Վորոնովի ձնծաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վորոնովի ձնծաղիկ
Վորոնովի ձնծաղիկ
Վորոնովի ձնծաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Amaryllidoideae
Տրիբա Galantheae
Ցեղ Ձնծաղիկ (Galanthus)
Տեսակ Վորոնովի ձնծաղիկ (G. woronowii)
Միջազգային անվանում
Galanthus woronowii

Վորոնովի ձնծաղիկ (լատին․՝ Galánthus wóronowii), ձնծաղիկների ցեղին պատկանող բույս։

Տեսակը անվանվել է ռուս բուսաբան, Կովկասի բուսական աշխարհի գիտակ Յ. Ն. Վորոնովի պատվին (1874–1931 թվականներ)[1]։

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր բազմամյա սոխուկավոր բույս։

Սուխուկը օվալաձև է, 2-3 սմ երկարությամբ և 2-2,5 սմ տրամագծով, արտաքին դեղնավուն ծաղկաթեփով, իսկ տերևապատյանի երկարությունը՝ 2-5 սմ է։

Ծաղիկ

Ստորին տերևը թաղանթային է, երկու միջին տերևները վառ կանաչ, փայլուն, դեղնավուն երանգով, յուղոտ փայլով, լայն նշտարով, ստորին մակերևույթի վրա եղջյուրով և 1,5 սմ լայնությամբ, իսկ ծաղկելուց առաջ հարթ են, 12-16 սմ երկարությամբ և 1-2 սմ լայնությամբ, ծաղկելուց հետո՝ 18-22 սմ երկարությամբ և 1,5-2,2 սմ լայնությամբ, ծալքավոր, ծալքերը թեքված են դեպի տերևի վերին կողմ (ծալքերը միշտ չէ, որ առկա են)։ Տերևները հայտնվում են ծաղիկների հետ միաժամանակ։ Աճի հետ տերևները խիստ շեղվում են աղեղիկից, նույնիսկ փոքր-ինչ ոլորվում են, որը այս տեսակի բնորոշ առանձնահատկությունն է։

Ծաղկակիրը[2] ունի 10-15 սմ բարձրություն, որը թեթևակի գերազանցում է տերևների բարձրությանը, թույլ շերտավոր է, կրում է մեկ սպիտակ խոնարհված ծաղիկ, ծաղկակոթի երկարությունը 2-3 սմ է։ Արտաքին ծաղկապատյանի մասերն ունեն 1,5-2,4 սմ երկարություն և 0,8-1 սմ լայնություն, հակադիր-ձվաձև և թույլ–գոգավոր են, իսկ ներքինը՝ 0,8-1 սմ երկարություն և 0,4-0,5 սմ լայնություն, սեպաձև նեղացած, հարթ, վերևում՝ խունացած և կանաչ բծով, որը շրջապատում է այդ փոսիկը։ Առէջի երկարությունը 0,6-0,7 սմ է, փոշանոթը սրածայր է, իսկ սերմնարանը՝ 0,3-0,4 սմ տրամագծով։ Ծաղիկները ունեն հաճելի հոտ։ Ծաղկում է հունվար-փետրվար ամիսներին (փետրվարի վերջ–մարտին)[2]։

Պտուղը եռաբույն կանաչ տուփիկ է։

Քրոմոսոմների թիվը 2n = 24 է[3]։

Մայիսի սկզբին տերևները և ծաղիկները դեղնում են և թափվում, իսկ հունիսին՝ չորանում։ Պտուղները հասունանում են հողի մակերևույթին։ Սոխուկները սկսում են աճել աշնանը, բայց ծիլերը հողի մակերևույթ դուրս չեն գալիս[2]։

Բուսաբանական դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասի արևմտյան կողմում մշակվող ձնծաղիկի տեսակը կոչվում է Galanthus latifolius, որը Ստերնի մենագրության մեջ նկարագրված է որպես Galanthus ikariae subsp. latifolius, ըստ էության՝ Galanthus woronowii[3]։

Galanthus woronowii տեսակը Զ. Տ․ Արտյուշենկոյի կողմից նկարագրվել է որպես Galanthus ikariae, քանի որ ձևաբանորեն նրանք չունեն տարբերություններ և Galanthus ikariae տեսակը նկարագրել են ավելի վաղ։ Բնական պայմաններում Galanthus ikariae տեսակը հանդիպում է Էգեյան ծովի Իկարիա կղզում, և այն բազմացնելը բավականին դժվար է։ Galanthus ikariae–ի կենդանի նմուշները, որոնք երկար ժամանակ աճեցվել են Քյուի այգիներում, կարող են տարբեր լինել բնական պայմաններում աճող նմուշներից[3]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորոնովի ձնծաղիկը Կովկասի էնդեմիկ է։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Սև ծովի արևելյան ափը, այդ թվում՝ Թուրքիայում։ Հյուսիսային կողմում հանդիպում են այն վայրերում, որոնք գտնվում են ծովի մակարդակից ոչ հեռու։ Ավելի հաճախ հանդիպում են դեպի հարավ շարժվելիս՝ ծովի ափից 40 կմ հեռավորության վրա[3]։ Աճում են լայնատերև անտառներում։ Նախկին ԽՍՀՄ-ի շրջանում աճում էին Տուապսեից մինչև Բաթումի ընկած տարածքում՝ ստորին և միջին լեռնային գոտու խոնավ անտառներում[2]։

Գործնական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկները պարունակում են ալկալոիդներ, այդ թվում նաև 0,1 % լիկորին և 0,07—0,15 % գալանտամիններ[2], և ի սկզբանե առաջարկվել են որպես դեղամիջոցների հումք։ Սակայն բույսը չունի ապահովված հումքային բազա և չի մթերվում[4]։

Գալանտամինը օգտագործվում է որպես պոլիոմիելիտի մնացուկային ազդեցությունները և շարժողական խանգարումները բուժելու համար, որոնք առաջացել են կենտրոնական նյարդային համակարգի, միասթենիա գրավիսի, միոպատիի, աղիների և միզապարկի ատոնիայի դեպքում[5]։ Լիկորինը օգտագործվում է որպես խորխաբեր, սուր և քրոնիկ հիվանդությունների բրոնխների և թոքերի բուժման համար, կարող է փոխարինել ապոմորֆինին[2]։

Աճեցվում են որպես դեկորատիվ բույսեր։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Подснежник Воронова Galanthus woronowii Lozinsk» (ռուսերեն). Vital Club. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Губанов И. А., Крылова И. Л., Тихонова В. Л. Дикорастущие полезные растения СССР. — М.: Мысль, 1976. — С. 69. — 360 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Артюшенко З. Т. Амариллисовые СССР. — Л.: Наука, 1970. — 179 с.
  4. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 226. — ISBN 5-06-000085-0
  5. Белов Н. В. Календула, алтей, чистотел и другие народные лекарственные растения в большой энциклопедии траволечения. — М., Мн: АСТ, Харвест, 2005. — С. 220—221. — 464 с. — ISBN 5-17-031-498-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Артюшенко З.Т. Амариллисовые СССР. — Л.: Наука, 1970. — С. 80. — 179 с.
  • Stern F. C. Snowdrops and Snowflakes. — London, 1956.