Վլադիսլավ Անիսովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Անիսովիչ
Ծնվել էհունիսի 20, 1908(1908-06-20)
ԾննդավայրԼուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 30, 1969(1969-08-30) (61 տարեկան)
Մահվան վայրԱլուպկա (քաղաք, Ուկրաինա), Յալթայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼենինգրադ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Վլադիսլավ Անիսովիչ (ռուս.՝ Владислав Леопольдович Анисович, հունիսի 20, 1908(1908-06-20), Լուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1969(1969-08-30), Ալուպկա (քաղաք, Ուկրաինա), Յալթայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ, մանկավարժ և Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիսլավ Անիսովիչը ծնվել է 1908 թվականի հունիսի 7-ին, Լուգանսկում։ 1927-1928 թվականներին սովորել է Խարկովի գեղարվեստական տեխնիկումին[1] կից բանվորի ֆակուլտետում, իսկ 1929 թվականին ընդունվել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտ։ Ինստիտուտի փակումից հետո 1930 թվականին դասավանդել է Լենինգրադի պրոլետարական կերպարվեստների ինստիտուտում։ Սովորել է Ալեքսանդր Սավինովի և Ռուդոլֆ Ֆրենցի մոտ։ 1931 թվականին ավարտել է ինստիտուտը` որակավորված գեղանկարչի կոչումով[2]։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Կոլտնտեսության ժողով»[3] նկարը։ 1931 թվականին ամուսնացել է իր համակուրսեցու` նկարիչ Ալեքսանդրա Չեսնոկովայի (1908-1988 թվական) հետ։

Ուսումը ավարտելուց հետո շարունակել է գործունեությունը ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ատենախոսական աշխատանքը եղել է «Սպարտակի ապստամբությունը Գերմանիայում» նկարը։ Ցուցահանդեսների է մասնակցել 1935 թվականից։ Նկարել է դիմանկարներ, պատմա-հեղափոխական և ժանրային կոմպոզիցիաներ և բնանկարներ։ 1932 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1933-1969 թվականներից դասավանդել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում[4]։ Նրա աշխատանքներից են` «Վորոշիլովի գնդի տեղափոխումը Լուգանսկից Ցարիցին» (1932 թվական), «Մուրմանսկի թատրոնի դերասանների համերգը ճակատում», «Մոնչեգորսկ կոմբինատի վերականգնումը» (երկուսն էլ` 1947 թվական), «Պերեկոպի գրոհումը» (1949 թվական)[3], «Սալտիկով-Շչեդրինի անվան հանրային գրադարանի գիտաշխատող Ի. Ստրոգովի դիմանկարը»[5] (1951 թվական), «Դերասանուհի Դ. Ժուրբայի դիմանկարը»[6] (1956 թվական), «Լենինգրադի պետական համալսարանի ուսանողուհի Օ. Եֆիմցևայի դիմանկարը»[7] (1968 թվական), «Արշավանքը»[8] և այլ նկարների հեղինակը։

Մահացել է 1969 թվականի օգոստոսի 30-ին, Ալուպկայում` 62 տարեկան հասակում։ Թաղված է Սանկտ Պետերբուրգում։

Վլադիսլավ Անիսովիչի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Левандовский, С. Н. Анисович Владислав Леопольдович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. СПб: Петрополис, 2014. С. 45.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.36.
  3. 3,0 3,1 Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том 1. — М: Искусство, 1970. — с.159.
  4. Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019. С.343, 345, 352, 353.
  5. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.7.
  6. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.7.
  7. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.11.
  8. 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.7.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Первая выставка ленинградских художников. Каталог. — Л., 1935. — с.12.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.7.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.7.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.1. М., Искусство, 1970. — с.159.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.11.
  • 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.7.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. А—В. СПб, Palace Editions. 1997. С. 27-28.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов, С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб: НП-Принт, 2007. С. 15, 19, 359, 367, 370, 383, 389.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.32.
  • Левандовский, С. Н. Анисович Владислав Леопольдович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. СПб: Петрополис, 2014. С. 45—48.
  • Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019. С.36, 46, 343, 345, 352, 353, 373.