Վլադիմիր Սոլովյով (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը ռուս փիլիսոփայի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Վլադիմիր Սոլովյով (այլ կիրառումներ)։
V.Solovyov.jpg

Վլադիմիր Սերգեևիչ Սոլովյով (ռուս.՝ Влади́мир Серге́евич Соловьёв, 1853թ. հունվարի 16 (հունվարի 28), Մոսկվա - 1900թ. հուլիսի 31 (օգոստոսի 13), Ուզկոյե կալվածք, Մոսկվայի ուեզդ, Մոսկվայի գուբերնիա), ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ, Գիտությունների Կայսերական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1900)։ Կանգնած է 20-րդ դարասկզբի ռուսական հոգևոր վերածննդի ակունքներում։ Ազդեցություն է ունեցել Նիկոլայ Բերդիաևի, Սերգեյ Բուլգակովի, Սերգեյ և Եվգենի Տրուբեցկոյների, Պավել Ֆլորենսկու, Սեմյոն Ֆրանկի փիլիսոփայական հայացքների ձևավորման, ինչպես նաև բանաստեղծ–սիմվոլիստներ Անդրեյ Բելիյի և Ալեքսանդր Բլոկի ստեղծագործության վրա։

Դանիիլ Անդրեևի կարծիքով Սոլովյովը «միակ ռուս փիլիսոփան է, որն արժանի է այդ անվանը առանց որևէ վերապահման»[1]

Հիմնական կրոնա–փիլիսոփայական երկերը[խմբագրել]

  • Զուտ գիտության փիլիսոփայական սկզբունքները (Философские начала цельного знания, 1877)
  • Ընթերցումներ աստվածամարդկության մասին (Чтения о богочеловечестве, 1878)
  • Վերացական սկզբունքների քննադատություն (Критика отвлеченных начал, 1880)
  • Միջնադարյան աշխարհընկալման անկման մասին (Об упадке средневекового миросозерцания, 1891)
  • Սիրո իմաստը (Смысл любви , 1894)
  • Բարության արդարացումը (Оправдание добра, 1897)
  • Երեք զրույց պատերազմի, առաջընթացի և համաշխարհային պատմության ավարտի մասին (Три разговора о войне, прогрессе и конце всемирной истории, 1900)

Ծանոթագրություններ[խմբագրել]