Սերգեյ Սոլովյով (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սոլովյով (այլ կիրառումներ)
Սերգեյ Սոլովյով
Сергей Соловьёв
Ծնվել էմայիսի 5 (17), 1820
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 4 (16), 1879 (59 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, պրոֆեսոր, բանաստեղծ և գրող
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան և Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր
ԱնդամակցությունՍերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Գիտական ղեկավարՏիմոֆեյ Գրանովսկի և Միխայիլ Պոգոդին
Եղել է գիտական ղեկավարՎասիլի Կլյուչևսկի
Հայտնի աշակերտներՆիլ Պոպով և Վասիլի Կլյուչևսկի
Երեխա(ներ)Վլադիմիր Սոլովյով[4], Պոլիկսենա Սոլովյովա[5], Mikhail Solovʹev?, Vsevolod Solovyov? և Մարիա Բեզոբրազովա
Ստորագրություն
Изображение автографа
 Sergey Solovyov Վիքիպահեստում

Սերգեյ Միխայլովիչ Սոլովյով (ռուս.՝ Сергей Михайлович Соловьёв, մայիսի 5 (17), 1820, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 4 (16), 1879, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]), ռուս պատմաբան։ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ (1872

Ծնվել է հոգևորականի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1842)։ Կրել է Տիմոֆեյ Նիկոլաևիչ Գրանովսկու, Ի․ Էվկրսի և Հեգելի փիլիսոփայության ազդեցությունը։ 1842-1844 թվականներին եղել է Արևմտյան Եվրոպայում։ Փարիզում լսել է Ֆ․ Գիզոյի և Ժ․ Միշլեի, Բեռլինում՝ Կ․ Ռիտտերի և Լ․ Ռանկեի, Հայդելբերգում՝ Ֆ․ Շլոսսերի դասախոսությունները, Պրահայում ծանոթացել է պատմաբաններ Ֆ․ Պալացկու, Պ․ Շաֆարիկի հետ։ Խորապես ուսումնասիրել է եվրոպական երկրների քաղաքական կառուցվածքը։ 1845 թվականին Մոսկվայի համալսարանում սկսել է կարդալ Ռուսաստանի պատմության դասընթաց, պաշտպանել «Մեծ իշխանների հանդեպ Նովգորոդի վերաբերմունքի մասին» մագիստրոսական, իսկ 1847 թվականին՝ «Ռյուրիկյան տան ռուսական իշխանների միջև հարաբերությունների պատմությունը» դոկտորական դիսերտացիաները։ 1847 թվականից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Սոլովյովը ծնվել է ավագ քահանա, Մոսկվայի առևտրային ուսումնարանի կրոնի առարկայի ուսուցիչ Միխայիլ Վասիլևիչ Սոլովյովի (1791-1861) ընտանիքում։ Մայրը՝ Ե. Ի. Շատրովան, եղել է ծառայող ազնվական մանր պաշտոնյայի դուստր և Յարոսլավլի եպիսկոպոս Աբրահամի (Շումիլին) զարմուհին։ Մինչև 13 տարեկանը Սերգեյը հոր մոտ սովորել է Աստծո օրենքը և հին լեզուներ, 8 տարեկանից ընդունվել է Մոսկվայի հոգևոր ուսումնարան՝ պայմանով, որ աշխարհիկ առարկաներից գիտելիքներ կստանա առևտրային ուսումնարանում, իսկ քննությունները կհանձնի հոգևոր ուսումնարանում։ Կրոնական կրթությունը դրսևորվել է նրանում, թե նա ինչ կարևորություն է տվել ընդհանրապես կրոնին ժողովուրդների պատմական կյանքում և ինչպես է վերաբերել Ռուսաստանին, մասնավորապես՝ ուղղափառությանը։ Շատ է կարդացել՝ նախապատվությունը տալով պատմական գրականությանը։ Սոլովյովի պատմելով, տասներեք տարեկանում ինքը կարդացել է Նիկոլայ Կարամզինի «Ռուսական պետության պատմությունը» ոչ պակաս, քան տասներկու անգամ[6]։

1838 թվականին Սոլովյովը արծաթե մեդալով ավարտել է Մոսկվայի 1-ին գիմնազիան, որտեղ սովորել է 3-րդ դասարանից (1833-1838) և ընդունվել է Մոսկվայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի 1-ին բաժին (պատմական և բանասիրական) (հետագայում՝ պատմա-բանասիրական ֆակուլտետ)։ Համալսարանում Սոլովյովի սիրած առարկան՝ Ռուսաստանի պատմությունը, դասավանդել է Միխայիլ Պոգոդինը, բայց պրոֆեսորի դասախոսությունները և Կարամզինի «Ռուսական պետության պատմության» վերապատումները, նրան չեն բավարարել։ Սոլովյովը հետաքրքրություն է ցուցաբերել Տիմոֆեյ Գրանովսկու դասախոսությունների նկատմամբ, ով դասավանդել է միջնադարի պատմության դասընթաց։ Գրանովսկու դասընթացը Սոլովյովի մոտ սերմանել է Ռուսաստանի պատմությունն ուսումնասիրելու անհրաժեշտության գիտակցությունը՝ կապված այլ ազգությունների ճակատագրի և ընդհանրապես հոգևոր կյանքի լայն շրջանակի հետ, կրոնի, իրավունքի, քաղաքականության, ազգագրության և գրականության հարցերի նկատմամբ հետաքրքրությունը Սոլովյովին առաջնորդել է իր ողջ գիտական կարիերայի ընթացքում։ Այդ շրջանում Սոլովյովը որոշ ժամանակ շատ է հրապուրվել Հեգելով և «մի քանի ամսով դարձել է բողոքական», բայց, ինչպես ինքն է նշել. «Ինձ վերացականությունը չէր հետաքրքրում, ես պատմաբան էի ծնվել»։ Էվերսի «Հին ռուսական իրավունքը» գիրքը, որը ներկայացնում էր հին ռուսական ցեղերի տոհմական կառուցվածքի տեսակետը, Սոլովյովի խոսքերով, իր մտավոր կյանքի մի դարաշրջան էր, քանի որ Կարամզինը հիմնվում էր միայն փաստերի վրա, հարվածելով միայն զգացմունքին», իսկ «Էվերսը հարվածում էր միայն մտքին, ինձ ստիպելով մտածել Ռուսաստանի պատմության մասին»։

1842 թվականին Սոլովյովն ավարտել է համալսարանական դասընթացը և երկու տարով մեկնել արտերկիր, որտեղ կոմս Սերգեյ Ստրոգանովի ընտանիքում աշխատել է որպես տնային ուսուցիչ, 1838 թվականից ռուսաց լեզվի վճարովի դասեր է տվել մոսկովյան ազնվականների ընտանիքներում, ինչը Սոլովյովին հնարավորություն է տվել լսելու Բեռլինի, Հայդելբերգի և Փարիզի դասախոսներին, Պրահայում ծանոթացել է Հանկայի, Պալացկու և Շաֆարիկի հետ։

1844 թվականին վերադարձել է Մոսկվա, 1845 թվականին պաշտպանել իր մագիստրոսական թեզը՝ «Նովգորոդի հարաբերությունները Մոսկվայի մեծ իշխանների հետ» և Մոսկվայի համալսարանի Ռուսաստանի պատմության ամբիոնում զբաղեցրել պրոֆեսորի օգնականի պաշտոնը, որը թափուր էր մնացել Պոգոդինի հեռանալուց հետո։ Նովգորոդի հետ կապված աշխատությունն առաջ է մղել Սոլովյովին որպես ռուսական պատմական կյանքի ընթացքն ուսումնասիրող հիմնական գիտական ուժ՝ յուրահատուկ մտքով և անկախ հայացքներով, այդ տարիների մասին Գրանովսկին գրել է. «Մենք բոլորս ընդունվել էինք ամբիոն որպես ուսանող, իսկ Սոլովյովն ընդունվել էր որպես իր գիտության վարպետ»։ Սոլովյովի հաջորդ աշխատությունը, որն ավարտել է 1846 թվականի ամռանը, եղել է «Ռուրիկովի տան և ռուս իշխանների հարաբերությունների պատմությունը» (Մոսկվա, 1847), որի համար նրան շնորվել է պատմական գիտությունների, քաղաքատնտեսության և վիճակագրության դոկտորի աստիճան և արտահաստիքային պրոֆեսորի պաշտոն։ 1850 թվականին նա հաստատվել է Մոսկվայի համալսարանի իսկական պրոֆեսորի պաշտոնում։

1851 թվականին լույս է տեսել Սոլովյովի 29 հատորանոց «Ռուսաստանի պատմության հնագույն ժամանակները» աշխատության առաջին հատորը։

1856-1869 թվականներին Սոլովյովը եղել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանը, 1871 թվականից՝ համալսարանի ռեկտորը՝ հիմնովին և հաստատակամորեն պաշտպանելով գիտության շահերը և համալսարանական ինքնավարության սկզբունքները։ 1877 թվականին, երբ հայտնվել է երեսունհինգ գիտնականների բաց նամակը ծրագրված բարեփոխումների դեմ, նա որոշել է հայտարարել ռեկտորի պաշտոնից իր հրաժարականի մասին, միաժամանակ հրաժարվելով նաև պրոֆեսորի պաշտոնից, աշխատել է համալսարանում որպես «կողմնակի դասավանդող»։ Բորիս Չիչերինն այդ մասին գրել է. «Կատկովն ու Տոլստոյն իրենց կամակատարներով վերջապես հեռացրին համալսարանից այդ արժանի, հարգված և չափազանց համեստ մարդուն։ Ազնվությունն ու գիտությունը վտանգավոր դրոշ էին, որից պետք էր ամբողջ ուժով ազատվել»։

Եղել է Մոսկվայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր (1859)[7]։ 1878 թվականին ընտրվել է Մոսկվայի համալսարանի պատվավոր անդամ։ 1879 թվականի մայիսին թողել է ծառայությունը և ղեկավարել Ռուսաստանի պատմության և հնությունների Մոսկվայի ընկերությունը։

Մոսկվայի համալսարանում իր գործունեության հետ մեկտեղ ռուսաց պատմություն է դասավանդել կայսերական ընտանիքի անդամներին, այդ թվում՝ մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչին (ապագա Ալեքսանդր III-ին)։ 1860-ական թվականներին Սոլովյովը եղել է Մոսկվայի Նիկոլաևյան ինստիտուտի տեսուչ, իսկ 1870-ական թվականներին՝ Զինապալատ թանգարանի տնօրեն։

Հուշարձան Սոլովյովի գերեզմանին, Նովոդևիչևյան միաբանության գերեզմանատանը

Սոլովյովը պարգևատրվել է բարձրագույն աստիճանի բազմաթիվ շքանշաններով, այդ թվում՝ «Սպիտակ արծիվ» շքանշանով։

Սերգեյ Միխայլովիչ Սոլովյովը մահացել է 1879 թվականի հոկտեմբերի 16-ին։ Թաղված է Նովոդևիչևյան միաբանության գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին - Պոլիկսենա Վլադիմիրովնան, ծննդյամբ Ռոմանովա։ Ունեցել են 12 երեխա, որոնցից չորսը մահացել են վաղ մանկության տարիներին։ Երեխաներ՝

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլովյովը ավելի քան 30 տարի (1845-1879) աշխատել է Մոսկվայի համալսարանի ռուսական պատմության ամբիոնում (բացառությամբ կարճ ընդմիջման)։ Ի դեմս Սոլովյովի՝ Մոսկվայի համալսարանը միշտ ունեցել է գիտական հետաքրքրությունների, դասավանդման ազատության և համալսարանական համակարգի ինքնավարության եռանդուն պաշտպան։

Սոլովյովը, ապրելով սլավոֆիլների և արևմտամետների բուռն պայքարի դարաշրջանում, ընդմիշտ պահպանել է իր զգայունությունն ու գթասրտությունը ժամանակակից քաղաքական և հասարակական կյանքի երևույթներին։ Նույնիսկ զուտ գիտական աշխատություններում, ամենայն օբյեկտիվությամբ և խիստ քննադատական մեթոդներին հավատարիմ մնալով, Սոլովյովը սովորաբար միշտ կանգնում էր կենդանի իրականության հողի վրա, նրա գիտականությունը երբեք վերացական կաբինետային բնույթ չի կրել։ Հավատարիմ մնալով արևմտամետներին՝ Սոլովյովը, սակայն, չխորշեց սլավոնաֆիլներից, որոնց հետ նրան համախմբում էին կրոնի և ռուս ժողովրդի պատմական կոչման նկատմամբ հավատալիքները։ Սոլովյովի իդեալը հզոր ավտոկրատական իշխանությունն էր, որը սերտ դաշինքի մեջ էր ժողովրդի լավագույն ուժերի հետ։

Վիթխարի կարդացածությունը, գիտելիքների խորությունն ու բազմակողմանիությունը, մտքի լայնությունը, հանգիստ միտքը և աշխարհայացքի ամբողջականությունը Սոլովյով գիտնականին բնորոշ հատկանիշներն էին, որոնք էլ պայմանավորում էին նրա համալսարանական դասավանդման բնույթը։ Որպես դասախոս՝ նա պերճախոս չէր. նրա խոսքը գործնական էր, լակոնիկ և դիպուկ։ Նրա ուշադիր մտածված մտքերը ունկնդիրներին դրդում էին խորհելու։

Սերգեյ Սոլովյով (փորագրանկարը՝ Լավրենտի Սերյակովի)

Նա խոսում էր, ոչ թե կարդում, և կտրուկ խոսում էր, կարծես միտքը կտրում էր բարակ, հարմար կտորների <...> Սոլովյովի ընթերցանությունը չէր հուզում և չէր գերում, չէր հարվածում ոչ զգացմունքներին, ոչ երևակայությանը, այլ ստիպում էր մտածել։ Ամբիոնից լսվում էր ոչ թե պրոֆեսորի ձայնը, որը կարդում էր ունկնդիրների համար, այլ մի գիտնականի, որը բարձրաձայն խորհրդածում էր իր աշխատասենյակում <...> Սոլովյովը ունկնդրին տալիս էր զարմանալիորեն կայուն, ներդաշնակ գիտելիք, ընդհանրացված փաստերի շղթայի միջոցով, մի հայացքով ներկայացնելով Ռուսական պատմության ընթացքը <...> Ամփոփելով փաստերը՝ Սոլովյովը ներդաշնակ խճանկարի միջոցով ներկայացնում էր դրանք բացատրելով ընդհանուր պատմական գաղափարների ամբողջությունը։ Նա ունկնդրին ոչ մի կարևոր փաստ չէր տալիս առանց նրան այդ գաղափարների լույսով լուսավորելու։ Ամեն րոպե ունկնդիրը զգում էր, որ իր առջև պատկերված կյանքը ընթանում է պատմական տրամաբանության հունով, ոչ մի երևույթ նրա մտքերը չէր խառնում իր անսպասելիությամբ կամ պատահականությամբ։ Նրա աչքում պատմական կյանքը ոչ միայն շարժվում էր, այլև մտորում, արդարացնելով սեփական շարժումը։ Սոլովյովը շարադրելով տեղական պատմության փաստերը, գործադրում էր ուժեղ մեթոդաբանական ազդեցություն, արթնացնում ու ձևավորում էր պատմական մտածողությունը։ Սոլովյովը համառորեն խոսում ու կրկնում էր, որտեղ պետք էր, երևույթների կապի, պատմական զարգացման հաջորդականության, դրա ընդհանուր օրենքների մասին,այն մասին որն ինքը կոչում էր մի անսովոր բառով՝ պատմականություն։ (Վասիլի Կլյուչևսկի)

«Ռուսաստանի պատմությունը հնագույն ժամանակներից»[խմբագրել | խմբագրել կոդը]

Համոզված լինելով, որ ռուսական հասարակությունը չունի ժամանակի գիտական պահանջներին բավարարող պատմություն, երբ ռուսական պատմագրությունն արդեն հեռացել էր կարամզինյան շրջանից՝ դադարելով իր հիմնական խնդիրը համարել թագավորների գործունեության և կառավարման ձևերի փոփոխության արտահայտումը, Սոլովյովը իր մեջ ուժ գտավ և ձեռնամուխ եղավ այդ գործին՝ դրա մեջ տեսնելով իր հասարակական պարտականությունը։

Սոլովյովը 30 տարի անխոնջ աշխատեց «Ռուսաստանի պատմությունը հնագույն ժամանակներից» աշխատության վրա։ Դրա առաջին հատորը լույս տեսավ 1851 թվականին, որի նախապատրաստման համար պահանջվել էր ավելի քան երեք տարի. բայց դրանից հետո այն կանոնավորապես սկսեց լույս տեսնել՝ տարեկան մեկ հատոր։ Վերջին՝ 29-րդ հատորը, հրատարակվել է 1879 թվականին՝ հեղինակի մահից հետո։ «Ռուսաստանի պատմության» հաջորդ հրատարակությունը իրականացվել է 6 մեծ հատորով (7-րդ հատորը տեղեկատու է, 2-րդ հրատարակություն, Սանկտ Պետերբուրգ, 1897)։

Ռուսական պատմության, հիմնականում արտաքին իրադարձությունների շարադրման ամբողջականության տեսանկյունից «Ռուսաստանի պատմությունը հնագույն ժամանակներից» աշխատությունը համարվում է նման փաստերի ամենաամբողջական շտեմարան։ Ռուս պատմաբաններից և ոչ մեկը, ոչ Սոլովյովից առաջ, ոչ էլ նրանից հետո, Ռուսաստանի պատմության ողջ ընթացքի շարադրանքի իրենց փորձերում, չեն ընդգրկել մի հսկայական ժամանակահատված ՝ քսաներեք դար տևողությամբ, սկսած մ. թ. ա. 5-րդ դարից։

Սոլովյովի «Ռուսաստանի պատմության» շարադրանքը հոգնեցուցիչ է ոչ միայն սովորական ընթերցողի, այլ նաև մասնագետի համար։ Հաճախ դրա շարադրանքը վերածվում է տարեգրության պարզ վերապատմության (մինչպյոտրյան ժամանակաշրջաններում) և արխիվային փաստաթղթերից քաղվածքի (17-րդ դարի համար)։ Հեղինակի ընդհանուր փաստարկները, որոնք նա երբեմն նախակցում է պատմական շարադրանքին, կամ դրանով շարունակում է ռուսական պատմական կյանքի մի ամբողջ ժամանակաշրջանի կամ դարաշրջանի ներկայացումը՝ հայացք նետելով նրա անցած պատմական ուղուն, պարզվում է, որ այդպիսի դատողությունները աննկատ էին մնում սովորական ընթերցողի համար, քանի որ դրանք կորչում էին լիարժեք և մանրամասն շարադրանքի մեջ։

Ռուսաստանի պատմության բնույթի վրա հյուսիսարևելյան Եվրոպայի բնական պայմանների ազդեցության մասին այդ դատողությունների թվում նշվում են՝ սլավոնական ռուսների վրա քրիստոնեության ազդեցությունը, Ռուսաստանի հարավի և հյուսիսարևելյան Ռուսաստանի պատմության հասարակական հիմքերի տարբերությունը, մոնղոլական նվաճումների և Մոսկվայի վերելքի նշանակությունը, Իոհան III-ից մինչև խռովալից ժամանակներ և խռովալից ժամանակաշրջանի իմաստը, Պյոտր Առաջինի բարեփոխումների «նախօրեին» և հենց այդ բարեփոխումների հետագա պատմական ճակատագիրը նրա իրավահաջորդների օրոք։

Պետական սկզբունքի գերակշռող դերը Ռուսաստանի պատմության մեջ ավելի վաղ ընդգծվել էր Սոլովյովի կողմից, բայց նա առաջինն էր, ով մատնանշեց այդ սկզբունքի և սոցիալական տարրերի իրական փոխազդեցությունը։ Սոլովյովը ցույց տվեց կառավարման ձևերի հաջորդականությունը հասարակության հետ ամենասերտ կապի և այն փոփոխությունների հետ, որոնք այդ հաջորդականությունը բերեց իր կյանքում, բայց նա միաժամանակ չէր կարող սլավոֆիլների նման «պետությունը» հակադրել «երկրին՝ սահմանափակվելով միայն ժողովրդի «ոգու» դրսևորումներով։ Նրա աչքին նույնքան անհրաժեշտ էր թե՛ պետական, թե՛ հասարակական կյանքի ծագման պատմությունը։ Խնդրի այս ձևակերպման հետ տրամաբանական կապում կար Սոլովյովի մեկ այլ հիմնական տեսակետում, որը փոխառվել էր Էվերսից և նրա կողմից մշակվել տոհմական կյանքին համահունչ ուսմունք։ Այս ապրելակերպի աստիճանական անցումը պետության կենսակերպին, ցեղերի հաջորդական վերափոխումը իշխանությունների, իսկ իշխանությունները՝ մեկ միասնական պետական ամբողջության, Սոլովյովի կարծիքով, հենց դա է ռուսական պատմության հիմնական իմաստը։ Սա պատմաբանից պահանջում էր «չբաժանել, չմասնատել ռուսական պատմությունը առանձին մասերի, ժամանակաշրջանների, այլ համատեղել դրանք, հետևել հիմնականում երևույթների կապին, հետևել ձևերի անմիջական հաջորդականությանը, չառանձնացնել սկզբունքները, այլ դիտարկել դրանք փոխազդեցության մեջ, փորձել բացատրել յուրաքանչյուր երևույթ ներքին պատճառներից, նախքան այն մեկուսացնելը իրադարձությունների ընդհանուր կապից և ստորադասել արտաքին ազդեցությանը»[8]։ Դարաշրջանների նախկին բաժանումները, որոնք հիմնված էին արտաքին հատկանիշների վրա, զուրկ էին ներքին կապից, կորցրել էին իրենց իմաստը և դրանք փոխարինվեցին զարգացման փուլերով։ Ռուսաստանի պատմության մեջ Սոլովյովը ստեղծեց չորս խոշոր բաժանումներ՝

