Վլադե Դիվաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադե Դիվաց
Vlade Divac cropped.jpg
Դիրքը Կենտրոնական
Համար № 12, 21
Ի ծնե տրված անունը Վլադե Դիվաց
Владе Дивац
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1968 (1968-02-03) (46 տարեկան)
Ծննդավայր Հարավսլավիա Պռիեպոլյե, ՍՍՀ Հարավսլավիա
Ազգություն Սերբիա Սերբ
Հասակ 216 սմ
Դրաֆթի տարի 1989 / ռաունդ` 1 / ընտր.` 26-րդ
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Լեյքերս
Կարիերայի պատմություն ՀարավսլավիաԿԿ Սլոգա (1983–1986)
ՀարավսլավիաԿԿ Պարտիզան (1986–1989)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (1989–1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս (1996–1998)
ՀարավսլավիաՑռվենա Զվեզդա Բելգրադ (1999)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (1999–2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2004-2005)

Վլադե Դիվաց (սերբ.` Владе Дивац, ծնվ.` փետրվարի 3, 1968թ.), սերբ և հարավսլավացի նախկին բասկետբոլիստ։

Դիվացը եղել է առաջին եվրոպացի բասկետբոլիստներից, որոնք 1980-ականներին տեղափոխվեցին և իրենց պրոֆեսիոնալ կարիերաները շարունակեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Դիվացը Քարիմ Աբդուլ-Ջաբարի, Թիմ Դանքանի, Շաքիլ Օ'Նիլի, Քևին Գառնեթի և Հակիմ Օլաջուվոնի հետ պատկանում է այն NBA-ի բասկետբոլիստների շարքին, ովքեր իրենց կարիերայում ընդհանուր առմամբ ունեցել են ավելին քան 13000 միավոր, 9000 անդրադարձ, 3000 արդյունավետ փոխանցում և 1500 բլոկշոտ։ [1]

2010թ.-ի օգոստոսի 20-ին Դիվացը դառնում է ՖԻԲԱ-ի փառքի սրահի անդամ` ի նշան նրա` միջազգային մրցույթներում ցուցաբերած նշմարելի խաղին։ [2] Մտնում է նաև Եվրալիգայի պատմության 50 առավել մեծ ավանդ ունեցող անձանց ցուցակի մեջ։ [3]

Բասկետբոլից դուրս Դիվացը հայտնի է նաև որպես բարերար և մարդասեր, ով մեծաքանակ օգնություն է տրամադրել սերբ և աֆրիկացի մանուկներին։ [4][5] 2008-ի հոկտեմբերի 16-ին Դիվացը նշանկվել է որպես հումանիտար հարցերով պետական խորհրդատու։ 2009-ի փետրվարի 24-ից զբաղեցնում է Սերբիայի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը։ [6]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg