1918թ. դեկտեմբերի 2-ին իսպանական գրիպիհամաճարակից։