  1. Տոհմային հասարակարգի իշխանություն՝ Ռյուրիկից մինչև Անդրեյ Բոգոլյուբսկի
  2. Անդրեյ Բոգոլյուբսկուց մինչև 17-րդ դարի սկիզբ
  3. Ռուսաստանի մուտքը եվրոպական պետությունների համակարգ՝ առաջին Ռոմանովներից մինչև 18-րդ դարի կեսերը
  4. Ռուսաստանի նոր դարաշրջան

Գնահատելով պատմության մեջ անհատի դերը՝ Սոլովյովը անպատեհ է համարել, երբ պատկերել է որևէ պատմական անձի գործունեությունը, այն համարելով «չափից դուրս գովասանքի կամ անչափ պարսավանքի արժանի»։ Նա անընդունելի է համարել, երբ «մեկ պատմական անձի գործունեությունը բաժանվել է մի ամբողջ ժողովրդի պատմական գործունեությունից, ժողովրդի կյանք մտցնելով գերբնական ուժ, որը գործել է իր հայեցողությամբ…»:

Սոլովյովը չի անտեսել նաև Ռուսաստանում հեղափոխությունների առաջացման խնդիրը՝ ընդհանուրից առանձնացնելով հասարակության հիմքերը։ Նա տեսել է կատարվածի բնույթի տարբերությունները. Ֆրանսիական հեղափոխությունը տեղի է ունեցել «ներքևից», Պիտերյանը՝ «վերևից»։

«Ռուսաստանի պատմությունը հնագույն ժամանակներից»-ը հասցվել է մինչև 1774 թվականը։ Որպես ռուսական պատմագրության զարգացման դարաշրջան՝ Սոլովյովի ստեղծագործությունը որոշել է հայտնի ուղղություն և ստեղծել խոշոր դպրոց։ Պրոֆեսոր Վլադիմիր Գերիեի բնորոշմամբ՝ Սոլովևի «Պատմությունը» ազգային պատմություն է՝ առաջին անգամ նման աշխատանքի համար անհրաժեշտ պատմական նյութը հավաքվել և ուսումնասիրվել է պատշաճ ամբողջականությամբ, խիստ գիտական մեթոդների համաձայն, ժամանակակից պատմական գիտելիքների պահանջներով, սկզբնաղբյուրը միշտ եղել է առաջին պլանում, հեղինակի գրիչը առաջնորդվել է միայն սթափ ճշմարտությամբ ու օբյեկտիվ իսկությամբ։ Սոլովյովի մեծածավալ աշխատությունն առաջինն է եղել, որտեղ ամրագրվել են ազգի պատմական զարգացման էական հատկանիշներն ու ձևերը։ Սոլովյովի էության մեջ «խորապես արմատավորված են ռուս ժողովրդի երեք մեծ բնազդները, առանց որոնց այդ ժողովուրդը պատմություն չէր ունենա՝ նրա քաղաքական, կրոնական և մշակութային բնազդները, որոնք արտահայտվում էին պետությանը և ժողովրդին նվիրվածությամբ, եկեղեցու հետ կապվածությամբ, լուսավորության հանդեպ պահանջմունքով», որն էլ օգնել է Սոլովյովին բացահայտելու այն հոգևոր ուժերին, որոնք թաքնված են եղել արտաքին թաղանթի ետևում և որոշել այդ երևույթների էությունը։

Այլ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական պատմության ընթերցումներ
Սոլովյովին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1991

Սոլովյովի երկու այլ գրքեր որոշ չափով կարող են ծառայել որպես Ռուսաստանի պատմության շարունակություն՝

Սոլովյովը գրել է նաև «Ռուսական պատմության ուսումնական ձեռնարկ» (1-ին հրատարակություն 1859 թ․, 10-րդ հրատարակություն 1900), կիրառվել է գիմնազիական դասընթացում և «Հանրամատչելի ընթերցումներ ռուսական պատմության մասին» (Մոսկվա, 1874, 2-րդ հրատարակություն, Մոսկվա, 1882), կիրառվել է ժողովրդական լսարանի մակարդակով, բայց հիմնված է նույն սկզբունքների վրա, ինչ Սոլովյովի գլխավոր աշխատությունը։ «Հանրային ընթերցումներ Պյոտր Մեծի մասին» (Մոսկվա, 1872) վերափոխման դարաշրջանի փայլուն բնութագրությունն է։ Սոլովյովի ռուս պատմագրության աշխատություններից են՝

  • «18-րդ դարի ռուսական պատմության գրողներ». («Կալաչևի պատմաիրավական տեղեկատվական արխիվ», 1855, II գիրք, 1-ին մաս);
  • «Գ. Ֆ. Միլլեր «(«Ժամանակակիցը», 1854, հ. 94);
  • «Մ. Տ. Կաչենովսկի «(«Մոսկվայի համալսարանի պրոֆեսորների կենսագրական բառարան», մաս II);
  • «Ն. Մ. Կարամզինը և նրա գրական գործունեությունը։ Ռուսական պետության պատմություն» («Հայրենական գրառումներ» 1853-1856, 90, 92, 94, 99, 100, 105 հատորներ);
  • «Ա. Լ. Շլյոցեր «(«Ռուսական տեղեկագիր», 1856, թիվ 8)։

Ընդհանուր պատմության գծով՝

  • «Ժողովուրդների պատմական կյանքի դիտարկումներ» («Եվրոպայի տեղեկագիր», 1868-1876) - պատմական կյանքի իմաստը ուրվագծելու, դրա զարգացման ընդհանուր ընթացքը ըմբռնելու փորձ, սկսած Արևելքի հնագույն ժողովուրդներից ( մինչև X դարի սկիզբը)
  • «Նոր պատմության դասընթաց» (Մոսկվա, 1869-1873, 2-րդ հրտ., 1898):

Ռուսական պատմագրության իր մեթոդն ու խնդիրները Սոլովյովը ուրվագծել է «Շլեցերը և հակապատմական ուղղությունը» հոդվածում («Ռուսական տեղեկագիր», 1857. - ապրիլ, գիրք 2)։ Սոլովյովի հոդվածների մի աննշան մասը ( «Հանրային ընթերցումներ Պյոտր Առաջինի մասին» և «Դիտարկումներ») ներառվել է «Ս. Մ. Սոլովյովի աշխատությունները» հրապարակման մեջ (Սանկտ Պետերբուրգ, 1882)։

Սոլովյովի ստեղծագործությունների մատենագիտական ցանկը կազմել է Ն. Ա. Պոպովը (համակարգային, «1880 թվականի հունվարի 12-ին Մոսկվայի համալսարանում կայացած հանդիսավոր ժողովում կարդացած ճառը և հաշվետվությունը », գրանցված է Սոլովյովի «Ստեղծագործություններ»-ում) և Զամիսլովսկին («Սոլովյովի մահախոսականի ելույթը «Ժողովրդական կրթության նախարարության ամսագիր», 1879, թիվ 11)։

Կարծիքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլովյովի հիմնական դրույթները քննադատության են ենթարկվել դեռևս նրա կենդանության օրոք։ Կոնստանտին Կավելինը, ինչպես երկու ատենախոսությունների, այնպես էլ «Ռուսաստանի պատմության» 1-ին հատորի գրախոսության մեջ մատնանշվում է տոհմային կենցաղի և պետության միջև միջանկյալ հայրենակալվաքային հասարակարգի առկայությունը՝ («Կավելինի ստեղծագործությունների լիակատար ժողովածու» Հ. I. - Սանկտ Պետերբուրգ, 1897), Կոնստանտին Ակսակովը «Ռուսաստանի պատմության» 1-ին, 6-րդ, 7-րդ և 8-րդ հատորների գրախոսության մեջ, ժխտելով տոհմային կենցաղը, պնդում է համայնական կենցաղի ճանաչումը («Կոնստանտին Ակսակովի ստեղծագործությունների լիակատար ժողովածու», հատոր I, 2-րդ հրատ., Մ., 1889)։ Վասիլի Սերգեևիչը հին ռուսական իշխանների հարաբերությունները սահմանել է ոչ թե տոհմային, այլ պայմանագրային սկզբունքով («Վեչեն և իշխանը».– Մ., 1867)։ Սոլովյովը 2-րդ հատորի «Լրացումներ»-ում պաշտպանվել է Կավելինից և Սերգեևիչից, իսկ Ակսակովին առարկել է «Ռուսաստանի պատմության» 1-ին հատորի ծանոթագրություններից մեկում, որը հրատարակվել է հետագայում։

Նիկոլայ Շելգունովը լիովին մերժել է Սոլովյովի պատմական հայացքները[9]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Автобиографическая записка Соловьёва: «Биографический словарь профессоров Московского университета».
  • «Вестник Европы». — 1896. — № 1.
  • Волков В. А., Куликова М. В., Логинов В. С. Московские профессора XVIII — начала XX веков. Гуманитарные и общественные науки. — М.: Янус-К; Московские учебники и картолитография, 2006. — С. 227—228. — 300 с. — 2000 экз. — ISBN 5-8037-0164-5
  • Гутнов Д. А., Цыганков Д. А. СОЛОВЬЁВ Сергей Михайлович // А. Ю. Андреев, Д. А. Цыганков Императорский Московский университет: 1755—1917 : энциклопедический словарь. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 677—680. — ISBN 978-5-8243-1429-8.
  • Алексей Владимирович Ефимов С. М. Соловьёв как историк международных отношений // История и историки. — М., 1966.
  • Владимир Евгеньевич Иллерицкий С. М. Соловьёв / отв. ред. д.и.н. Александр Александрович Преображенский; Академия наук СССР. — М.: Наука, 1980. — 192 с. — (Научные биографии). — 38 000 экз. (обл.)
  • Василий Осипович Ключевский Исторические портреты (О Болтине, Карамзине, Соловьёве).Արխիվացված 2009-09-21 Wayback Machine — М., 1991.
  • Ключевский В. О. С. М. Соловьёв, как преподаватель // «Изд. историч. общества при Моск. унив.» — М., 1896.
  • Вадим Иванович Корецкий Соловьёв Сергей Михайлович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Владимир Владимирович Кучурин Религиозный мир С. М. Соловьёва // Мир историка. — Вып. 3. — Омск, 2007. — С. 107—136.
  • Кучурин В. В. С. М. Соловьёв: христианин и учёный. — СПб.: Петрополис, 2001. — 116 с.
  • Владимир Владимирович Кучурин Начало формирования научно-педагогических взглядов С. М. Соловьёва Արխիվացված 2022-02-10 Wayback Machine // Вестник БГУ. 2018. № 3 (37)
  • Кучурин В.В. Научно-педагогические взгляды С.М. Соловьева: опыт историко-педагогической реконструкции // Вестник ОГУ. 2020. – №3 (226). – 19-27. Արխիվացված 2022-01-20 Wayback Machine
  • Отрывки из дневника Соловьёва: «Из неизданных бумаг С. М. Соловьёва» («Русский вестник», 1896, № 2—5).
  • Александр Евгеньевич Пресняков С. М. Соловьёв в его влиянии на развитие русской историографии // Вопросы историографии и источниковедения истории СССР. — М.-Л., 1963.
  • Виктор Антонович Садовничий Сергей Михайлович Соловьев (1820—1879) // О людях Московского университета. — 3-е изд., дополненное. — М.: Издательство Московского университета, 2019. — С. 36—38. — 356 с. — 3000 экз. — ISBN 978-5-19-011397-6
  • Анатолий Михайлович Сахаров История России в трудах С. М. Соловьёва // «Вестник МГУ. — Серия 9. „История“». — 1971. — № 3.
  • С. М. Соловьев и его эпоха: К 200-летию со дня рождения историка. М:, 2020.
  • Соловьев, Сергей Михайлович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
  • Е. Шмурло (1890–1907). «Соловьев, Сергей Михайлович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Соловьев С.М. Лекции по русской истории 1867/68 года. XVIII - начало XIX века. Брянск, 2020.(չաշխատող հղում)
  • Цимбаев Н. И. Сергей Соловьёв. — М. : Молодая гвардия, 1990. — 367 с. — (ЖЗЛ). — 150 000 экз. — ISBN 5-235-01339-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Русский биографический словарь (ռուս.) / под ред. А. А. Половцов, Н. П. Чулков, Н. Д. Чечулин, В. В. Мусселиус, М. Г. Курдюмов, Ф. А. Витберг, И. А. Кубасов, С. А. Адрианов, Б. Л. Модзалевский, Е. С. ШумигорскийСПб., М..
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Соловьёв Сергей Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Роднянская И. Б. Соловьёв (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1972. — Т. 7. — С. 53—56.
  5. Никольская Т. Л. Соловьёва (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1972. — Т. 7. — С. 59.
  6. О людях Московского университета, 2019, էջ 36
  7. Соловьёв Сергей Михайлович — Летопись Московского университета
  8. Соловьёв С. М. Сочинения: В 18 кн. — М., 1988. — Кн. I. — С. 51.
  9. Ученая односторонность // «Русское Слово». — 1864. — № 4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 491
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սոլովյով (պատմաբան)» հոդվածին։